- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
ՀՀ Սահմանադրությունը ՀՀ քաղաքացիների համար հռչակում է ազատ տեղաշարժի իրավունք, այդ թվում` ՀՀ-ից ազատորեն ելքի և ՀՀ ազատ մուտք գործելու իրավունք (հոդված 25) :
Ազատ տեղաշարժվելու իրավունքն ամրագրված է նաև «Մարդու համընդհանուր իրավունքների մասին» ՄԱԿ-ի հռչակագրում և «Մարդու իրավունքների և ազատությունների» Եվրոպական կոնվենցիայում:
Նշված փաստաթղթերը հռչակում են նաև որոշակի պայմաններում քաղաքացիների երկրից դուրս գալու իրավունքի իրականացման նկատմամբ պետությունների (ազգային իշխանությունների) կողմից որոշակի սահմանափակումներ կիրառելու իրավազորութունը` նկատի ունենալով, որ որոշ դեպքերում քաղաքացիների ազատ տեղաշարժի անհատական իրավունքը կարող է հակասության մեջ մտնել պետության, հասարակության կամ դրա առանձին անդամների կամ խմբերի իրավունքների հետ` կապված վերջինների նկատմամբ տեղաշարժվող քաղաքացու՝ օրենսդրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ:
Օրենսդրական հարթությունում առկա են մի շարք բացեր, մասնավորապես` օրենքի մակարդակով սահմանված չեն`
ՀՀ քաղաքացու անձնագիրը տրվում է որոշակի վավերականության ժամկետով` 10 տարով, ապա, որպես կանոն, ևս 5 տարի երկարացումով («ՀՀ անձնագրային համակարգի կանոնադրությունը», որը հաստատվել է ՀՀ կառավարության 1998թ. մարտի 24-ի թ. 821 որոշմամբ): Սակայն առ այսօր ՀՀ քաղաքացու անձնագրում որոշակի վճարի դիմաց (յուրաքանչյուր տարվա համար 1000 դրամ) դրվում է հատուկ կնիք (1-5 տարի ժամկետով), որպես օտարերկրյա պետություններում այդ փաստաթղթի վավերականության ապացույց, որով ըստ էության պաշտոնապես նույն փաստաթղթի համար սահմանվում է երկակի վավերականության ռեժիմ` մեկը հանրապետության ներսում, մյուսը օտարերկրյա պետություններում:
Ինչու՞ է դրվում այդ հատուկ կնիքը: Ըստ պաշտոնական մեկնաբանության այդ կնիքի դրման գլխավոր նպատակը քաղաքացիների Հայաստանի հանրապետությունից ելքի հնարավոր սահմանափակումների հիմքերի ստուգումն է: Լուծվու՞մ է, արդյոք, այդ խնդիրը նման մեխանիզմով: Մեր կարծիքով` ՈՉ, որովհետև նախ` անձնագիրը անձի նույնականությունը հաստատող փաստաթուղթ է և ոչ թե անձի հնարավոր հակաօրինական գործունեությունը կամ վարքը կանխարգելելու միջոց, երկրորդ` անգամ եթե այդ կնիքը դնելուց համապատասխան մարմինները իսկապես ստուգում են անձի երկրից դուրս գալու հնարավոր սահմանափակումների հիմքերը, ապա այդ առումով սա շատ խոցելի մեխանիզմ է, որովհետև ելքի իրավունքի սահմանափակման հիմքեր ցանակացած անձի համար կարող են առաջանալ նաև կնիքը դնելուց անմիջապես հետո: Ուստի ստացվում է, որ անձնագրում ելքի վավերականության կնիքը դրած անձն ամբողջ հինգ տարի այդ առումով դառնում է ստուգման ոչ ենթակա: Երրորդ` այդ կնիքն, ըստ էության, ներկայացնում է ելքի վիզայի մի յուրահատուկ տեսակ, ինչը հակասում է անձնագրին` միջազգային իրավունքի փաստաթղթերով ներկայացվող պահանջներին, մասնավորապես Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հավելված 3-րդ գլխին` «Ուղևորների ժամանման, մեկնման և նրանց ուղեբեռների մասին»:
Իսկ եթե այդ կնիքի դնելն իրականում պարզապես`
Համառոտագիրը մշակվել է “Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը” ծրագրի շրջանակներում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։