ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կենսաթոշակային բարեփոխումների արդի փուլը Հայաստանում

07.07.2005

Զարթնեցինք

Կենսաթոշակային բարեփոխումների շուրջ տարիներ շարունակ բանը խոսքից անդին մեզանում չի անցել կամ եթե նույնիսկ ինչ-որ բան էլ արվել է, ապա լոկ «կոսմետիկ նորոգումների» օպերայից: Սա կարծես ընդունում են բոլորը, այդ թվում նաև ոլորտի պատասխանատուները:

Տնտեսավարման նոր հարաբերությունների անցնելուց 14 (՛) տարի անց կարելի է ոգևորություն արձանագրել: Ոլորտի քաղաքականությանն առնչվող առանցքային խաղաղացողները «ռազմավարա­հայեցակարգարշավ» են նախաձեռնել: Սոցիալական ապահովագրության հիմնադրամը սրտացավորեն հնչեցնում է ոլորտում առկա վտանգներն ու պնդում գոյություն ունեցող համակարգի հետևողական բարենորոգումների օգտին: Կենտրոնական բանկն ավելի արմատական փոփոխությունների կողմնակից է և հանդես է եկել ՀՀ կենսաթոշակային համակարգի բարեփոխման սեփական տեսլականով: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունն ընդունել է «ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի բարեփոխումների հայեցակարգային մոտեցումները»: Թվում է` սայլը տեղից այս անգամ պիտի որ շարժվի:

Ինստիտուցիոնալ շահերի հորձանուտում

Կենսաթոշակային համակարգն իսկապես «համեղ պատառ» է ամենատարբեր գերատեսչական, անգամ գործարար շահերի համատեքստում: Լծակներ, ենթադրվող էական դրամագլխի կառավարման հնարավորություններ, տնտեսության այլ ոլորտների` հիպոթեքային, ապահովագրական, արժեթղերի և այլ շուկաների զարգացման փոխպայմանավորվածություն և այլն. սրանք օբյեկտիվորեն կարող են դրդել բոլոր կողմերին դեպի իրենց ձգելու վերմակը: Դա, կարծես, արդեն իսկ հնարավոր է նշմարել. «թերթենք» հիմնական խաղացողների մոտեցումները:

Գործառույթների տեսանկյունից արդեն իսկ բավականաչափ «թուլացած» Սոցապահովագրության հիմնադրամն օբյեկտիվորեն պիտի որ հիացած չլինի «սերունդների համերաշխության» սկզբունքով գործող պարտադիր ապահովագրության ներկա համակարգն արմատապես փոխելու հեռանկարով: Հակառակն ապացուցելու համար հաստատ կարելի է գտնել թե՜ մեր իրականության համապատասխան տխուր կողմեր, թե՜ կուտակային համակարգին անցած այլ երկրների ձախողումներով «միջազգային փորձ»:

ՀՀ կենտրոնական բանկը սեփական օրակարգն ունի և բնական է, որ պիտի հետամուտ լինի ֆինանսական համակարգի համար լրացուցիչ հնարավորությունների կերտմանը: Իր տեսլականում ԿԲ-ն շարժվում է բաշխողական համակարգերի թերությունների վերհանման լույսի ներքո կուտակայինի առավելությունների ընդգծման ճանապարհով: «Միջազգային փորձն» էլ կա ու կա:

Երկու ծայրահեղությունների մեջ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը, որի վրա էլ դրված է պետական ռազմավարության մշակման աշխատանքների համակարգումը, մշակել է հայեցակարգային մոտեցումներ, որոնք արդեն ընդունվել են կառավարության որոշմամբ:

Ոչ մեկի «խաթրին» չդիպչելով

Նոր հայեցակարգային մոտեցումներում, կարծես, իսկապես գտնվել է լուծումը նուրբ հարցի. հնարավորին չափ բավարարել և չբավարարել կողմերի հակառակ հավակնությունները: Արդյունքում ստացվել է մի մոտեցում, որ այսպես կարելի է հակիրճ ներկայացնել. մի քիչ պոկենք այսօրվա թոշակառուներից ու «կառավարենք» ապագա թոշակառուներին տալու համար, քիչ ավելի պոկենք ներկա աշխատողներից, որ այսօրվա թոշակառուները կարողանան գոյատևել. մի քիչ վերցնենք Չիլիից, մի քիչ Ղրղզստանից, մի քիչ էլ հավելենք մեր կողմից ու սկսենք…

Հնարավոր է, որ ներկա իրավիճակում սա իրոք միակ հնարավոր տարբերակն է, որ թույլ կտա չսպանելով հինը` կայացնել նորը: Սակայն խնդիրն այստեղ բոլորովին այլ հարթությունում է. թե՜ կողմերի մոտեցումները, թե՜ ընդհարական հայեցակարգը մի խումբ մասնագետների` որոշ դեպքերում նաև գերատեսչական շահերի դաջվածքը կրող դիրքորոշումներ են, որոնք ոչ միայն չունեն հասարակական աջակցություն, այլ նաև կարող է հասկանալի չլինեն ժողովրդի համար:

Գեթ մեկ անգամ «ժողովրդի կողմից` ժողովրդի համար»

Կենսաթոշակային բարեփոխումները մյուս բարեփոխումների համեմատ շատ ավելի երկարատև, հեռուն գնացող ու «ժողովրդական» են: Որ առանց ժողովրդի մասնակցության ու օժանդակության դատապարտված է բարեփոխումների ցանկացած ծրագիր, մեզանում հնչեցվել է բազմիցս: Եվ այսօր կարծես հասունացել է պահը, երբ խնդիրն առնչվում և հետաքրքիր կարող է լինել բացառապես բոլորի համար, հետևաբար հնարավոր է գնալ ԲՈԼՈՐԻ ներկայացուցչական մասնակցության ճանապարհով: 

Դժվար չէ տեսնել, որ սեղանին կան զարգացման հնարավոր 4-5 «մաքուր» կամ «խառը»  սցենարներ: Անշուշտ հնարավոր է դրանցից յուրաքանչյուրն արդյունավետորեն շարադրել կես էջի շրջանակներում, ստանալ 4 կամ 5 բոլորին հասկանալի լեզվով գրված համառոտագիր, այնուհետև վերցնել դրանք, եթե հարկ կա` շրջել գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, թաղ առա թաղ, հավաքել ներկայացուցչական ֆոկուս խմբեր, անաչառ ներկայացնել տարբերակներն ու դնել քննարկման: Վերջում հաստատ հնարավոր կլինի ամփոփել և ասել, որ սա է «համաժողովրդական» քննարկման արդյունքները, սրան է պատրաստ մեր ժողովուրդը: Այսպե՜ս կարելի է ստանալ համաժողովրդական աջակցություն` միաժամանակ «չնեղացնելով» խաղացողներից ոչ մեկին:

Թա՞նկ հաճույք է. հաստատ ավելի ծախսատար չի լինի, քան կենսաթոշակային բարեփոխումներ իրականացնելուն ուղղված` ապագայում հնարավոր հերթական վարկից այն մասհանումները, որ ուղղվելու են «միջազգային փորձը» ներկայացնելու նպատակով ակներևաբար Հայաստան գործուղվելիք արտերկրյա խորհրդատուների հոնորարների վճարմանը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ հուլիսի 7-ի «ՀՀ կենսաթոշակային համակարգը. իրականություն և հեռանկարներ» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։