- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Դեպի Եվրոպա ճանապարհը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում: «Դառնանք Եվրոպա, որ ավելի բարեկեցիկ ապրենք» մոտեցումը, թերևս, տիրապետողը պիտի լինի եվրոջատագովների մոտ, ինչը եթե նույնիսկ չի բարձրաձայնվում, ապա առնվազն ներքուստ ենթադրվում է: Իսկ թե ինչպես պիտի այդ բարեկեցությունը մեր «գլխին թափվի» եվրոճանապարհի վերջում, թերևս, քչերս ենք մտորել:
Որ Եվրոպացի համարվելու համար առնվազն պետք է «ապրել» ինչպես եվրոպացի, թերևս քչերը կվիճարկեն: Մենք կարծես արդեն ընկալում ենք նաև, որ եվրոպացու պես ապրելու համար պետք է որդեգրենք խաղի եվրոպական կանոնները և հետևենք այդ կանոններին այնպես, ինչպես դա կաներ միջին վիճակագրական եվրոպացին: Փաստորեն եվրաճանապարհը երկաղուր ճանապարհ է, որտեղ աղուրները միշտ զուգահեռ ու միշտ պարտադիր են:
Խաղի եվրոպական կանոնների արմատավորումը մեզանում մեծածավալ ու երկարատև ջանքեր են պահանջելու: Խնդիրն այստեղ ոչ թե իրենց արդյունավետությունն ապացուցած նորմերի մեխանիկական պատճենումն է, այլ դրանց արդյունավետ տեղայնացումը, դրանց իրականացումն ապահովող ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումն ու դրանց հանդեպ հասարակական վերաբերմունքի արմատական վերափոխումը: Հետևաբար անցումային այս ողջ գործընթացը մեզանում պահանջելու է լուրջ աշխատանք առնվազն վեց հիմնական ուղղություններով.
Եվրոպական և հայկական օրենսդրությունների մոտարկման տեսանկյունից գործընթացն արդեն զգալիորեն առաջ է գնացել: Գործող եվրոպականին ՀՀ օրենսդրության համապատասխանեցման հարցում մեզ լայն հնարավորություններ ընձեռելու է Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) իրագործման գործողությունների ծրագրի և Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) գործողությունների ծրագրի մշակումը, դրանց հաստատումը և դրանցով սահմանվող ֆինանսական գործիքների արդյունավետ և նախանձախնդիր մշակումը: Հետևաբար, նշված ճանապարհին, ԳՀՀ ԳԾ-ն կարող է ճիշտ ուղեցույցը դառնալ: ԳՀՀ գործողությունների ծրագրի նախապատրաստման փուլում օրենսդրությունների համեմատման տեսանկյունից ահռելի աշխատանք է կատարված: Օրինակ, միայն բնապահպանության բնագավառի օրենսդրության համեմատական վերլուծության ընթացքում դիտարկվել են ԵՄ օրենսդրության 123 իրավական ակտեր` բաղկացած 4508 իրավական նորմերից, որոնցից ՀՀ օրենսդրությանը համապատասխան են համարվել շուրջ 100 իրավական նորմ, չհամապատասխանող` շուրջ 500-ը, իսկ շուրջ 3400 իրավական նորմ էլ պարզապես առկա չէ Հայաստանի օրենսդրական դաշտում: Մի բան պարզ է. այստեղ հսկայական աշխատանք կա անելու:
Կարծիքը, թե մեզ համար ԵՄ-ին ինտեգրվելու գերխնդիրն օրենսդրության համապատասխանեցումն է եվրոպականին, թերի է: Կան բազմաթիվ այլ կարևոր խնդիրներ և դրանց շարքում իրավունքի գերակայության ապահովման անհրաժեշտությունն է, ինչը եվրոպական իրավական համակարգի կարևորագույն բաղկացուցիչն: Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը նույնպես կարևորագույն խնդիրների շարքում է, որը սակայն չի կարող սահմանափակվել զուտ իշխանության գործադիր մարմինների շրջանակով: Նույն այս խնդիր մեջ իր դերն է խաղում ողջ հասարակության և պատասխանատու մարմինների պաշտոնյաների, այդ թվում նաև` դատավորների պատրաստվածության, տեղեկացվածության և կրթվածության խնդիրը:
Օրենսդրության համապատասխանեցում չպետք է նշանակի եվրոպական օրենսդրության մեխանիկական պատճենում: Եթե դրանցում հաշվի չեն առնվելու մեր ինստիտուցիոնալ, կազմակերպական, մենթալիտետային և ռեսուրսային ասպեկտները, դատական համակարգի յուրահատկությունները, ապա այդ ակտերն էլ դատապարտված են` դառնալու հռչակագրային փաստաթղթեր: Գուցե այդ դեպքում ավելի լավ է չմշակե՞լ և չզբաղվե՞լ նորմատիվ-իրավական փաստաթղթերի նորացման ու համապատասխանեցման խնդրով, որպեսզի այնուհետև չվարկաբեկել այդ ողջ գործընթացը` չհետևելով և չենթարկվելով սահմանված նորմերին:
Եվ վերջին հաշվով այս ամենը պետք է ամբողջականացնել հանրային վերահսկողության և հասարակական մասնակցության մեխանիզմների մշակմամբ և դրանց իրագործման ապահովմամբ: Այս ճանապարհին մենք, փաստորեն, ունենք ոչ միայն իշխանության, պետական մարմինների, այլ նաև հասարակական հատվածի և ողջ հանրության աջակցության ու ներգրավման կարիքը:
Եվ այսպես, ո՞րն է, ի վերջո, եվրոպական ճանապարհը: Այն ամենօրյա հետևողական և ծանր աշխատանքի ճանապարհն է, հանրային նպատակադրման, ուժերի արդյունավետ համադրման, նախանձախնդիր ջանադրման ու վերափոխվել ցանկանալու ճանապարհն է: Այո՜, այն նաև ապագա բարեկեցիկ կյանքի ճանապարհն է, որ այսօրվա մեր հետևողականությունից է կախված:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2005թ-ի դեկտեմբերի 20-ին կայացած` ԳՀՀ իրագործման գործողությունների ծրագրի «Բնապահպանություն» գլխի քննարկման մասնակից ների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։