- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Գործընկերության սկզբունքը ներառելով իր անվտանգության հիմքերի շարքում՝ Հայաստանը շարունակում է արդյունավետ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիը (ԱՀԳԾ) Հայաստանին տրամադրում է լայն հնարավորություն անվտանգության բաղադրիչները զարգացնելու և ամրապնդելու հարցում: Այս առումով, ԱՀԳԾ գործողությունների շարքում կառանձնացնեինք 2 ոլորտ, որոնք այսօր թեպետ գտնվում է Հայաստանի քաղաքական օրակարգում, սակայն առավել ուշադրության կարիք ունեն: Առաջինը զինված ուժերի հանրային վերահսկողության ուժեղացումն է, երկրորդը` ճգնաժամերի կառավարման և ճգնաժային պատրաստակամության ուժեղացումը:
Այս երկու ոլորտներն ունեն մեկ ընդհանրություն` համագործակցության գաղափարը: Թեպետ ավելի դյուրին կլինի ասել համագործակցության պակասն է այսօր միավորում այս երկու ոլորտները:
Թեպետ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հավանության է արժանացել անվտանգության խորհրդի կողմից և ուղենիշ է հանդիսանում հետագա անհրաժեշտ փոփոխությունները կատարելու համար, պետք է նշել, որ դրանով այդպես էլ չի իրագործվել ԱՀԳԾ-ով ամրագրված Հայաստանի պատրաստակամությունը «սահմանելու այնպիսի ռազմավարություն և Պաշտպանական հայեցակարգ, որոնք կսահմանեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»: Ցավալի է, որ այսօր Հայաստանում անվտանգության միասնական ռազմավարության առկայության պայմաններում չկա անվտանգության համակարգերի և տարբեր օղակների միջև լիարժեք փոխլրացում և ներդաշնակություն: Տեղին է նշել միայն այն հանգամանքը, որ ազգային անվտանգության մարմինների մասին ՀՀ օրենքը յուրովի է մեկնաբանում ազգային անվտանգությունը և այն իրագործելու մեխանիզմները: Թերևս ազգային անվտանգության հարցում միասնական մոտեցում սահմանելը, դրան համապատասխան օրենքների փոփոխությունները, տարբեր մարմինների առաքելությունները և դերերը վերափոխելը դեռևս առջևում են: Առանց այս փոփոխությունների դժվար, եթե ոչ անհնար կլինի զինված ուժերի հանրային վերահսկողության գաղափարն իրականություն դարձնել: Հանրային վերահսկողություն նշանակում է վերահսկողություն բոլոր տեսակի զինված ուժերի նկատմամբ: Այսօրվա հրամայականն է ստեղծել միասնական օրենսդարական և կիրառական մոտեցում բոլոր այն մարմինների նկատմամբ, ովքեր ունեն զինված ուժեր իրենց կազմում: Միայն սրանից հետո հանրային վերահսկողության մեխանիզմների ստեղծումը և կիրառումը կարող է արդյունավետորեն բարձրացնել Հայաստանի անվտանգությունը:
Ճգնաժամերի կառավարման ոլորտում խնդիրներն առավել հստակ են և որոշակի քայլեր ԱԳՆ կողմից արդեն իսկ ձեռնարկվել են: Իրականում այդքան հեշտ թվացող ճգնաժամերի կառավարման պատասխանատու տարբեր օղակների միջև համագործակցությունը կոորդինացնելը բավական դժվար է և դեռ շատ անելիքներ կան այս ուղղությամբ: Կարևորը, որ պետական տարբեր օղակներ, վեր կանգնելով բյուրոկրատական տարատեսակ շահերից և պատասխանատվությունը կիսելու ռիսկերից, գիտակցեն, որ ցանկացած ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային գործողություններն առավել արդյունավետ կլինեն միայն գործողությունների լիարժեք կոորդինացման և համագործակցության շնորհիվ: Այս ոլորտում գործող մարմինները շատ ավելի տարատեսակ են, քան անվտանգությունը ապահովող այլ մարմինների դեպքում է, օրինակ՝ ՊՆ, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Առողջապահության նախարարություն, Էներգետիկայի նախարարություն, Փրկարար ծառայություն, Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն, Կենտրոնական բանկ, Միգրացիայի և փախստականների վարչություն, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն, Հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն, և այլն:
Հաշվի առնելով գլոբալ և տեղային վտանգների տարածվածությունը և Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ հրատապ է դառնում ճգնաժամերի դեպքում վերոնշյալ մարմիններ աշխատանքների կոորդինացիոն կենտրոնի և ընթացակարգերի ստեղծումն ու վարժանքների պարբերական անցկացումը:
Ցավոք, առանց գիտակցելու, որ Հայստանի ազգային անվտանգության համակարգը միասնական է և դրա առանձին տարրեր պետք է համագործակցված և ներդաշնակ աշխատեն, հնարավոր չէ հասնել անվտանգության բարձր մակարդակի: Առաջին քայլը, թղթից գործի անցնելն է: Գործի, ըստ որի ինչպես նշված է ԱՀԳԾ-ում «կսահմանվեն Զինված ուժերի և անվտանգության այլ կառույցների դերն ու առաքելությունը»: Սրանից հետո անհրաժեշտ է արդեն վերանայել այդ բոլոր կառույցներին առնչվող օրենսդրական դաշտը և փոխել ու լրացնել բացերը: Միայն սրանից հետո հնարավոր կլինի հանրային վերահսկողության մեխանիզմների սահմանման ու իրագործման միջոցով բարձրացնել Հայաստանի անվտանգության արդյունավետությունը:
Նմանատիպ խնդիր է ծառացած նաև ճգնաժամերի կառավարման ոլորտում: Տարբեր կառույցներ պետք է կարողանան համատեղ ջանքերի կոորդինացման մեխանիզմներ և ընթացակարգեր սահմանեն, ինչպես նաև պարբերաբար վարժանքների միջոցով բարձրացնեն համագործակցված գործողությունների արդյունավետության աստիճանը:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի հոկտեմբերի 30-ին կայացած՝ «Հայաստանը ԱՀԳԾ իրականացման առաջին տարուց հետո. ունե՞նք արդյոք Հայաստան-ՆԱՏՈ հարաբերությունների նոր մակարդակ» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։