ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ինչպես հեշտացնել և արագացնել եվրաինտեգրման ուղին

21.10.2005

Նպատակ/միջոց ներդաշնակության խնդիրը

Պետական ամենատարբեր զարգացման ծրագրեր մշակելով, միջազգային կոնվենցիաների միանալով, նորանոր օրենքներ ու նորմատիվ ակտեր ընդունելով` մենք ամրագրում ենք հանրային կյանքի խաղի կանոնները, կանոններ, որ պիտի իրողություն դարձնեն ապագայի այն տեսլականը, որ մենք ընտրում ենք իբրև մեր զարգացման նպատակ: Թվում է, որ Եվրոպան` որպես նպատակակետ, այլևս մեզանում քչերն են մերժում կամ, համենայն դեպս, ընդունվում է ամենաբարձր մակարդակի հայտարարությունների համատեքստում: Ստացվում է, որ մենք, մի կողմից, ունենք նպատակը` Եվրոպա, որն ունի խաղի իր կանոնները, մյուս կողմից, շարունակում ենք խաղի մեր կանոնների մշակման գործընթացը: Այդ դեպքում հարց է առաջանում` արդյո՞ք մենք ունենք հստակ այն մեխանիզմը, որ կարողանում է զտել ընդունվող որոշումները, ուղղորդել դրանք և ապահովել դրանց համապատասխանությունը նպատակին: Թե նպատակը Եվրոպան է, խաղի կանոններն էլ պիտի եվրոպականը լինեն, սա է հուշում տրամաբանությունը:

Հեծանիվ հորինելու փոխարեն

Այս պայմաններում մենք, թերևս, ունենք ընտրության երկու տարբերակ.

  • բոլոր ընդունվող որոշումները, օրենքներն ու նորմատիվ ակտերը փորձաքննություն են անցնում հատուկ ստեղծված մարմնի կողմից` ստուգելու դրանց համապատասխանությունը եվրոպական օրենսդրությանը,
  • վեր ենք հանում մեր և եվրոպական օրենսդրությունների տարբերությունները, խմբավորում ենք և սկսում դրանց արագ ընդունման գործընթացը` միաժամանակ զարգացնելով դրանց իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ կարողություններ:

Անշուշտ, հնարավոր է, թերևս նաև ցանկալի է, համատեղել երկու տարբերակները` անցումային փուլում հնարավոր կրկնաշխատանքներից խուսափելու համար:

Առաջին (էքստենսիվ) տարբերակն, անշուշտ, հրատապ է դառնում, քանզի ամեն օր մեզանում շարունակվում են բազմաթիվ նոր նորմատիվ ակտեր ընդունվել, որոնք, համատասխան փորձաքննություն չանցնելով, շատ շուտով կարող են հայտնվել վերանայման անհրաժեշտության առջև: Օրինակ, եվրաինտեգրման ուղին բռնած Ուկրաինայի խորհրդարանում այսօր գործում է եվրաինտեգրման հարցերով հանձնաժողով, որն առաջարկվող ցանկացած օրենսդրական նախագծի վերաբերյալ ներկայացնում է փորձագիտական կարծիք` տվյալ նախագիծը համեմատելով ԵՄ իրավական ակտերի հետ:

Երկրորդ (ինտենսիվ) տարբերակը ենթադրում է արագ և նպատակային ընդօրինակում: Ճիշտ է, դրա համար հարկ կլինի մեծածավալ աշխատանք կատարել` ուսումնասիրելու ու համեմատելու ՀՀ և ԵՄ օրենսդրությունները, վեր հանելու տարբերությունները և դրանք հարթելու ժամանակացույց մշակել, սակայն ուրախալին այն է, որ այդ աշխատանքը Հայաստանում արդեն իսկ կատարված է:

Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագիրը

Գործընկերության և համագործակցության համաձայնագրի իրականացման Ազգային ծրագրի (ԱԾ) նախագծի մշակման աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռևս 2004 թվականի հունվար-փետրվար ամիսներին: AEPLAC-ն ընտրվեց որպես տեխնիկական աջակցություն ապահովող մարմին: Ստեղծվեց տարբեր գերատեսչություններից կազմված կոորդինացիոն խորհուրդ, ինչպես նաև 24 աշխատանքային խմբեր, որոնք պատասխանատու էին ծրագրի համապատասխան թեմաների մշակման համար: Ընդհանուր առմամբ ծրագրի մշակման աշխատանքներին մասնակցել է 250 մարդ: Տարբեր փուլերում աշխատել են նաև 50 փորձագետներ:

Արդյունքում մշակվել է ծավալուն մի փաստաթուղթ, որտեղ դիտարկվել են ԵՄ և ՀՀ համապատասխան օրենսդրական ակտերը և համադրության արդյունքում մշակվել են ԱԾ խնդիրները և դրանք հասցեագրելու համապատասխան միջոցառումների ցանկը: Արդյունքում ստացվել է մի ծրագիր, որը չի զիջում վերջին տասնամյակում ԵՄ անդամ դարձած երկրների գործողությունների ծրագրերին, իսկ որոշ իմաստով, նույնիսկ մեկ քայլ առաջ է այն պարզ պատճառով, որ այստեղ հաշվի է առնված նույն ուղին անցած երկրների փորձը:

ԵՄ օրենսդրությունը բավականին հստակ դրույթներ է պարունակում և համապատասխանեցում նշանակում է նման հստակ դրույթների ներմուծում նաև ՀՀ օրենսդրության մեջ: ԱԾ-ն ընդամենը սահմանում է այդ հստակ կանոնները: Հետևաբար որքան շուտ այն ընդունվի, այնքան օրենսդրական փոփոխություններ կատարելու, ինչ-ինչ հանձնաժողովներ ստեղծելու հաճախակի անհրաժեշտությունն էլ ինքնըստինքյան կվերանա: ԱԾ-ը փաստորեն ամբողջ դաշտի համար կծառայի որպես կոորդինացիոն մի համակարգ:

Ավելին, Ազգային ծրագիրը, փաստորեն, կարող է ծառայել որպես յուրօրինակ համակարգող մի մեխանիզմ, որի արագ և արդյունավետ իրականացումը խթան և քարշիչ կհանդիսանա ողջ դաշտն առաջ տանելու համար:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005թ-ի նոյեմբերի 11-ի Ազգային ծրագրի «Սոցիալական քաղաքականություն և զբաղվածություն» գլխի քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։