- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
(Համապատասխան քաղաքական կամքի առկայության պայմաններում) Հայաստանի Ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալիս է անցկացնել ընտրություններ, որոնց արդյունքները հնարավորին չափ ճիշտ կարտահայտեն ընտրողների նախապատվությունները և կձևավորեն վստահության ռեսուրս ունեցող իշխանություններ: Սա ամենևին էլ չի նշանակում, որ անգամ քաղաքական կամքի առկայության պայմաններում ընտրությունները կլինեն լիարժեք, քանի որ այս գործընթացի վրա իր բացասական ազդեցությունն է շարունակելու ունենալ մրցակցող գաղափարների և փափագվող առաջնորդների սղաճը, ընտրողների ցածր իրավագիտակցությունը, բարդ սոցիալական կացությամբ խարանված` ընտրություն կատարելու շարժառիթները, ինչպես նաև ընտրական գործընթացում ի պաշտոնե ընդգրկվող անհատների անբավարար մասնագիտական մակարդակը:
Կամքը մարդկային բնության բաղկացուցիչն է. քաղաքական կամքի դրսևորումը չպետք է փնտրել ժողովրդավարության ուղեցույցերում և, առավել ևս, պետության տարատեսակ օղակների առօրյա աշխատանքի կամ այդ աշխատանքի արդյունավետության վերլուծություններում: Ընտրական օրենսգրքի վերաձևափոխումները, հանձնաժողովների աշխատանքները, վարչական մեքենայի գործունեությունը, կուսակցական քարոզները կամ կոչերը քաղաքական կամքի դրսևորումներ չեն: Քաղաքական կամքն առկա է, երբ գիտակցաբար դիմում են քաղաքական, նաև անձնական ռիսկերի: Այսօր քաղաքական ուժերի մոտ պակասում է նմանօրինակ ռիսկեր ստանձնելու ցանկությունը:
Հետևանքը. վերջին տասնամյակում Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրությունները անցել են համապատասխան քաղաքական կամքի բացակայության պայմաններում և միտված են եղել բոլոր հնարավոր ճանապարհներով քաղաքական և տնտեսական վերնախավի վերարտադրության ապահովմանը: Այս պայմաններում ընտրական գործընթացի հետագա բարելավումը, ի թիվս այլ ոլորտների, ենթադրում է Ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնք նվազագույնի կհասցնեն քաղաքական կամքի բացակայության ազդեցությունը: Այստեղ ընտրական օրենսդրության բարեփոխումների շղթան փակվում է, քանի որ ներկայիս օրենսդիր մարմնում մեծամասնությունը հետաքրքրված չի լինի իր հետագա վերարտադրությունը վտանգելով:
Օրենսդրական հարթության մեջ էական վերաձևակերպումների փակուղին գրեթե անիրական է դարձնում խաղաղ ճանապարհով իշխանափոխությունը Հայաստանում, քանի դեռ իշխանությանը հավակնող որևէ մրցակից ուժ չի ստեղծի ներկայիս քաղաքական և տնտեսական վերնախավի ունեցվածքային, իսկ որոշ դեպքերում` ֆիզիկական անվտանգության երաշխիքներ:
Հնարավոր հետևանքը` Հայաստանի հետագա միջազգային մեկուսացում /բելառուսիզացիա/ կամ գիտակցում, որ նույն մեթոդներով սեփական վերարտադրությունը կարող է կիզակետի հասցնել ժողովրդական դժգոհությունը /Վրաստան, Ուկրաինա, Ղրղզստան/: Հեղաշրջումների ֆոնի վրա սրա գիտակցումը ենթադրում է երկու այլընտրանք. կամ թուլացնել «ակցանները» կամ` ավելի սեղմել: Երկրորդ այլընտրանքն իրենից ներկայացնում է ցանկացած ճնշումների բնական արձագանք, ինքնապաշտպանական բնազդ, որը կարող է սխալ լինել, և տանել իշխող ուժերի կործանման: Այդ կործանումը հղի է Հայաստանի անվտանգության խաթարմամբ և կործանարար կարող է լինել նաև Հայաստանի համար: Հայաստանը շատ ցնցումների միջով է անցել, իսկ սեղմել ակցանները կնշանակի լինել հետագա ցնցումների երաշխավորը, հրահրել դժգոհությունների նոր ալիք:
Ցավոք, փոփոխություն պահանջող այսօրվա ուժերը օղակի թուլացման ցանկացած հնարավորություն միանգամից փորձում են օգտագործել հօգուտ` խորացնելով ինքնապաշտպանական հակազդեցությունը: Հիմնական խնդիրն այն չէ, թե որ ուժերն են իշխում, այլ այն, որ Հայաստանում դեռևս չի արմատավորվել քաղաքական ուժերի հանգիստ ու բնականոն փոփոխություն: Խնդիրն իշխանափոխության մեխանիզմների, այդ թվում ընտրությունների մեջ է, և ոչ թե քաղաքական ուժերի էության ու բովանդակության: «Օղակի» սեղման արատավոր շրջանը խզելու եզակի հնարավորություն է ընձեռված: Կարևորը խիզախությունն է (քաղաքական կամք) և դեպքերի հաջորդականության ճիշտ ընտրությունը: Կեղծիք կլինի ասելը, որ հնարավոր է քաղաքական կամք դրսևորելով անմիջապես փոխել ձևավորված իրավիճակը: Արատավոր շրջանը շատ է խորացրել դեպքերի զարգացումը: Իսկ իրավիճակի մեղմման աստիճանական գործողությունների դաշտը լայն է.
Ցնցումներ կլինեն, սակայն դրանք ամուր հող կնախապատրաստեն, որպեսզի հաջորդ ընտրությունները լիարժեք լինեն:
Համառոտագիրը մշակվել է 2005թ. մարտի 13-ին «Լիարժեք ընտրություններ և ընտրական գործընթացների կառավարում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։