- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Իրաքի պատերազմի և քրդական հիմնախնդրի շուրջ աճող մտահոգության արդյունքում թուրքական հասարակության մեջ աճում են հակաամերիկյան տրամադրությունները: Իրաքի խնդիրը, թերևս, կարելի է աղետաբեր համարել Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների համար: ԱՄՆ զինվորականների և քրդերի միջև դրական հարաբերությունները Թուրքիայում ազգայնականության մեծ ալիք են բարձրացրել, ինչը լուրջ սպառնալիք է երկրի արևմտացման և իբրև աշխարհիկ պետության հիմնօրինակ հանդես գալու համատեքստում: Հնարավոր է, որ ի չիք դառնան նաև Եվրամիություն մուտք գործելու հույսերը: Որպես այդպիսին, ԱՄՆ-ն` Միջին Արևելքի հանդեպ իր նկրտումներով, Թուրքիայի կողմից ընկալվում է որպես սպառնալիք երկրի ազգային անվտանգության համար, ինչպես նաև «չափավոր իսլամի մոդելի» փլուզման հնարավոր գործընթացը հրահրող լուրջ գործոն:
Երբեմն փաստարկվում է, թե Թուրքիան ժողովրդավարական պետություն է, միգուցե ոչ լիբերալ, բայց, այնուամենայնիվ, ժողովրդավարական: Այս պնդումը, սակայն, հաշվի չի առնում Թուրքիայի վերաբերմունքը քրդերի հանդեպ, ինչն իրականում Թուրքիային դուրս է դնում ժողովրդավարության շրջանակներից: Այսպիսով, Եվրամիություն մուտք գործելու Թուրքիայի հույսերը չպետք է հիմնվեն այն մի քանի, այսպես կոչված, փոխզիջումների վրա, ինչը նա արեց Հյուսիսային Կիպրոսի հարցում` ընդունելով Անանի պլանի վերաբերյալ հանրաքվեն: Այս հանրաքվեի արդյունքները վհատեցրին թուրք հասարակությանը և կառավարությանը, քանի որ հակամարտության լուծմանն ուղղված Հյուսիսային Կիպրոսի ջանքերը չխրախուսվեցին: Այսպիսով, Թուրքիայում Եվրամիության քաղաքականությունն ընկալվում է հետևյալ կերպ. «ինչ էլ անենք, միևնույնն է, նրանք ավելին են պահանջելու»: Արդյունքում, իրենց նկատմամբ Արևմուտքի մտադրությունների հանդեպ Թուրքիայում աճում է հոռետեսությունը: Կարծիք կա, թե դժգոհություն-աճող ազգայնականություն-դժգոհության սրացում արատավոր շրջանը սառեցրել է թուրքամերիկյան հարաբերությունները և հող է նախապատրաստում այլընտրանքային ռազմավարական դաշինքների` մասնավորապես Ռուսաստանի հետ դաշնակցելու համար:
Այս դեպքում հարց է ծագում. ինչպե՞ս է ազդելու կարծեցյալ թուրքական ազգայնականությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների վրա, և ինչպիսի քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել Թուրքիայի արտաքին քաղաքականության հունը այնպես փոխելու համար, որպեսզի խուսափենք տարածաշրջանային բախումից: Առաջարկ կա, որ աչքի առաջ ունենալով երկու երկրների միջև լավ հարաբերությունների հաստատման երկարաժամկետ տեսլականը, ինչպես նաև հավանական, բայց չերաշխավորված Հայոց ցեղասպանության ճանաչումն «ավելի հարուստ և կայուն» Թուրքիայի կողմից, Հայաստանը պետք է վստահության կառուցմանը նպաստող միջոցներ ձեռնարկի` անորոշ ժամանակով հետաձգելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը, ինչպես նաև նպաստելով Եվրամիություն Թուրքիայի մուտքին: Այս առաջարկներից մի քանիսը, սակայն, իրատեսական չեն` ելնելով այն հանգամանքից, որ խոստումների ի կատար ածման երաշխիքները բացակայում են: Շրջափակման տեսքով Թուրքիայի շարունակական քաղաքական ներգրավվածությունը Ղարաբաղի հակամարտությանն այնպիսի տպավորություն չի ստեղծում, թե նա հետաքրքրված է հանդես գալ որպես անաչառ միջնորդ կամ դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ: Եթե Թուրքիան ցանկանում է պահպանել իր ներկա դիրքորոշումը Ղարաբաղի հակամարտության հարցում և նույնիսկ ավելին` պահանջել, որ Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ, ուրեմն պետք է հրաժարվի այն պնդումներից, թե ինքը չեզոք, անաչառ պետություն է, որը հետաքրքրված չի հակամարտությունների բորբոքմամբ, միաժամանակ պետք է մոռանա Եվրամիություն մտնելու իր հույսերի մասին: Մյուս կողմից, սակայն, Թուրքիան պետք է պահպանի իր դեմքը, եթե նա ցանկանում է փոխել իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ:
Ելնելով վերոհիշյալ փաստարկներից` Թուրքիայի և Հայաստանի միջև գոյություն ունեցող քաղաքական համայնապատկերն իրականում փոխելու համար անհրաժեշտ է երկուստեք լուրջ քայլեր ձեռնարկել, որպեսզի ստեղծվի վստահության միջավայր, որը կնպաստի երկու երկրների միջև երկխոսության հաստատմանը: Պարզ է, որ եթե Թուրքիան ցանկանում է մոտենալ Եվրամիությանը և ցանկանում է նվազ դիմադրություն տեսնել այդ նույն Եվրամիության հայազգի քաղաքացիների կողմից, ապա նա ստիպված է լինելու փոխել իր արտաքին քաղաքականությունը Ղարաբաղյան հակամարտության և թերևս նաև Ցեղասպանության վերաբերյալ: Սակայն, ինչ կարող է, կամ ավելի շուտ, ինչ պետք է անի Հայաստանը: Հայաստանի անմիջական հնարավորությունների սահմաններում գտնվող հիմնական խնդիրները կարելի է ամփոփել հետևյալ կերպ`
Այս կետերը միայն առաջին քայլերն են երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի հաստատման երկար ճանապարհին: Գործընթացի զարգացման հետ համատեղ, շատ ավելին կպահանջվի երկու կողմերից: Սակայն այս քայլերը շատ մոտ ապագայում ձեռնարկելն արդեն իսկ հրատապ խնդիր է, որպեսզի հնարավոր լինի խուսափել ծայրահեղականության ալիքից, որը սպառնում է թե՜ երկու երկրների և թե՜ ամբողջ տարածաշրջանի կայունությանն ու բարեկեցությանը:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005 թ.-ի հուլիսի 19-ի «Հարավային Կովկաս` տարածաշրջանային, քաղաքական և տնտեսական հարցեր» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։