ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքի արմատավորումը Հայաստանում

15.03.2007

21-րդ դարի գործարարության մարտահրավերները

Ավելի քան տասնհինգ տարի է, ինչ Հայաստանն անցում է կատարել տնտեսվարման նոր համակարգի. արձանագրված բազմաթիվ փոփոխություններից ամենաէականների և արմատականների շարքում, թերևս, մասնավոր հատվածի ձևավորումն էր: Գործընթացի մեկնարկն արձանագրեց նշանակալի պետական մասնակցություն. պետությունն ուժերի ներածին չափով աջակցում էր մասնավոր հատվածի կայացմանը: Տեղի էր ունենում դերերի ու պարտականությունների վերաբաշխում: Եթե մինչ այդ երկրի տնտեսական զարգացումն ապահովում էր պետությունը, ապա այժմ այդ պատասխանատվության առյուծի բաժինն ընկնում է մասնավոր հատվածի ուսերին: Եթե մասնավոր հատվածի ձևավորման գործընթացի սկզբում առաջնային խնդիրը գոյատևման` իրեն որպես ուժեղ և մրցունակ տեսակ դրսևորելու խնդիրն էր, ապա այսօր կարելի է փաստել, որ այս խնդիրն այլևս լուծված է. մասնավոր հատվածն արդեն հանդես է գալիս որպես ուրույն տեսակ: Միևնույն ժամանակ, սակայն, նշված պատասխանատվությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ են կայացած և ոչ թե ձևավորվող սուբյեկտներ, մինչդեռ Հայաստանում մասնավոր հատ““վածի կայացումը շարունակվում է մինչ օրս:

Իսկ որտե՞ղ է հանրային խնդիրներում պատասխանատվություն ստանձնելու հարցում գործարար հատված-պետություն ջրբաժանն այսօր: Հայաստանում արդեն իսկ հստակորեն տարանջատվում են պետության և մասնավոր հատվածի գործառույթները: Սակայն, հայտնի է, որ յուրաքանչյուր ձևավորման գործընթացի բնականոն շարունակությունը կատարելագործման գործընթացն է, և այսօր Հայաստանի մասնավոր հատվածը կարիք ունի հղկելու և առավել արդյունավետորեն սահմանելու իր գործառույթները: Բիզնեսն իբրև շահույթ հետապնդող միավոր ինքնին ինքնահարատ լինել չի կարող: Մերօրյա իրականության պայմաններում երկարաժամկետ և կայուն զարգացում ապահովելու համար անհրաժեշտ է ավելի ընդգրկուն տեսլական, առավել համապարփակ գործելաոճ: Իսկ թե ինչպես կարելի է ծավալել նման գործունեություն, հուշում է համաշխարհային փորձը, մասնավորապես «ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիր» ծրագիրը, որը մասնավոր հատվածի գործունեության շրջանակներն ընդլայնում է մինչև մարդու իրավունքների, աշխատանքի չափանիշների, բնապահպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներ: 1999թ. Կոֆի Անանի կողմից առաջարկված այս գաղափարի հիմքում ընկած է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքը, որը Կայուն զարգացման համաշխարհային բիզնես խորհուրդը սահմանում է որպես. «բիզնեսի շարունակական պարտավորություն առ այն, որ պետք է գործել բարոյական նորմերին համապատասխան և նպաստել տնտեսական զարգացմանը` միաժամանակ բարե“լավելով աշխատուժի և նրանց ընտանիքների, ինչպես նաև համայնքների և ընդհանրապես հասարակության կյանքի որակը» :

Փաստորեն, հայ գործարարն այսօր թևակոխելու է զարգացման մի փուլ, երբ կրելու է սոցիալական պատասխանատվություն իր աշխատողի, նրա ընտանիքի, համայնքի ու այդպիսով` լայն հասարակության համար. գործառույթներ, որ առաջին հայացքից կարծես պետությանն են լոկ: Եթե երեկ կարճաժամկետ շահույթի ապահովումն օժանդակում էր նրա գոյությանը, ապա այսօր իր ապագա շահույթը երաշխավորելու համար նա ստիպված է լինելու մտածել իր աշխատուժի պահպանման և զարգացման խնդիրների մասին: Սա է 21-րդ դարի մարտահրավերը գործարարության համար:

ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը

Առաջարկելով Գլոբալ պայմանագրի գաղափարըª ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը գործարար աշխարհի առաջնորդներին հրավիրեց միանալ միջազգային այս նախաձեռնությանը, որի արդյունքում կապն ընկերությունների և աշխատուժի ու քաղաքացիական հասարակության միջև ավելի սերտ կլինի և հնարավորություն կստեղծվի հետևել համընդհանուր սոցիալական և բնապահպանական սկզբունքներին: ՄԱԿ-ի Գլոբալ պայմանագիրը խրախուսում է ընկերություններին ազդեցության իրենց շրջանակներում գնահատել, աջակցել և գործնականում կիրառել մի շարք հիմնարար արժեքներ, մասնավորապես մարդու իրավունքների, աշխատանքի չափորոշիչների, բնապահպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում:

Գլոբալ պայմանագիրը կարգավորող գործիք չէ. այն «ոստիկանի» դեր չի ստանձնում, ինչպես նաև չի պարտադրում կամ չափում ընկերությունների վարքն ու գործունեությունը: Գլոբալ պայմանագիրն իրականում հենվում է հանրային պատասխանատվության, թափանցիկության և ընկերությունների, աշխատուժի և քաղաքացիական հասարակության սեփական շահագրգռվածության վրա, որպեսզի վերջիններս նախաձեռնեն և մասնակցեն այնպիսի գործողությունների, որոնց հիմքում Գլոբալ պայմանագրի հիմնաքարերը հանդիսացող սկզբունքներն են:

Սկսեցի՞նք

Այդ դեպքում ձևավորման այս գործընթացում ո՞վ է լինելու այս սկզբունքի պահանջատերը Հայաստանում` պետությունը, թե՞ մասնավոր հատվածը: Որքան էլ հայ իրականության ու գիտակցության համար դժվարընկալելի լինի համագործակցային պատասխանատվության պրակտիկան, պետք է ընդունել, որ այս դեպքում դա անհրաժեշտ պայման է, եթե ցանկանում ենք առաջընթաց գրանցել: Այստեղ չի կարող լինել միայն վերևից ներքև կամ միայն ներքևից վերև շարժում: Որպեսզի գործարարը սոցիալական պատասխանատվություն կրի մի երկրում, որտեղ անցում է կատարվել ավտորիտարից ժողովրդավար համակարգի, նա պետք է հնարավորություն ստանա հստակորեն հասկանալու խաղի նոր` ժողովրդավար կանոնները, այսինքն նրա պարտականությունները պետք է կարգավորվեն օրենսդրորեն: Իսկ որպեսզի պետությունը կարողանա օրենսդրորեն արդար խաղի կանոններ առաջադրել, խաղի միջավայրի նրա ընկալումը պետք է լինի իրատեսական և հեռանկարային: Ուրեմն, կորպորատիվ սոցիալական պատասխանատվությամբ նոր աշխատան“քային հարաբերությունները պայմանավորելու համար անհրաժեշտ է սկսել «կորպորատիվ», իմա` միավորված գործելաոճից:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության սկզբունքի դասական սահմանումը պնդում է. «մի շարք հիմնարար արժեքների, մասնավորապես` մարդու իրավունքների, աշխատանքի չափորոշիչների, բնապահպանության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում աջակցություն և գործնական կիրառում գործարար հատվածի կողմից»: Պարզ, հստակ ձևակերպում, որի կիրառումն իրականում մեծ ջանքեր է պահանջում մի երկրում, որտեղ դեռևս կայանում են ինստիտուտներն ու օրենսդրական դաշտը, մասնավոր հատվածն ու աշխատանքային հարաբերությունները:

Նման պայմաններում, կարծես, սայլը տեղից շարժելու համար պարզապես հարկ է անսալ հայրենական գործարարների հաշվենկատությանն ու հեռուն տեսնելու կարողությանը:


Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի փետրվարի 27-ին կայացած` «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն. որտեղ է գտնվում Հայաստանը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին ներկա էին գորրծարարներ, անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Կլոր սեղանը կազմակերպվել էր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։