ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

ՀՀ դրամի արժեքավորում. նախադրյալներ, հետևանքներ

29.04.2005

Իրավիճակի նկարագրության փոխարեն

«Հայաստանի տնտեսություն» անունով մանկիկն անկողնային հիվանդ է: Թույլ իմունային համակարգը (ինստիտուցիոնալ համակարգը), չպլանավորված սնունդը (եկամուտների քաղաքականությունը) և ստամոքսի խոցը (ոչ մրցակցային, մոնոպոլ շուկաներ) իրենց գործն արեցին. չլսված բան` դեռ տասնհինգամյակը չբոլորած մանչուկի ճնշումը բարձրանում է (արժույթն արժեքավորվում է):

Բժիշկ-սանիտարը (ԿԲ) լուրջ մասնագետ է` 36,6 աստիճան ջերմության (մինչև 3 տոկոս գնաճ) ապահովման իր գործը փայլուն է անում` ընդսմին «զսպաշապիկ» հագցնելով օրգանիզմի պայքարելու ունակությանը: Ընտանեկան բժիշկը (կառավարություն), ում հսկողության ներքո է մեծանում փոքրիկը, ոչինչ չասող հայացքով դիտում է, թե ինչպես է սանիտարն անում իր «կարևոր» գործը: Գլխավոր բժիշկը, ով նաև երեխայի հայրն է, դեռ իր կարծիքը չի արտահայտել:

Դարձ ի շրջանս յուր

Հայրենական արտադրողի «մեջքին կանգնելու» քաղաքականությունը, որ քայլ առ քայլ իր արդյունքներն էր տալիս մինչև 2004 թվականը, այլևս անցած փուլ է: Ուժեղացող դրամ նշանակում է. «բավ է գլուխ գովեցինք, թե հայրենական արտադրողը ներքին շուկայից հաստատապես դուրս է մղում ներմուծված ապրանքը»` շուտով կրկին արտերկրյա հավը, ձուն, քաղցրավենիքն ու մսեղենը մեր սեղաններին իրենց արժանի տեղը կունենան, ուժեղացող դրամը նշանակում է նաև, որ արդեն այս աշնանը հայ գյուղացին կհասկանա, որ իր խաղողն իրացնելիս պարտադիր չէ, որ տարեցտարի իրեն ավելի ու ավելի բարձր գին առաջարկեն: Այս շարքը կարելի է անընդհատ շարունակել: 

Երկու կարծիք լինել չի կարող. Հայաստանում իրականացվող տնտեսական քաղաքականությունը փոխվել է: Այլ հարց է` գիտակցվա՞ծ, թե ոչ:

Ներմուծողների գերշահույթների դեմ լրագրողական արշավ. խա՞նդ, թե լրջագույն ահազանգ

Մի ակնհայտ ճշմարտություն, թերևս, մինչև վերջ չի գիտակցվել մեզանում: Ներմուծվող ծխախոտը, հացամթերքը, վառելիքը, շաքարավազն ու այլ ապրանքները գնաճի հաշվարկման զամբյուղում էական մասնաբաժին են գրավում: Երբ դրանց գները, հայտնի պատճառներով, անհաղորդ են արժեքավորմանը` ոչ մի կերպ չեն նվազում, ապա այդ մասով գների մակարդակի անկում չի արձանագրվում, որը հնարավորություն կտար կենտրոնական բան­կին գների մակարդակը հետ բերելու համար նոր դրամային միջոցներ հանել տնտեսություն: Դա, իր հերթին, կմեղմեր դրամ-դոլար վայրիվերումները. «Շուկաներն» ի վիճակի են և՜ կարճաժամկետ և՜ երկարաժամկետ ինքնակարգավորման: Հետևաբար, այսօր տնտեսության համար մոնոպոլ ներմուծման վնասը շատ ավելի մեծ է, քան այն գումարները, որ հանիրավի գրպանվում են: Պետք չէ կասկածի տակ դնել դասական հարկաբյուջետային/դրամավարկային քաղաքականությունների արդյունավետությունը, դրանք լիակատար են միայն մի շրջանակում, որի բոլոր հատվածները մրցակցային են:

Գնաճ-փոխարժեք հոգեմաշ երկվությունը

  • Գնաճ - պատասխանատուն կենտրոնական բանկն է (ցնցումներ չկան): Տնտեսագետները պնդում են, որ եթե նույնիսկ այս ցուցանիշը ծրագրավորված մակարդակից խախտվի 1-2 տոկոսով, իրականում ոչ մի սարսափելի բան էլ չի պատահի:
  • Փոխարժեք – քաղաքականությունը ազատ լողացող է, ոչ-ոք պատասխանատվություն չի ուզում վերցնել:

Կենտրոնական բանկը, կարծես, վախենում է կորցնել ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն իրականացնողի համբավը: Իսկ ու՞մ համար ենք ձևավորում այդ համբավը` թերևս միջազգային հանրության: Իսկ ու՞մ առջև է պատասխանատու կենտրոնական բանկը` անշու՜շտ ՀՀ բնակչության: Արդյո՞ք ազատ լողացող փոխարժեքի քաղաքականության համբավը Հայաստանին ինչ-որ բան տվել է: Դժվար է միանշանակ պատասխանել այո, ինչպես նաև դժվար է միանշանակ պատասխանել` ոչ: Ասել, թե ՀՀ արտերկրյա ներդրումների համար սա վճռորոշ դեր է խաղացել, սխալ կլիներ:

Գործարար հատվածն այսօր հայտնվել է անորոշության մեջ: «Դրամի» պաշտպանները կարող են հեգնել գործարարներին, որ վերջիններս պիտի «դրամային» մտածեն: Սա թերևս իրականությունից կտրվելու փորձ է, և Հայաստանը այն երկրներից չէ, որն արտարժույթից նվազ կախվածության մեջ գտնվի: Առկա է նաև մեդալի հակառակ կողմը. դրամի` կուրորեն, իրականությունից կտրված առաջ մղումը կարող է ձևավորել սխալ սպասումներ, որոնք էլ իրենց հերթին ձնագնդիկի էֆեկտով առավել կվատթարացնեն այսօր ձևավորված վիճակը: Հայաստանի Կենտրոնական Բանկն ի վիճակի չէ կլանելու արտարժույթի նման ծավալներ և փոխարինելու դրանք դրամով: Խան­գարող հան­գամանքը դրամական էքսպան­սիայի հետևանքով ինֆլյացիոն մտավախություններն են: Սակայն հարց է ծագում. եթե կենտրոնական բանկը վստահ է, որ տնտե­սության դրամայնացումը հենց այսօրվա հրամայականն է, ապա պետք է նույն կերպ վստահաբար Հայաստան մուտք գործած արտարժույթը կլանելու գործառույթ ստանձնի: Մինչդեռ.

1. փոխարժեքը մեզանում լողացող է: Հին արմատներ ունեցող մտավախություն կա, որ եթե կենտրոնական բանկը ձեռք է բերում արտարժույթ` մեծացնում է զուտ արտաքին ակտիվները, ապա դա փոխարժեքի կարգավորման քաղաքականություն է` ինչը տաբու է,

2. գոյություն ունի դրամավարկային քաղաքականության ծրագիր, որով արդեն իսկ ամրագրված է դրամական բազայի ծրագրավորված մակարդակ, որի խախտումը կարող է հանգեցնել բարձր գնաճի` տաբու թիվ 2:

Զավեշտ է, սակայն երկու տաբուներն էլ որոշակի միֆ են պարունակում: Նախ լողացող փոխարժեք չի նշանակում, որ կենտրոնական բանկը երբեք արտարժութային գործարքներ չպետք է անի: Դրա կարիքը հաճախ է պետք գալիս, և խոհեմ քաղաքականությունը ենթադրում է ժամանակի մեջ այդ կարիքների սահուն բավարարում: Կենտրոնական բանկը կարող է հայտարարություններով հանդես գալ, թե ինչքան արտարժույթ է պատրաստվում ձեռք բերել շուկայից, և դա նույնպես կլինի փոխարժեքի շուկայական քաղաքականություն: Չպետք է հետաձգել գործարքները մինչև դանակը ոսկորին հասնի, և վախենալ միջազգային առանձին փորձագետների քննադատությունից:

Իսկ գուցե հենց պարադի՞գմը փոխելու ժամանակն է եկել:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ ապրիլի 29-ի «ՀՀ դրամի արժեքավորում. նախադրյալներ, հետևանքներ» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։