- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Եվրոպական ազդեցությունը տարածաշրջանում ծավալման միտում ունի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական եւ թե՛ մշակութային տեսանկյուններից: Մեծ է դերը հատկապես հանրային կարծիքի ձեւավորման, հանրային գործելակերպի ուղղորդման առումով:
«Եվրոպա» եւ «փափուկ քաղաքականություն» եզրերն այսօր հաճախ են օգտագործվում իբրեւ համազորներ, իսկ «Եվրոպայի խոսքը» ազդեցիկ լինելու մեծ պաշար ունի այստեղ, քանզի Եվրոպան ինքն է ընկալվում որպես անաչառության զգալի ներուժ ունեցող գերխաղացող: «Եվրոպական դիրքորոշման» հետ այստեղ, ուզեն թե չուզեն, հաշվի են նստում, իսկ «Եվրոպական ցուցումն» այստեղ հաճախ որոշիչ կարող է լինել տարածաշրջանային, ներպետական, քաղաքական, տնտեսական եւ այլ հարթություններում:
Այդ դեպքում գիտե՞ն արդյոք «Եվրոպայում», թե հնարավոր ազդեցության ինչ ներուժ ունեն տարածաշրջանում, հաստա՛տ գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ նման պայմաններում բոլոր հնարավոր զարգացումների համար առնվազն բարոյական պատասխանատվության խնդիր է նաեւ կանգնում իրենց առջեւ, թերեւս գիտեն: Գիտե՞ն արդյոք, որ «Եվրոպայի հարեւան» համարվող փոքրիկ երկրում հիասթափության զգացումներ են արթնանում, գուցեեւ չգիտեն:
ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը վաղուց արդեն տարածական բազմակի չափումներ ունի: Բազմակի են հարթությունները, կողմերը, շահերը, սպասելիքներն ու մոտեցումները: Սակայն ակնկալիքները Եվրոպայից ուրիշ են, այլ հարթությունում են: Եվ խնդիրն այն չէ միայն, որ Հայաստանն ու Ադրբեջանը որդեգրել են եվրաինտեգրման ճանապարհը: Իրականում ռազմավարական շահերից, ամեն գնով լուծում տալուց կամ լոկ նպատակը կարեւորելուց անդին գտնվող մոտեցումների լոբբինգը մարդիկ ակամա սպասում են հենց Եվրոպայից: Մարդակենտրոն, մարդու եւ մարդկային ճակատագրերի, օրինակելի համարվող խաղի կանոններին հետեւելու մոտեցումների լոբբինգն են մարդիկ ակնկալում Եվրոպայից ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում:
Իսկ ի՞նչ ունենք իրականում.
Գաղտնիք չէ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ փորձ է արվում դնել միեւնույն նժարի վրա: Կողմերին հավասարեցնելու եւ «անկողմնակալություն» ցուցաբերելու Եվրոպական ձգտումն այնքան մեծ է, որ Եվրոպան փորձում է նաեւ հավասարություն տեսնել այնտեղ, որտեղ դա չկա: Նա հանդուրժում է, եւ դրանով իսկ խրախուսում է երեւույթներ, որոնք հակասում են եվրոպական արժեքներին: Եվրոպան իր լռությամբ հավասար նժարների վրա է դնում Ադրբեջանական պետական մակարդակով տարվող ռասիստական, այլատյացության քաղաքականությունը եւ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրոպան իր լռությամբ հավասար նժարների վրա է դնում մշակութային արժեքների ոչնչացումը և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Եվրոպան իր լռությամբ հավասար նժարների վրա է դնում Ադրբեջանի պատերազմական ու ատելության կոչերը և ԼՂ հակամարտության կարգավորման ջանքերը: Այն տպավորությունն է ստեղծվում, որ, ասենք, այլատյացության եւ ռասիզմի դեմ պայքարը կարող է վնասել ԼՂ հակամարտության լուծման գործընթացին:
Տարատեսակ միջոցառումներով, մեթոդներով ու խողովակներով իրականացվող եվրոպական արժեքների տարածումն իմաստազրկվում է մեզանում, քանի դեռ Եվրոպան ԼՂ հարցի շուրջ ընթացող գործընթացներին չի արձագանքում եվրոպական արժեքներին համապատասխան: Եվրոպան այսօր արձագանքում է լռությամբ: Լռություն, որ տարօրինակ է այնպիսի մարմնի կողմից, որն իր մաշկի վրա է զգացել ռասիզմի հետեւանքները: ԼՂ հակամարտությունը երբեք հնարավոր չի լինի կարգավորել այսօրվա ատելության մթնոլորտի շուրջը, իսկ Եվրոպան, իր լռությամբ նպաստում է այդ միջավայրի զարգացմանը ու դրանով իսկ ավելի մեծացնում հնարավոր պատերազմի վտանգը:
Եվրոպան պետք է որոշի, իր կողմից դավանած արժեքներն են կարեւոր, թե՞ ԼՂ հակամարտության շուրջ ձեւավորված դիվանագիտական խաղերը: Առայժմ Եվրոպան ընտրել է երկրորդ տարբերակը:
Բանակցային արվեստին վերաբերող ցանկացած դասագրքում կարելի է գտնել պարզ բանաձեւ` քննադատեք խնդիրը, բայց ոչ մարդուն: ԼՂ հակամարտության շուրջ ընթացող գործընթացների հանդեպ նրբանկատ ձեւանալը եւ հարաբերությունները փչացնելու ռիսկից դրդված լռելը իրականում լուծում չէ: Ընդհակառակը, դա ավելի է նպաստում ընթացող բացասական գործընթացներին եւ խանգարում ոչ միայն ԼՂ հակամարտության լուծմանը, այլեւ Եվրոպական արժեքների տարածմանը:
Լռելը նույնպես քաղաքականություն է, սակայն այդ դեպքում Եվրոպան այստեղ ընկալվում է որպես սեփական արժեքները դավաճանող մեկը, քանի որ այդ լռությունը նպաստում է այն արժեքների զարգացմանը, որոնց դեմ է Եվրոպան:
Համառոտագիրը մշակվել է ՄԶՄԿ 2007թ-ի նոյեմբերի 20-ին կայացած՝ «Կոնֆլիկտները և Եվրոպական արժեքները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։