- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում ավելի քան մեկ տասնամյակի պատմություն ունեն: Բյուջետային գործընթացում ծրագրերը, այս կամ այն կերպով, ներկայացվել են սկսած 90-ականների վերջից, սակայն համակարգային առումով դրանց ներդրումը սկսվել է 2002 թվականից: Նախորդ 5-6 տարիներին բարեփոխումների լուրջ առաջընթացը նկատելի է, սակայն, ծրագրային հենքով բյուջետային նոր համակարգի հանգրվանը դեռևս առջևում է: Բարեփոխումների նախորդ փուլի ձեռքբերումներից են գաղափարախոսության արմատավորումը, մեթոդաբանության ձևավորումն ու փորձարկումը: Այդուհանդերձ, բարեփոխումներն ընթանում էին առավելապես ինքնահոսի մատնված՝ դրանց հանդեպ քաղաքական պահանջի բացակայության պայմաններում:
2007-08 թվականներին ծրագրային բյուջետավորման բարեփոխումները կարծես մտան քաղաքական օրակարգ, և առանձին պաշտոնյաներ հայտարարեցին, որ ծրագրային բյուջետավորման բարեփոխումները Հայաստանում գերակա ուղղություն են: Ինչպես հաճախ է պատահում քաղաքականության մեջ, երկրում ծրագրերի հիմքի վրա բյուջետավորման «քաղաքական բերքահավաքը» գործընթացի միջնախաղում գրավեց բազմաթիվ գործիչների, ովքեր բարեփոխումների սկզբնական փուլում առանձնապես դերակատարում անգամ չունեին: Այս երևույթը նշանավորվեց քաղաքական հայտարարություններով. «Ծրագրային բյուջետավորման բարեփոխուների արդեն ավարտված են» և «Հայաստանի բյուջեն այժմ ավելի արդյունավետ է»:
Նման գնահատականն, թերևս, անիրատեսական է, քանի որ ծրագրային բյուջետավորումը բյուջեի մշակման գործընթացի անբաժան մասը չէ դեռևս: Մեր երկիրը նոր է մտել համակարգված ծրագրային բյուջետավորման շքամուտք: Հետաքրքրական է, որ անտեղի լավատեսական հայտարարությունները հնչել էին ոչ թե կառավարության, այլ նրանց կողմից, ովքեր անմիջականորեն ընդգրկված էին բարեփոխումներում և իրավիճակին լավատեղյակ էին: Զավեշտալի է, որ բարեփոխումների առաջարկից հետ մնացող պահանջարկն արդեն իսկ սկսել է ճաշակել դեռևս գոյություն չունեցող պտուղները:
Ինչևիցե, կարևորն այն է, որ գրեթե բոլոր բյուջետային հաստատություններում ձևավորվել են բարեփոխումները լիակատար կերպով ավարտելու համար անհրաժեշտ կաևորագույն տարրերը, բյուջեի պլանավորման մեթոդաբանությունը, ձևաչափը, մոնիտորինգի և հաշվետվության հիմքերը, ինչպես նաև բյուջետային նոր տեխնոլոգիաների կիրարկման համար բարենպաստ բյուջեի իրականացման համակարգը: Եվ որ ավելի կարևոր է, նոր գաղափարները և գործիքները հաջողությամբ փորձարկվել են բազմաթիվ մարմիններում:
Արդյունքում Հայաստանը կարող է անցում կատարել բյուջետավորման նոր եղանակների արդեն 2009-ից՝ 2010թ. ֆինանսական տարվա համար: Դրա համար անհրաժեշտ բոլոր նախադրյալներն առկա են, թեև խնդիրներ նույնպես կան: Միայն առավել ընդգրկուն բարեփոխումների բարեհաջող իրականացումից հետո Հայաստանը կարող է պնդել, որ բյուջեն ավելի արդյունավետ է:
Վերոհիշյալը դիտելով որպես լայնածավալ բարեփոխումների հեռահար նպատակներ՝ կառավարությունը պետք է գործի անհապաղ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխումների հաջողության համար քաղաքական միջամտություն է պահանջվում: Մասնավորապես, կարևորվում են. էկոնոմիկայի նորաստեղծ նախարարության առավել լայն ներգրավումը` որպես այս ոլորտում քաղաքականության ռազմավարական շարժիչ ուժ, վերապատրաստող կառույցների ներգրավումը (օրինակ` Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը և քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործում ներգրավված հաստատությունները), այս ոլորտում իրականացված տեխնիկական աջակցության ծրագրերի ձևավորած կարողությունների առավելագույն օգտագործումը, զարգացման գործընկերների և արտաքին աջակցության ներգրավումը, ըստ կատարողականի գնահատման կառավարման մշակույթի ներդրումը, բոլոր ձեռքբերումների ամրագրումն ինստիտուցիոնալ առումով, ներքին և արտաքին աուդիտի ներդրումը, նախարարությունների ստորաբաժանումների և դրանց ղեկավարների դերակատարման զարգացումը` որպես ծրագրային բյուջեի ղեկավարներ, որոնք պատասխանատու և հաշվետու կլինեն ծրագրային բյուջեի հաջող կատարման համար: Առօրեական է ծրագրային բյուջետավորման առավել ակտիվ տարածման, ինչպես նաև համայնքներում մասնակցային բյուջետավորման բարեփոխումների խնդիրը: Հարկ է խթանել հասարակության իրազեկությունը և մեծացնել բարեփոխումների պահանջը:
Քաղաքական գործիչները պետք է հաշվի առնեն, որ ծրագրային բյուջետավորման համակարգի արդյունքները տեսանելի կլինեն դրա կիրառումից տարիներ անց միայն: Բարեփոխումների այս շրջանը կարող է և չհամընկնել քաղաքական գործիչների ընտրափուլերի հետ, սակայն արագ ձեռքբերումներ ունենալու մղումը կարող է էապես խանգարել բարեփոխումների ընթացքին և վտանգել իշխանության գործադրած ջանքերը:
Համառոտագիրը մշակվել է 2008թ-ի նոյեմբերի 28-ին կայացած` «Ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները Հայաստանում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։