ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ընտրություններ 2007. գեթ ոտնաչափ` ամենքից

17.02.2007

Քայլ` հետքա՞յլ

Ինչպիսի՞ ընտրություններ ենք ուզում. ազա՞տ, արդա՞ր, թափանցի՞կ, իսկ միգուցե պարզապես պետք է օրինակա՞ն ընտրություններ ունենալ: Չէ՞ որ ինչպես չի կարելի մարդ սպանել, հարկերից խուսափել, կարմիր լույսի տակով անցնել, այնպես էլ չի կարելի ընտրությունները կանոնակարգող օրենսդրական դաշտի պահանջները խախտել: Հետևաբար հարկ է պարզապես խոսել այն մասին, որ մեզ օրինական ընտրություններ են հարկավոր:

Իսկ ո՞վ պետք է ապահովի այս կամ այն գործընթացի օրինականությունը: Նախ և առաջ պետությունը: Օրինական ընտրությունների ապահովման առյուծի բաժինը, փաստորեն, պետությանն է, քանզի օրինականության ապահովման գործառույթը պետությանն է: Այս դեպքում խոսքն իշխանության մասին է հենց, քանզի մեզանում իրողությունն այն է, որ պետությունը հենց գործող իշխանությունն է: Որքանո՞վ է պատրաստակամ և շահագրգիռ գործող իշխանությունը` մինչև վերջ ապահովելու օրինականություն այս ոլորտում և այս անգամ: Ցանկացած մեկի սեփականության իրավունքների անվերապահ պաշտպանվածության և իշխանության փոխանցման/հանձնման մեխանիզմի բացակայության, առանձին դեպքերում նաև իշխանությունը հանձնելուց հետո անձնական անվտանգության իրական երաշխիքների ինստիտուտի անկատարության պայմաններում, թերևս, այդ պատրաստակամությունն ու շահագրգռությունը բնականաբար ձգտում են զրոյի:

Ընդդիմությունն էլ գործառույթի իր բաժինն ունի: Շահագրգի՞ռ է այն այսօր. խոսքով` ակնհայտորեն այո: Իսկ գործով, կարծես, կաղում է. նախ, որովհետև իրապես անուժ է, ապա… բա «օրինական» ընտրություններում պարտվելուց հետո՞ ինչ պիտի բարձրաձայնել:

Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որը, կարծես, բնական է դառնում, և անիվը պատմության` վերադառնում:

Օրինական ընտրությունների հնարավոր բլիթները

Ժողովրդավարական ընտրությունները կլուծեն բազմաթիվ խնդիրներ: Սա համընդհանուր ճշմարտություն է և ապացույցների կամ հիմնավորող թվարկումների կարիք առանձնապես չունի: Սա նաև իր որոշակի հավելումներն ունի այսօրվա Հայաստանի համար: Անընդհատ խորացող մեկուսացման, կամ մեկուսացման` տարածում գտնող ընկալման պայմաններում ժողովրդավարության որևէ նկատելի հաղթանակ կարող է ճեղքող մեխանիզմ դառնալ, նոր լույս բանալ թե՜ իրականության և թե՜ այդ իրականության ընկալման հարթություններում: Այն նաև հուսալքության` ամենատարբեր մակարդակներում նկատվող ալիքի վրա ինքնավստահություն կտա. ինքնավստահություն, որ ժողովրդավար ես: Սա պիտի որ շատ քաղցր զգացում լինի…

Հայտնագործություն արած չենք լինի, եթե պնդենք, որ գալիք ընտրությունների օրինական և օրինակելի անցկացումն ուղղակիորեն կանդրադառնա ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի վրա: «Կոնֆլիկտների հանգուցալուծում» խաղի համաշխարհային թատերաբեմում Հայաստանն այլևս պարտադրված է նժարին դնել ևս մեկ` ադրբեջանական նավթին հավասարակշռող գործոն: Իսկ բնությունը մեզ այստեղ այլընտրանք, թերևս, չի թողել: Նավթային Ադրբեջանին հակընդեմ հավակնություններով կարող է հանդես գալ միայն ժողովրդավար Հայաստանը. մեր օրերում, ցավոք, սա է դառնում միակ «պատմական ճշմարտությունը»:

Այսօր արդեն պարզ է նաև, որ գալիք ընտրությունները մեզ համար մի տեսակ ստուգարք են դառնալու: Ստուգարք, որով պիտի ճշգրտվեն ֆինանսական օգնության խողովակների հետագա տրամաչափերը: Անշուշտ կարող ենք պնդել, թե արտարժութային մուտքերի ձեռքին առանց այն էլ «կրակն ընկած» տնտեսության համար մի քանի փակվող ծորակները ոչինչ են: Մի քայլ առաջ նայողի համար, սակայն, սա «տափակ» է հնչում` ամենևին ոչ հավակնոտ:

Իսկ ի՞նչ անել…

Պատասխանողի կենսագործունեությունն է որոշում պատասխանների բազմազանությունը, որը, որոշակի ճիգերի դեպքում, կարելի է ամփոփել հետևյալ տարբերակներում.

ա. ոչինչ

Այո, ոչինչ չես անում: Թեև կույր ու խուլ չես, բայց հոգնել ես: Միաժամանակ կարողացել ես ստեղծել քո հարմարավետ պատյանը, որից դուրս իրականությունը քեզ այնքան էլ չի հուզում,

բ. բոյկոտել

Բոյկոտել բուն քվեարկության գործընթացը, որովհետև ընտրություն, որպես այդպիսին, դու արդեն չես կարող անել: Օրինական, իմա` ազատ, անկախ և թափանցիկ, ընտրություններ կարելի է իրականացնել այն դեպքում, եթե քեզ հնարավորություն է տրվում մինչև բուն քվեարկությունը հաղորդակից լինել ազատ ու անկախ արտահայտված տեսակետների, ակտիվ մասը լինել քաղաքացիական և քաղաքական գործընթացի, որտեղ բախվում են կարծիքներ, գաղափարախոսություններ և ոչ անհատներ: Նման գործընթաց Հայաստանում վաղուց չի եղել, իսկ քվեարկության ժամանակ խամաճիկի դերում հանդես գալու հեռանկարից կփրկի մի լուծում` բոյկոտել այդ նույն քվեարկությունը,

գ. անընդհատ և ամենուր բարձրաձայնել կեղծ ընտրությունների հետևանքների միասին

Թերևս ամենախրթին ու ամենաերկար ճանապարհը: Միևնույն ժամանակ միակը, որ կարող է ապահովել որակապես այլ արդյունք: Գիտակցու՞մ է արդյոք այսօր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, թե կեղծված ընտրություններն ինչ տաշտակի առջև են իրեն կանգնեցնելու: Թերևս ոչ, որովհետև այս մասին սովորաբար լռում են: Դա չեն քննարկում: Ու գիտակից քաղաքացին խարխափում է անելանելիության մեջ` զգալով, որ ինչ-որ բան այնուամենայիվ այն չէ, բայց չկարողանալով անվանել այդ «ինչ-որ բանը»: Իսկ դրա անվանումը հստակ է` վտանգված արժեքներ, վտանգված անվտանգություն, անբեկանելի բևեռացում:

Հիմա եկեք ընտրենք ճիշտ տարբերակը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի փետրվարի 12-ին կայացած` «Ընտրություններ-2007» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։