- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գաղտնիք չէ, որ մամուլի անդրադարձները կոռուպցիոն դրսևորումներին ոչ-միանշանակորեն են ընկալվում հասարակության կողմից: Ոմանք դա ընկալում են որպես ինչ-որ մեկի «գլխին սարքելու» գործընթաց, ոմանք` որպես քաղաքական պատվեր, ոմանք վստահ են, որ լուսաբանումն ու փաստերն անհետևանք կմնան: Կան այնպիսիք, ովքեր ուրախանում են մամուլի կողմից ցուցաբերած խիզախությամբ, ոմանք դիտարկում են որպես հերթական ծրագրի կամ գրանտի շրջանակում իրականացվող անարդյունավետ միջոցառում, իսկ ոմանք էլ ընկալում են որպես կոռուպցիայի դեմ պայքարի կեղծանմանակման տարրերից մեկը: Ո՞րն է ի վերջո մամուլի դերը կոռուպցիայի դեմ պայքարում:
Փորձագիտական կարծիքը, ինտուիցիան, սեփական անզորության զգացումը և, ի վերջո, թաքնված պոպուլիզը նույն միտքն են հուշումª «մամուլի դերը չափազանց կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարում»: Հոռետեսները կպնդեն, որ ինչ էլ մամուլն անի, արդյունքը տեսանելի չի լինելու. անիմաստ տեղը կտուժեն անհատները, լրագրողները…
Թերևս չենք սխալվի, եթե պնդենք, թե կոռուպցիայի երկու կողմում էլ գերազանցապես պրագմատիկներ են, իսկ պրագմատիկների համար ճշմարտությունն այն է, ինչը գործում է: Իսկ գործում է կոռուպցիան, այն կա ամենուր, արդյունավետ է, հարմար, դյուրին: Պրագմատիկը մամուլի դերի մասին կարող է հետևյալ հստակ պատկերացումները կազմել.
Ընդունված է, որ մամուլը ներկայացնում է այն, ինչի հանդեպ հանրային պահանջ ու հետաքրքրություն կա: Գուցեև ամեն ինչ չէ, որ Հայաստանում այս հենքով է հրամցվում, սակայն կոռուպցիայի թեմային առնչվող նյութերի հանդեպ, կարծես, իրոք հանրային պահանջարկ չկա: Այն, որ Հայաստանի հասարակությունը բևեռացված է, և մեկ կողմի մասին «վատ բաներ» լսելիս, կարդալիս ու տեսնելիս մյուս կողմը հաճույք է ստանում, փաստ է: Բայց այդ «հաճույքը» դժվարությամբ կարելի է հանրային պահանջ կոչել: Պատրա՞ստ է այսօր հասարակությունը պասիվ դիտորդի դերից ակտիվ գործողի դեր ստանձնել: Արդյո՞ք կա գիտակցում, որ լրագրողը, երբ կոռուպցիայի որևէ դեպք է լուսաբանում, անխուսափելիորեն կրում է նաև որոշակի ռիսկեր: Դժվար է մանշանակ պատասխանել: Մի բան, թերևս, հաստատ կարելի է գուշակել. դժվար թե այսօրվա հասարակությունը, հենց թեկուզ կազմակերպված չլինելու պատճառով, թևութիկունք կանգնի խիզախ լրագրողին, պաշտպանի ոչ միայն նրա հիմնարար իրավունքները, այլև լրագրողական կարիերան:
Հասարակությունը թույլ է և ակնկալում է մամուլի աջակցությունը: Լրագրողները ցանկանում են զգալ հասարակության պաշտպանությունն իրենց թիկունքին, բայց չեն զգում: Իսկ հասարակությունը թույլ է, որ պաշտպան կանգնի լրագրողներին: Նման դեպքերում փոխադարձ օգնությունն է դառնում ինքնահզորացման ուղին: Կոռուպցիայի դեմ պայքարում արհեստական միասնություն լրագրողների ու հասարակության այլ շերտերի միջև անհնար է: Փոքրիկ քայլեր և հաջողություններ, փոխադարձ վստահության քայլ առ քայլ հաստատում. ահա մի դեղատոմս, որ այս պահին ամենահարմարն ու հնարավորն է թվում: Մի բան միանշանակ է. կոռուպցիայի նման բարդ երևույթի դեմ պայքարը չի կարող լինել հընթացս, ինչպես նաև չի կարող լինել խիստ պլանավորված ու դերաբաշխված: Անհրաժեշտ քայլերի շարքում են.
Իսկ խնդիրներն իրոք շատ են: Նշենք մի քանիսը.
Թվում է` խնդիրների այս շարքը հնարավոր է էջերով շարունակել: Իսկ լուծումներն ուշանում են:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի ապրիլի 13-ին կայացած` «Մամուլի դերը կոռուպցիոն դեմ պայքարի մոնիտորինգի և վերլուծության հարցում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, մամուլի և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Բրիտանական խորհրդի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։