- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Ի՞նչ առավելություն կա եվրոպացի լինելու մեջ, որ ուզում ենք եվրոպացի դառնալ: Սա պարզապես բարդույթ է»: «Ես հայերին որպես եվրոպացիներ երբեք չեմ կարող պատկերացնել: Մենք ասիացի էլ չենք, ինչ-որ «ուրիշ» տեսակ ենք»: «Առանց ընտրելու արդեն Եվրոպա ենք դարձել: Մեզ չհարցրեցին էլ»: «Ի՞նչ է Եվրոպան: Հասարակությունը պետք է տեղեկանա Եվրոպայի մասին, այլապես այն մեզ մոտ ընկալվում է որպես այլանդակություների համախումբ»: «Եվրոպան մեզ կարգելի մեր ազգային ԽԱՇ-ն ուտել, քանի որ այն չի համապատասխանում եվրոչափանիշներին»:
Այս մտքերը եվրաինտեգրման ուղու մոլի հակառակորդի հրապարակախոսական հոդվածից չէ, որ մեջ ենք բերում: Սրանք ՀՀ շարքային քաղաքացիների մտահոգություններն են, որ արտահայտվել են Իջևանում, Եղեգնաձորում և Երևանում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի մոտ հազար մարդ: Հայաստանի զարգացման եվրաճանապարհի որդեգրման հարցում մեր հայրենակիցների դժգոհությունները թերևս հնարավոր է խմբավորել երեք հիմնական դիտարկումներում.
Հասարակությունն այսօր Եվրոպայի մասին գիտի այնքան, որքան նրան մատուցվել է, մինչդեռ մատուցվել է չափազանց սուղ, իսկ երբեմն էլ խեղաթյուրված տեղեկատվություն: Խնդիրը հատկապես ընդգծվում է մարզերում: Հենց նույն էլիտայում մի զգալի հատված կա, որ շատ էլ չի տարբերում, թե ինչ է եվրոպական ուղին, սակայն իմիտացիա է անում, քանի որ դրա մասին խոսելը չափազանց մոդայիկ է դարձել:
Իսկ ինչպես է հրամցվում մեր հասարակությանը Եվրոպան և այն ճանապարհը, որը տանում է դեպի եվրաինտեգրում: Այստեղ մենք մի շարք սխալներ ենք գործել և շարունակում ենք գործել.
«Առանց ժողովրդի պահանջի և համաժողովրդական աջակցության դատապարտված է բարեփոխումների ցանկացած ծրագիր»: Այս միտքը տարիներ շարունակ հնչել և հնչում է ամենաբարձր ամբիոններից և ամրագրվում պետական տարբեր ծրագրերում:
Այսօր, երբ Եվրոպական նոր հարևանության ծրագրի շրջանակներում Հայաստանը մտնում է Եվրամիության հետ բանակցությունների փուլ գործողությունների ծրագրի հաստատման համար, երբ Ազգային ծրագրի նախագիծն արդեն դրված է քննարկման, իսկ պաշտոնական հանդիպումների հարթության մեջ Եվրոպայի հետ համագործակցության խորացման գործընթացը նկատելիորեն առաջ է շարժվել, իրականում այնքան էլ պարզ չէ. ո՞վ է այս ամենի պահանջատերը:
Որ ուղին ճիշտ է ընտրված, և որ Եվրոպական նոր հարևանության ծրագրի շրջանակներում աշխատանքները ՀՀ կողմից է՜լ ավելի պետք է աշխուժանան ու առավել ուշադրության արժանանան, ակնհայտ է, սակայն ակնհայտ է նաև, որ վաղուց հասունացել է պահը հանրության հետ լուրջ ու համակարգված աշխատանքի, որպեսզի հնարավոր լինի հասնել այն բանին, որ ի դեմս մեր հասարակության ձևավորենք եվրաինտեգրման կարևորագույն գործընթացի համոզված հետևորդ և հզոր հենարան:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005 թ-ի հոկտեմբերի 14-ի «Տարածաշրջանային քաղաքականություն և աջակցության կոորդինացում» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։