- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Կառավարության ծրագիրը մշակվել է` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները, և ներառում է Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության և Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագրերի հիմնական, ինչպես նաև Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության նախընտրական ծրագրի առանձին դրույթներ»:
ՀՀ կառավարության ծրագիր
21 հունիսի, 2007թ.
Յոթ ամիս առաջ Հայաստանն ստորագրեց Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագիրը: Այն նախատեսում է նպատակային վերափոխումների ճանապարհով հնգամյա ժամկետում հասնել մի իրականության, երբ Հայաստանը շատ ավելի մոտ կլինի բառի ոչ աշխարհագրական տեսանկյունից եվրոպական երկիր կոչվելու հեռանկարին: Գործողությունների ծրագիրը համապարփակ մի փաստաթուղթ է, որ անդրադառնում է ՀՀ հանրային կյանքի ընդգրկուն համապատկերի: Այն հայեցակարգային բնույթ ունի և արձանագրում է ընդհանուր նպատակադրումներ ու հանձնարարականներ: Փաստաթուղթը հրապարակված է, հասանելի: Ենթադրվում է, որ այդ նպատակներին հինգ տարվա ընթացքում հասնելու համար երկիրը մշակում է ոլորտային ծրագրեր, կոնկրետ գործողությունների պլան և առաջ է շարժվում դրանցով:
ԵՀՔ գործողությունների ծրագրի ստորագրումից յոթ ամիս անց ընդունվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որը սահմանում է ՀՀ կառավարության գործունեության նպատակադրումները առաջիկա հինգ տարիների համար: Կառավարության ծրագիրը համապարփակ այն փաստաթուղթն է, որ ներառում է կառավարության գործունեության ընդգրկուն դաշտը պարունակող ոլորտային և ենթաոլորտային նպատակադրումներն ու դրանց իրականացմանը հասնելու քայլերը: Փաստորեն, հենց կառավարության ծրագիրն է, որ ուղենշում է, թե երկրի կողմից արդեն իսկ ընդունված հայեցակարգերն ու միջազգային հարաբերություններում ստանձնած պարտավորություններն ինչպես և ինչ ուղղությամբ են իրականանալու: Որպես այդպիսին, այս կառավարության ծրագիրն իր նախաբանում հռչակում է, որ ներառում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի դրույթները:
Եվ այսպես, 4,4 տարի հետո ավարտվում է ԵՀՔ ԳԾ-ն, 5 տարի հետո՝ կառավարության ծրագրի իրականացումը: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ կառավարության ծրագիրը ամբողջությամբ ներառում է գործողությունների ծրագիրը կամ առնվազն ամբողջությամբ այն մասով, որ կառավարության իրավասությունների շրջանակում է: Ներառու՞մ է արդյոք:
Մի բան պարզ է. ՀՀ կառավարության ծրագիրը ոչ միայն չի հռչակում, որ պարունակում է ԵՀՔ գործողությունների ծրագրով նախատեսված դրույթները, այլև չի պարունակում «Եվրոպական հարևանության քաղաքականություն» կամ դրա գործողությունների ծրագիր բառակապացություններն ընդհանրապես:
Ոմանք կպնդեն, թե դա բնական է, քանզի կառավարության ծրագրում չեն մանրամասնվում ՀՀ արտաքին քաղաքականության նպատակադրումները՝ հաշվի առնելով ՀՀ նախագահի ինստիտուտի հետ դրանց ամրակցման սահմանադրական դրույթը: Փորձագետները կվստահեցնեն, թե այդօրինակ պնդումն ավելի շատ պակաս իրազեկվածության արդյունք է: ԵՀՔ ԳԾ-ն լոկ արտաքին քաղաքականության ոլորտում չէ այլևս. այն փաստաթուղթ է ՀՀ հանրային կյանքի բոլոր ոլորտների վերաբերյալ, մասնավորապես՝ ընդգրկելով ՀՀ կառավարության ծրագրով բաղդատված ոլորտների ողջ աստիճանակարգությունը:
Ստացվում է, որ, մի կողմից, ՀՀ կառավարության ծրագիրն է այն պետական փաստաթուղթը, որով պիտի իրականանա ԵՀՔ ԳԾ հիմնադրույթների գերակշիռ մասը, մյուս կողմից՝ ծրագրում ոչինչ նշված չէ այդ մասին: Մնում է հուսալ, որ սա իրականում ոչինչ չի նշանակում, որ ԵՀՔ ԳԾ իրականացման համար անհրաժեշտ ոլորտային ծրագրերը լայն թափով մշակվում են, դրանք հընթացս համահունչ են դարձվում կառավարության ծրագրի իրականացման համար մշակվող ծրագրերին, և կարևորագույն այս գործընթացը գտնվում է պատշաճ ինստիտուցիոնալ կոորդինացման հարթության վրա:
Ամեն դեպքում հարցերի պատասխանը ժամանակը կտա: Շատ կարճ ժամանակը:
Համառոտագիրը մշակվել է 2007թ-ի հուլիսի 6-ին կայացած` “ԵՀՔ ԳԾ ստորագրումից 7 ամիս անց. ի՞նչ ունենք” վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։