- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Տնտեսական ճգնաժամի հոգեբանական փուլը Հայաստանում կարելի է համարել հաղթահարված: Այսպես, խուսափեցինք խուճապից, ճգնաժամի արդյունքում առավել տուժած ոլորտներն իրենց հետևից չփլուզեցին մյուս ճյուղերն ու ողջ տնտեսությունը, ֆինանսական հատվածը խուսափեց վայրիվերումներից: Սա թերևս, հնարավոր դարձավ կառավարության հակաճգնաժամային քաղաքականության և իրականացված տրամաբանական քայլերի, ինչպես նաև բնակչության խոհեմ վարքագծի շնորհիվ:
Որքան էլ հակասական հնչի, այս փուլի հաղթահարումը նշանավորում է բուն ճգնաժամի ավարտը: Այժմ սակայն, հակաճգնաժամային յուրաքանչյուր նախաձեռնություն հղի է վտանգներով: Այսպես, եթե նախկինում խնդրահարույց էին «հանուն շահագործվող բանվոր դասակարգի» իրականացվող բազմաթիվ անարդյունավետ միջոցառումները, ապա ներկայում վտանգը «հանուն ճգնաժամի հաղթահարման» անհարկի քայլերն են: Հատկապես վտանգավոր են նման քայլերի քաղաքական շահարկումները՝ անգործության մեջ կառավարությանը մեղադրելը, իրականում, կարող է որոշում կայացնողների ուշադրությունը շեղել հանրային միջոցները վատնելու վտանգից:
Զարգացած պետություններում, ուր տնտեսությունները «ոչ ճգնաժամային» են, ճգնաժամի ավարտը նշանակում է վերադարձ առողջ տնտեսությանը: Հայաստանի պարագայում, տնտեսության երկարատև երկնիշ աճը, այդուհանդերձ մեծապես պայմանավորված էր ոչ մրցակցային և ներմուծման վրա հիմնված ճյուղերի զարգացմամբ: Հայաստանի տնտեսությունը վերածվել էր հանքահումքային ու շինարարական «ձիերին» լծված սայլի:
Համաշխարհային ճգնաժամն ընդհատեց Հայաստանի տնտեսության վերընթացը: Տրամաբանորեն, մեր պարագայում ճգնաժամի հաղթահարումը կարձանագրի վերադարձը «նախաճգնաժային» տնտեսությանը:
Հակաճգնաժամային քաղաքականության իրականացումը թափ է առել: Սակայն ուշադրությունից ցավալիորեն դուրս է մնացել կարևորը. չենք սահմանել ակնկալվող արդյունքը՝ ինչպիսի՞ տնտեսություն ենք ակնկալում ունենալ ճգնաժամից հետո: Միջոցառումների զգալի մասն ուղղվել է նախկին տնտեսության վերականգնմանը, ուր շինարարությունը կրկին գերիշխող դիրքում է: Սակայն, ի տարբերություն մինչճգնաժամային հայաստանյան տնտեսության, ներկայում շինարարությանն աջակցությունը ծավալվում է վարկային միջոցների հաշվին: Նման քաղաքականության հիմնական փաստարկը զբաղվածության ապահովումն է: Նպատակը ճիշտ է ընտրված, սակայն միաժամանակ հարկ է արձանագրել, որ շինարարությունը չի լուծելու Հայաստանի տնտեսության առողջացման, արտահանման և արտադրողականության ավելացման, մրցունակության բարձրացման խնդիրները: Այն կրելու է ժամանակավոր բնույթ՝ սոսկ հետաձգելով ճգնաժամի հիմնական հարվածը: Նույն ճգնաժամի առջև Հայաստանը կկանգնի, երբ սպառվեն վարկային միջոցներն և դադարի աջակցությունը: Նման գործելակերպը վտանգավոր է, չէ՞ որ տնտեսության կառուցվածքում շինարարության նախաճգնաժամային համամասնության պահպանումը շարունակաբար պահանջելու է պետական միջամտություն` անկախ համաշխարհային ճգնաժամի առկայությունից: Ուստի շինարարական ճյուղի կրճատումը ոչ միայն անխուսափելի է, այլև՝ նպատակահարմար: Հարկ է գիտակցել, որ ՀՆԱ-ում շինարարության մասը պիտի նվազի, պիտի սահմանափակվի այս ոլորտին հատկացվող պետական աջակցությունը, իսկ ոչ ենթակառուցվածքային նշանակության շինարարությանը օժանդակությունը՝ զրոյացվի:
Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ ճգնաժամը նաև հնարավորություն է, նախ և առաջ՝ տնտեսության մրցունակությունը բարձրացնելու համար: Ճգնաժամը կառավարություններին հնարավորություն ընձեռեց նահանջել ազատականության քաղաքականությունից, միջամտել մասնավորի գործունեությանը, աջակցել սեփական արտադրողներին` վստահ լինելով, որ կխուսափեն բացասական վերաբերմունքից: Սակայն, այս ամենն ընդամենը միջոցներ են, որոնք կիրառվում են նաև Հայաստանում: Կիրառվում են սակայն հստակ թիրախի բացակայության պայմաններում: «Մասնավոր հատվածն անկում է ապրում, եկեք աջակցենք նրան»: Երբ գիրուկ երեխան սկսում է նիհարել, առաջին օգնությունը սնելու ու սննդի չափաբաժինն ավելացնելու մեջ չպետք է փնտրել, քանզի գիրությունը առողջության նշան չէ դեռևս: Ճգնաժամի ընձեռած հնարավորությունն իրականում առաջին հերթին տնտեսության կառուցվածքը վերափոխելու՝ շինարարության հաշվին տնտեսության երկնիշ աճ արձանագրող հայկական տնտեսական «գիրուկին» առողջ «մանչուկ» դարձնելու հնարավորությունն է:
Մերօրյա աշխարհում զարգացման դինամիկան թելադրում է իր կանոնները. կայուն տնտեսական աճ ապահովում է այն տնտեսությունը, որն ունակ է վերափոխել իր կառուցվածքը` վերաբաշխելով ռեսուրսները դեպի առավել բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ: Դրա լավագույն օրինակը զարգացած երկրներներն են՝ իրենց գիտահեն և նորարաության վրա խարսխված տնտեսություններով:
Որքան էլ տարօրինակ է, 90-ականների սկզբներին Հայաստանն առավել բարդ ապրանքներ էր արտահանում, քան հիմա: Այս ընթացքում շատ ջրեր են հոսել, ու պետք է խոստովանել, որ մեր հնարավորություններն ու կարողությունները էականորեն սահմափակվել են: Հայաստանի տնտեսությունը 21-րդ դարից սկսել է զարգանալ ոչ մրցունակ ուղով. շինարարությունը դարձել է աճի գերակշիռ բաղադրիչը: Մինչդեռ անհրաժեշտ է օգտգործել ներկա ճգնաժամի ընձեռած հնարավորությունը՝ տնտեսության կառուցվածքի փոփոխության շոկային թերապիայի միջոցով հնարավորություն ստեղծել տնտեսության առավել մրցունակ ճյուղերի զարգացման համար:
Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի օգոստոսի 24-ին կայացած` «Եվրոպական անվտանգությունը և մարտահրավերները Կովկասում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։