ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Նոր մարտահրավերներ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում

04.07.2006

«Նախագահը գնաց բանակցելու` չիմացանք ինչ է ասվել: Ու՞մ և ի՞նչ բողոքենք. ոչինչ չգիտենք: Տեղեկատվության պակաս կա»: «Իշխանավորները ժողովրդից շատ հեռու են, մեզ ոչ ոք չի հարցնում` ինչ անել»: «Վստահ չեմ, որ այսօրվա մեր հավաքի ու մեր այս խմբի կողմից հայտնած կարծիքները, օրինակ, նախագահը կարդալու է ու հետո էլ հաշվի է առնելու բանակցային գործընթացում. հասարակության կարծիքը ե՞րբ են հաշվի առել որ...»: «Ժողովրդի մեջ քննարկումներ պետք է հաճախ կազմակերպել, բացատրական աշխատանք տանել բոլոր խավերում, որպեսզի մենք ինքներս պատրաստ լինենք որևէ փոխզիջումային տարբերակի»: «Իշխանություններն անում են այնպես, ինչպես իրենց հարմար է: Իշխանությունների ու ժողովրդի միջև կապ այսօր չկա»: «Պետք է պարբերաբար հասարակությանը ներկայացվի ճշմարտությունը բանակցային գործընթացի մասին, որ ժողովուրդն էլ կողմնորոշվի, վստահի ու սատար կանգնի»:

Սրանք ՀՀ շարքային քաղաքացիների մտահոգություններն են, որ արտահայտվել են Իջևանում, Գավառում, Կապանում և Մեղրիում կազմակերպված հանրային քննարկումների ժամանակ, որոնց մասնակցել են ամենատարբեր մասնագիտությունների ու տարիքի մոտ հինգ հարյուր մարդ: Նրանք ամենասովորական հայ մարդիկ էին, ում կենցաղային հոգսերից, տնտեսական իրավիճակից, ամեն, ամեն ինչից վեր մտահոգում է մեր գերխնդրի խաղաղ լուծումը տեսանելի ապագայում, և այդ մտահոգությունը ստիպում է խոսել, եթե ոչ լսված լինել, ապա առնվազն խոսելու հնարավորություն ունենալ: Համաձայնեք` շատ մարդկային մի պահանջմունք:

Ինչ-որ բան հուշում է, որ ադրբեջանական հասարակության մեջ էլ նույնը կարելի կլինի արձանագրել:

Ապաշղարշում 1.

Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը ԵԱՀԿ մշտական խորհրդում, Մեթյու Բրայզայի մի քանի հարցազրույցները հանրության սեփականությունը դարձրին բանակցային այն փաթեթի ընդհանուր ուրվագծերը, որն այսօր դրված է քննարկման սեղանին: Անշուշտ, բանակցային նախկին սցենարներին հանրությունը քիչ թե շատ անցյալում տեղեկացված եղել է, սակայն սա առաջին դեպքն է, երբ մասնակիորեն գաղտնազերծվում է ոչ թե արդեն պատմություն դարձած և վերջնականապես մերժված փաթեթը, այլ այն, ինչն այսօր է դրված սեղանին, ինչի շուրջ բանակցվում է ներկայում:

Փաստորեն գաղտնիության վարագույրը բացվեց, և Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդները տեսնում են, թե որն է առաջարկի էությունը: Համանախագահների հայտարարությունում, մասնավորապես, միջնորդները համոզվածություն են հայտնում, որ այս գործընթացում արել են այն ամենը, ինչ կարող էին, և այսուհետ հիմնական բեռը գերազանցապես ընկնում է հայկական և ադրբեջանական կողմերի վրա: Ի վերջո, համանախագահները կոչ են անում ապահովել հանրության ավելի լայն ներգրավում գործընթացում` համարելով այն ավելի ժողովրդավարական և ավելի առողջ մոտեցում խնդրի կարգավորմանը:

Ի՞նչ խնդիր են ուզում լուծել համանախագահները

Ի՞նչ է թաքնված միջնորդների հայտնի հայտարարության ներքո: Սա այն հարցն է, որ այսօր ամենաշատն է քննարկվում վերլուծաբանների շրջանում: Կարծիքները բազմազան են, սակայն կարելի է առանձնացնել երեք հիմնական ուղղություն.

1. համանախագահների հայտարարությունը ճնշման ձև է, կողմերին սթափեցնելու մեխանիզմ: 2006 թվականին խնդրի կարգավորման հարցում նկատելի առաջընթաց ապահովելու նպատակադրումը Բուխարեստից հետո, կարծես, վերջնականապես անհասանելի սկսեց թվալ, և, այս քայլով, համանախագահները փորձում են կողմերի մոտ բարձրացնել հակամարտության կարգավորման խնդրի հրատապության զգացումը,

2. միջնորդները ջանում են հասարակություններին ներքաշել քննարկումների մեջ: Սա կարող է մեղմել նախագահների ուսերին դրված անասելի մեծ պատասխանատվությունը` ընդսմին բանակցությունների սեղանի շուրջ ճկունության ավելի լայն շրջանակ տալով նրանց,

3. սա ստուգողական քայլ է` հասկանալու համար հասարակությունների արձագանքը: Ի վերջո ոչ միայն երկու երկրների հասարակություններն են անբավարար տեղեկացված, թե հարցերի ինչ շրջանակի շուրջ են իրենց նախագահները բանակցում, այլև հենց իրենք նախագահները, կարծես, քաջատեղյակ չեն, թե ինչի և ինչքանի են պատրաստ իրենց ժողովուրդները:

Եզրակացությունը` ապաշղարշում 2.

Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ժողովուրդը ցանկանում է մաս դառնալ իր համար կենսական հարցի լուծման գործընթացի, երբ նախագահները ժողովրդական աջակցության կարիք ունեն, երբ միջնորդները հանրային քննարկումների անցկացման կոչով են հանդես եկել: Այդ դեպքում էլ ինչի՞ ենք սպասում, մի՞թե դժվար է եզրակացնել, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման արդի փուլը ակտիվ հանրային քննարկումների փուլն է: Եվ սա կարծես այլընտրանք չունի:

ԼՂ հիմնախնդիրը թե՜ Հայաստանում, թե՜ Ադրբեջանում «ամենաժողովրդականն» է, այն իմաստով, որ խնդիրն առնչվում և հետաքրքիր կարող է լինել բացառապես բոլորի համար, հետևաբար հնարավոր է գնալ ԲՈԼՈՐԻ ներկայացուցչական մասնակցության ճանապարհով:

Դժվար չէ տեսնել, որ սեղանին դրված փաթեթում կարելի է առանձնացնել հարցերի մի քանի խումբ: Անշուշտ հնարավոր է դրանցից յուրաքանչյուրն արդյունավետորեն շարադրել կես էջի շրջանակներում, ստանալ բոլորին հասկանալի լեզվով գրված 4 կամ 5 համառոտագիր, այնուհետև վերցնել դրանք, եթե հարկ կա` շրջել գյուղ առ գյուղ, համայնք առ համայնք, թաղ առ թաղ, հավաքել ներկայացուցչական ֆոկուս խմբեր, անկողմնակալ ներկայացնել տարբերակներն ու դնել քննարկման: Վերջում հաստատ հնարավոր կլինի ամփոփել և ասել, որ սա է «համաժողովրդական քննարկման» արդյունքները, սրան է պատրաստ մեր ժողովուրդը: Այսպե՜ս կարելի է ստանալ «համաժողովրդական կարծիք» և հասկանալ, ինչ ենք ուզում ի վերջո և որ հարթությունում և ինչպես պետք է «աշխատել ժողովրդի հետ»: Սա հավասարապես ճշմարիտ է թե՜ հայերի, թե՜ ադրբեջանցիների համար:

Թա՞նկ հաճույք է. հաստատ ավելի ծախսատար չի լինի, քան նստել սպասելը նախագահների հաջորդ հանդիպման ավելի ու ավելի կարծրացող մթնոլորտին:

 


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2006թ-ի հուլիսի 4-ի «ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ձևաչափը համանախագահների հայտարարությունից հետո» թեմայով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։