- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ներկայում ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացմանն այս կամ այն կերպ առնչվում են մեկ տասնյակից ավելի օրենքներ և իրավական-նորմատիվ ակտեր: Սակայն, այդքանով հանդերձ, ոլորտի իրավական կարգավորումը լրջորեն կաղում է:Գուցե պատճառներից մեկն էլ այն է, որ կարևորագույն այս բնագավառում, փաստորեն, պետությունը չի գնացել միասնական պետական քաղաքականության մշակման և դրանից բխող միասնական և ամբողջական օրենսդրության ձևավորման ճանապարհով: Սա, իհարկե, աշխարհում եզակի և բացառիկ երևույթ չէ:
Աշխարհն՝ աշխարհով: Սակայն հայաստանյան ներկա անձնագրային և միգրացիոն կարգավորման համակարգերի առջև հառնում են մի շարք հարցեր, որոնք համակարգերն արդիականացնելու և մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից արդյունավետ դարձնելու հրամայականներ են առաջադրում: Օրինակ, արդյո՞ք ներկայիս անձնագրային համակարգը թույլ է տալիս ձևավորել և կայացնել երկքաղաքացիության ինստիտուտը: Արդյո՞ք ՀՀ քաղաքացու անձնագրում դրվող այսպես կոչված «ելքի» կնիքով իսպառ բացառում ենք զինծառայությունից խուսափելու հնարավորությունը: Եվ արդյո՞ք իրավապահ և դատական համակարգերի գործունեության ընթացակարգերն առավել արդյունավետ դարձնելու, զինված ուժերում ծառայությունն առավել գրավիչությամբ օժտելու փոխարեն, քաղաքացիների կողմից գիտակցված օրինախատումները կանխարգելելու բեռը չենք դնում քաղաքացու տեղաշարժի իրավունքի չհիմնավորված սահմանափակման վրա:
Հարցերը կարելի է շարունակել, և ի վերջո հանգել շատ կոնկրետ մի շարք հանգամանքների, որոնցից թերևս կարևորագույնը, որ ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն ու դրա սահմանափակումները սահմանված չեն օրենքի մակարդակով, որի արդյունքում կարգավորված չեն`
Կա տեսակետ, որ այս բացերը կարելի է լրացնել գործող օրենքներում և նորմատիվ-իրավական մյուս ակտերում համապատասխան փոփոխություններ կատարելով: Մինչդեռ ոլորտի հարաբերական ինքնուրույնությունը, քննարկվող հարցերի կարևորությունը և այն, որ առկա է ոչ միայն տեխնիկական, այլ նաև սկզբունքային փոփոխությունների կատարման անհրաժեշ-տություն, թույլ են տալիս պնդելու, որ առնձին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է:
Ակնկալվող սկզբունքային փոփոխությունները թելադրվում են նաև ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի իրացումը կարգավորող հարաբերությունները ժողովրդավարա-կան և իրավական պետությանը բնորոշ բարձրագույն` օրենսդրական մակարդակով կարգա-վորելու հրամայականով: Առ այսօր այս ոլորտում գործում են դեռևս Խորհրդայի ամբողջատի-րական հասարակարգից մնացած իրավական ակտեր, իսկ պաշտոնյաներն առաջնորդվում են սովորություն դարձած գործելաոճով:
Ամենից առաջ այն պետք է լինի կամայականություններից ու երկակի ստանդարտներից զերծ, ինչը ենթադրում է`
Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2007թ-ի սեպտեմբերի 25-ին կայացած քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։