- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Պետական շահագրգիռ կառույցների և ոլորտի խնդիրներով զբաղվող փորձագետների ու մասնագետների կողմից հարցի պատասխանը կարծես թե միանշանակորեն տրված է: Այո՛, հաշվի առնելով ինչպես ներքին սոցիալական, այնպես էլ արտաքին՝ համաշխարհային աշխատանքային շուկայի միտումներն ու իրողությունները, ինչպես նաև այն համաձայնագրերի պահանջները, որոնց միացել է Հայաստանը (Աշխատանքի միջազգային կազմակերպության թիվ 97 կոնվենցիա, Եվրոպայի Խորհրդի սոցիալական խարտիա) այս ոլորտը պիտի՛ ենթարկվի պետական կարգավորման:
Այսպիսով, խնդրի շուրջ մեզանում առկա է սկզբունքային համաձայնություն: Հարցը, թերևս, հետևյալն է՝ ինչպե՞ս և ի՞նչ գործիքակազմով կարգավորել ոլորտը:
ՀՀ ՏԿՆ ՄԳ կողմից մշակված «Արտագնա աշխատանքների կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագծի անկյունաքարը արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված իրավական երաշխիքների տրամադրումն է:
Արտաքին աշխատանքային միգրացիայի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խնդրի լուծումը երբեմն աշխատանքի տեղավորման երկրի իրավասության դաշտ է տեղափոխվում` ավելի մեծացնելով աշխատուժն արտահանող երկրում կանխարգելիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: Ուստի անհրաժեշտ է.
Օտարերկրյա պետություններում աշխատանքի տեղավորումը պարունակում է ռիսկերի ընդգրկուն շրջանակ: ՀՀ-ում քաղաքացիներին ոչ լիարժեք ծառայության մատուցման և խաբեության դեպքերի կանխման խնդրի լուծման նպատակով առաջարկվում է կիրառել հետևյալ գործիքակազմը.
Վերը նշված գործիքներից թերևս ամենամեծ դիմադրության կարող է արժանանալ լիցենզավորման գաղափարի ներմուծումը: Ընդդիմախոսները համարում են, որ դրանով մենք կրկին մեկ քայլ հետ ենք գնում տնտեսության և տնտեսական հարաբերությունների ազատականացման ճանապարհին: Կա նաև մտավախություն, որ հայկական իրականության մեջ այդ գործիքը կբերի մի շարք բացասական երևույթներ՝ մասնավորապես կոռուպցիա, ոլորտի ստվերայնացում, ծառայության գների բարձրացում: Կոռուպցիայի ռիսկը միշտ էլ կա, երբ անձը հարաբերություն ունի պետական պաշտոնյայի հետ: Սակայն այսպիսի մտավախությամբ առաջնորդվելու դեպքում Հայաստանում լիցենզավորման ոչ մի տեսակ չպետք է ընդունվեր:
Այնուհանդերձ, միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ քաղաքացիների իրավունքների և շահերի ոտնահարման կանխարգելման հարցում լիցենզավորումը վերոհիշյալ գործիքներից ամենից կիրառելի և արդյունավետ մեխանիզմն է:
Ի՞նչ կարող ենք անել: Ստեղծված իրավիճակում գուցե պետք է ընդունել լիցենզավորման գաղափարը, զուգահեռաբար գտնելով լուծումներ, որոնք հնարավորություն կտան նվազագույնի հասցնել դրա ներդրման հետ կապված բացասական հետևանքները Հայաստանում: Անշուշտ, տնտեսական դաշտում առավել ազատական մոտեցման տեսանկյունից կարելի է ընդունել, որ որքան շատ ոլորտներ հնարավոր լինի «ազատել» լիցենզավորման «ճիրաններից», այնքան լավ տնտեսության համար: Սակայն մարդկային ռեսուրսների տեղափոխությունը չի կարելի նույնացնել կոշիկի արտահանման ճանապարհով շահույթ ստանալու հետ: Որոշում ընդունելիս նախ և առաջ պետք է նժարների վրա դնել լիցենզավորման ներդրման վտանգները և քաղաքացիների իրավունքներն ու շահերը: Այդ դեպքում կտեսնենք, որ իրավունքների և շահերի պաշտպանության նժարն ավելի ծանր է կշռում, որովհետև ամեն քայլափոխի կհանդիպենք ոտնահարման զանգվածային դեպքերի:
Լիցենզավորման գաղափարի ընդդիմախոսները շեշտում են, որ լիցենզավորումը պետական պաշտոնյաների ձեռքին իրենց շահերը միակողմանի առաջ տանելու համար գործիք է: Չվիճարկելով մոտեցումը, նշենք, որ մյուս կողմից լիցենզիայի ներդրումը կարող է ապահովել տնտեսավարող սուբյեկտների համար արտոնյալ պայմաններ. պետական ինստիտուտների մասնակցությամբ արտերկրում հայտնաբերված թափուր աշխատատեղերի, ինչպես նաև միգրացիոն գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը կտրամադրի միջնորդ կազմակերպություններին, հետևաբար՝ կստեղծվեն աշխատանքների կազմակերպման արդյունավետ հիմքեր: Ինչպես ասվում է ռուսական հանրաճանաչ դարձվածքում՝ «Սատանան (իմա՝ լիցենզավորումը) այնքան վախենալու չէ, որքան նրան ներկայացնում են»:
Գների բարձրացման մասին խոսելիս, հարց տանք ինքներս մեզ. ո՞րն է ավելի նախընտրելի՝ ավելի մեծ գումար վճարել և օգտվել որակյալ և երաշխավորված ծառայությունի՞ց, թե՞ վճարել համեմատաբար էժան և ընդհանրապես ոչ մի ծառայություն չստանալ: Այնուամենայնիվ, եթե լիցենզավորումը ծնի «ընդհատակ» անցնելու գործընթաց, ապա նմանօրինակ «մատչելի» ծառայություններից օգտվողները պետք է քաջ գիտակցեն, որ իրենց իրավունքների պաշտպանությունը կմնա զուտ իրենց գործը:
Լիցենզավորման մեխանիզմով մասնավոր կազմակերպությունները ոչ միայն հաշվետու կդառնան, այլև որոշակի ֆինանսական պատասխանատվություն և պարտավորություններ կստանձնեն: Իհարկե, հաշվետվության ձև կարելի է համարել նաև ներկայում գործող վիճակագրական տեղեկությունների հաղորդումը, սակայն այս դեպքում պետությունն անմիջական լծակներ չի ունենա համապատասխան միջոցներ կիրառելու այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք չեն հետևում քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության պահանջներին:
Հարց է առաջանում՝ միջնորդ կազմակերպություններն ի՞նչ լրացուցիչ հմտություններ ու կարողություններ պետք է ունենան: Ենթադրվում է, որ օտարերկրյա պետություններում սեփական քաղաքացիներին աշխատանքի տեղավորման ծառայություններ մատուցելու դեպքում կառաջանան լրացուցիչ նոր խնդիրներ՝ կապված օտարերկրյա պետությունների իմիգրացիոն օրենսդրության, աշխատողների մասնագիտական քննության, տեղափոխության, կացարանով ապահովման, աշխատանքի թույլտվության ձեռքբերման, վերադարձի կազմակերպման և այլ էական պայմանների ապահովման հետ:
Բոլոր դեպքերում, պետք է ընդունել, որ լիցենզավորումը ոլորտում հարաբերությունների կարգավորման գործիքներից մեկն է՝ բայցևայնպես հիշել, որ այն օրենքի ընդունման գերնպատակը չէ:
Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2007թ-ի հուլիսի 3-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։