ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Թագավորի նոր հանդերձը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանական ընտրությունները հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում

04.07.2005

Շահերի բախում

Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետությունում 2005թ. հունիսի 19-ին կայացած խորհրդարանական ընտրությունները քաղաքական միջամտության և իրարանցման ևս մեկ փոթորկոտ ալիքի առիթ հանդիսացան: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ուղղակի, թե անուղղակի շահեր ունեցող տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների ղեկավարների կողմից տարբեր հայտարարություններ հնչեցին: Ընտրություններին հետևում էին ոչ միայն արտասահմանյան երկրների իշխանությունները, այլ նաև հասարակական կազմակերպություններն ու մամուլը, ընդ որում նաև նրանք, որոնք վատ համբավ էին ձեռք բերել իրենց երկրներում` ազգային փոքրամասնությունների իրավունքների խախտման վերաբերյալ փաստերը լռության մատնելու պատճառով: Խնդիրն ահա այստեղ է: Հակամարտությունը դժվարլուծելի է ոչ միայն իր բուն բովանդակության պատճառով, այլ որ կարգավորման գործընթացին մասնակցում են դրա լճացմանը նպաստող ուժեր: Կարծես ողջ տարածաշրջանը պատանդն է գերտերությունների միջև համաշխարհային իշխանության ղեկի համար մղվող կատաղի պայքարի:

Այսպիսով, պնդել թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընդամենը տարածաշրջանային բնույթ ունի նշանակում է միանգամայն թերագնահատել այն հանգամանքը, որ մի հակամարտությունը կարող է վերաճել մեկ այլ հակամարտություն: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ու վերջերս կայացած ընտրությունների շուրջ բուռն արձագանքներն ընդամենը մի օրինակ են հակամարտությունների հսկայական թնջուկում, որտեղ, թերևս, տիպիկ օրինակ կարող է ծառայել Պաղեստինի համար մղվող անվերջանալի պայքարը:

Արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի ընտրություններն ազատ և արդար էին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հավաստմամբ դրանք իսկապես այդպիսին էին. հայտարարություն, որի հետ համաձայն են նաև հասարակական կազմակերպությունների  ներկայացուցիչները, ովքեր ընտրությունների ընթացքում հանդես են եկել դիտորդի դերում: Սակայն, առավել կարևոր է այն հարցը, թե արդյոք այդ ընտրությունների արդյունքները կնպաստեն հակամարտության կարգավորման և երկարաժամկետ խաղաղության հաստատման հավանականության իրագործման վրա: Թվում է, թե երկրների իշխանություններն ու հասարակական կազմակերպությունները, որոնք հետաքրքրված էին այս ընտրություններով, լինի այդ հետաքրքրությունը դրական թե բացասական, լիարժեքորեն չեն գնահատել իրավիճակի իսկությունը:

Ժողովրդավարական ընտրություններ. իսկ հետո ի՞նչ

Աշխարհաքաղաքական դաշտում կարծիք է շրջանառվում, թե Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ընտրությունների փաստը հակամարտության խաղաղ կարգավորման նորացված հույս է ներշնչում: Սակայն, քիչ է խոսվում, օրինակ, Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո հաղորդագրության մասին, որի նպատակն էր ցույց տալ Ռուսաստանի աջակցությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», կամ Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության այն հայտարարության մասին, որտեղ «զավթված» Լեռնային Ղարաբաղում կայացած «ընտրությունները, որոնք կազմակերպվել էին հայրերի կողմից» որակվում են որպես «անօրինական», կամ Ադրբեջանի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրություններ անցկացնելու վերաբերյալ գաղափարի մերժման մասին: Այս դեպքում ո՞րն է լինելու այս «ժողովրդավարական ընտրությունների» հետևանքը: Իհա՛րկե, ժողովրդավարությունն անհրաժեշտ է, այն նպաստավոր է ցանկացած պետության քաղաքացիների համար (լինի այդ պետությունը ճանաչված, թե` ոչ), սակայն ո՛չ ընտրությունների ընթացքի դիտորդները, ովքեր խոսում էին հակամարտության կարգավորման վրա վերջինիս դրական ազդեցության մասին, ո՛չ էլ ԱՄՆ-ն և Ռուսաստանը մինչև հիմա չեն բացատրում, թե որն է լինելու հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հանրապետությունների համար: Այդ իսկ պատճառով, կարելի է վստահաբար եզրակացնել, որ եթե առաջին խումբն ուղղակի անկարող է որևէ լուծում առաջարկել և որոշել է ուղղակի լավատեսորեն տրամադրվել ապագային, ապա վերոհիշյալ երկու գերտերությունները որոշել են, որ իրենց շահերից է բխում մոտ ապագայում հակամարտության որևէ կարգավորման հավանականության կանխումը:

Ներմուծված հեղափողություններ՝ Ռուսաստանի ուշադրությունը շեղելու համար

Խաղը շարունակելու նպատակով Միացյալ Նահանգները հանդես եկավ նոր մոտեցմամբ. փոխել կարգերը հեղափոխություններ կազմակերպելու միջոցով և փորձել հավատարմության նժարը թեքել դեպի իր կողմը` ռազմական «օժանդակություն» տրամադրելով Հարավային Կովկասի հանրապետություններին: Նույն այդ ընթացքում Ռուսաստանը համարեց, որ հայտնվել է պարտվողի դերում և փորձեց սեղմել բռունցքը Հայաստանի և Ադրբեջանի շուրջ, (Վրաստանը, «Վարդերի հեղափոխության» արդյունքում արդեն դուրս էր մնացել տեսադաշտից)` խաղալով ծնողի դեր, ով անկեղծորեն հետաքրքրված է իր երկու զավակների միջև վիճաբանությունը հարթելով և այդ իսկ պատճառով հանդես է գալիս հայտարարություններով, որոնք մեկընդմեջ պաշտպանում են հայերին կամ ադրբեջանցիներին: Եթե ԱՄՆ որդեգրել է կտրուկ մի մոտեցում, ապա Ռուսաստանի դիրքորոշումը զգալիորեն զուսպ է և զգուշավոր, քանզի այն թերևս վախենում է խախտել փխրուն «հավասարակշռությունը» և հրել Հայաստանին ու Ադրբեջանին դեպի իր երդվյալ թշնամու գիրկը: Եվ մինչ երկու գերտերությունները խոսում են ժողովրդավարության և ազատության, հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իրենց հավաստմամբ անկեղծ շահագրգռվածության մասին, մեզ մնում է միայն գուշակել, թե ինչ գույն է ունենալու հաջորդ հեղափոխությունը, որ պետությանն է այն հարվածելու առաջինը, ինչպես է այն անդրադառնալու տարածաշրջանի վրա և, թե արդյոք կլինեն իրական հեղափոխություններ, որոնք կհակազդեն Միացյալ Նահանգների և ավելի քիչ չափով Ռուսաստանի կողմից պարտադրված համաշխարհային կարգերին: Իրական ժողովրդավարություն չի նշանակում ընդամենը ընտրություններ. այն նշանակում է մարդկանց իրական կամքի դրսևորում, որն ապականված չէ արտաքին ճնշումներով և երբեք չի խոնարհվում տվյալ երկրի (նաև՝ տարածաշրջանի) հետ որևէ կապեր չունեցող ինչ-որ խմբերի շահերի առջև: Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն իրականում կարիք ունեն մի ժողովրդավարության, որը հիմնված է սեփական և տարածաշրջանային շահերի վրա և ոչ թե ժողովրդավարության, որը սահմանվում է գերտերությունների կողմից թելադրված չափանիշներով կամ ազդեցիկ լոբբիստական կառույցներով պարծեցող երկրների ճնշումներով (ինչպես օրինակ` Իսրայելը և Հայոց Ցեղասպանությունը մերժող իսրայելական շահախմբերը): Դեռևս վիճարկելի է, թե արդյոք Լեռնային Ղարաբաղի ընտրությունները միանգամայն (և ոչ թե հարաբերականորեն) ժողովրդավարական էին և, եթե իրոք այդպես է, ապա ինչպես են դրանք ազդելու խաղաղության հաստատման գործընթացի վրա:

Վերջին ճակատամարտը. քարոզչությունն ընդդեմ իրականության

Անհրաժեշտ է նշել, որ եթե ժողովրդի քվե ստացած անհատները կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, դրանից չի հետևում, որ հակամարտության խաղաղ կարգավորման ծրագիրը կհամապատասխանի Ադրբեջանի կառավարության պահանջներին, նույնիսկ եթե վերջինս նույնպես ընտրվել է ժողովրդավարական ճանապարհով: Ընտրությունները, որպես այդպիսիք, խաղաղություն չեն երաշխավորում: Այն լրատվական կազմակերպությունները, որոնք պնդում են հակառակը, պիտի գիտակցեն, որ իրենց խաբեությունը ճակատագրական ազդեցություն ունի բուն գործընթացի վրա, որում, իրենց հավաստմամբ, իրենք անկեղծ հետաքրքրություն ունեն: Քարոզչությունը, որի նպատակը հանրությանը թյուրիմացության մեջ գցելն է, երբեք չի կարող որևէ հակամարտության կարգավորման առաջին քայլ համարվել: Ընդհակառակը, այն մեկ կամ նույնիսկ երկու քայլ է հակառակ ուղղությամբ, ինչպես ցույց է տալիս Պաղեստին-Իսրայել հակամարտությունը: Առաջին և առողջ քայլը բանաձևի մեջ իրականության անհրաժեշտ չափաբաժնի ներարկումը կլիներ, և հուսալը, որ իրականության գիտակցումը թույլ կտա ձերբազատվել ստերից, որոնք ախտահարել են կարգավորման գործընթացը: Հետևաբար խնդրի էությունը հետևյալումն է. արդյո՞ք Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկու կողմերը` հայերը և ադրբեջանցիները, պատրաստ են ընդունել այս հակաթույնը: Սա, նույնպես, դեռևս չափազանց անորոշ է:


Համառոտագիրը մշակվել է 2005թ. հուլիսի 4-ին «Ժողովրդավարություն և անվտանգություն» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնացկում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, գործարարներ և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Լոնդոնի հակամարտության և պետականության կառուցման տեղեկատվական համացանց» (LINKS) կազմակերպության աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։