ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ոսկե միջինի փնտրտուքներում. անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանին միգրացիայի վերաբերյալ հայեցակարգ

24.06.2008

Ո՞րն է հայկական միգրացիայի առանցքը

Երբ մարդիկ բազմացան, քարայրերը նեղացան… ու սկսվեց միգրացիան. մարդը փորձեց գտնել իր կենսակերպը լավագույնս ապահովելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հարուստ միջավայր: Հետո մարդն սկսեց տրոհվել իր տեսակի մեջ ու առաջ եկան տոհմեր, ցեղեր, համայնքներ, քաղաքներ, իշխանություններ ու պետություններ ու դրանք միմյանցից անջատող բաժանարար գծեր, իսկ հետո էլ պետական սահմաններ: Սահմանահատումը դարձավ մարդկային տեսակների համակեցության փորձաքար: Ու կենսական միջավայրի փնտրտուքում մարդը հասավ 21-րդ դար, ուր այդ փնտրտուքն անվանվեց «միգրացիա» ու տեսակներն իրենց պետություններում սկսեցին մշակել կանոնների մի նոր խումբ` կառավարելու այդ երևույթը. առավելագույնի հասցնելու միգրացիա երևույթի ընձեռած դրական հետևանքները և հակառակը՝ նվազագույն մակարդակի վրա պահելու դրա բացասական ադրադարձերը, և այդպիսով պաշտապնելու իրենց տեսակները:

Հիմա հայ տեսակն ինչպե՞ս է կառավարելու երևույթն ու «պաշտապնելու» իրեն: Միգրացիան ի՞նչ առանձնահատուկ համուհոտ ունի այս տեսակի համար: 12 միլիոնանոց տեսակի համար դա լուրջ խնդիր է, եթե այդ տեսակի միայն երեք միլիոնն է իր երկրում ապրում և դեռ զգալի մասն էլ ակնկալում է դուրս գալ այդտեղից… Ակնհայտորեն միգրացիոն քաղաքականության առանցքն այստեղ կապվելու է արտագաղթի հետ, և եթե իսկապես կանոններ են պետք, դրանք պետք են լինելու այս երևույթի կարգավորման կամ ավելի ճիշտ՝ կանխման կամ հնարավոր բացասական հետևանքները նվազեցնելու համար:

Ինչպե՞ս մշակել կանոններ կյանքի, ոչ թղթի համար

Կանոնների համապարփակ, ամփոփ փաստաթուղթ մինչև այժմ համարվել է հայեցակարգը, որտեղ հստակորեն սահմանված են առաջնություններ, խնդիրներ, նպատականեր և այդ ամենին հասնելու որոշակի գործողություններ: Արդյո՞ք Հայաստան պետությունը կարիք ունի նման փաստաթղթի: Պատասխանը պետք է բխի կենսական անհրաժեշտությունից և հետևողական և հաստատակամ քաղաքական կամքի առկայությունից: Հակառակ դեպքում կծնվի ժողովրդավարական նկրտումներով հարուստ, հավակնոտ բայց անիրատեսական փաստաթուղթ, որը կարելի է հպարտորեն ներկայացնել գիտական համաժողովներում, սակայն որը համաժողովից համաժողով կշարունակի փոշոտվել այս կամ այն նախարարության գրապահոցում: Սակայն հուսահատվել պետք չի. կա՜ն հստակ քայլեր, որոնք թույլ կտան խուսափել նման վախճանից: Ահա ամենակարևորները.

1.Հայեցակարգ մշակելուց առաջ անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել դաշտը, «լուսանկարել» առկա իրականությունը, որը թույլ կտա հասկանալ, թե կա՞ արդյոք կարգավորման անհրաժեշտություն և ինչպիսի՞ խնդիրներ կան այս ոլորտում: Գուցե արդեն իսկ գոյություն ունեցող ազգային մեխանիզմները ինքնակարգավորո՞ւմ են դրանք: Սա թերևս ամենակարևոր քայլն է, որի նախաձեռնողն ու պահանջատերը պիտի լինի պետությունն ինքը, որպեսզի փաստաթուղթն իրական գործողությունների խթան դառնա:

2. Այնուհետև խնդիրների ցանկից պետք է հստակորեն առանձնացնել ազգային առաջնահերթությունները՝ դրանք խմբավորելով ժամանակային գործոնի հիման վրա՝ անհապաղ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կարգավորման ենթակա հարցեր:

Եթե վերը թվարկվածն ընդունելի է, ապա գործընթացը կարելի է սկսված համարել: Սակայն այն արդյունավետորեն շարունակելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ևս երկու գործոն:

1. Խնդիրների սահմանումը պետք է հավակնոտ լինի, սակայն ԻՐԱՏԵՍԱԿԱՆ: Պետք է ճշգրիտ գնահատել առկա ռեսուրսները և խնդիրների նպատակային իրականացումը տեղավորել հենց այդ շրջանակներում:

2. Վերջապես, անհրաժեշտ է համակարգել բոլոր աշխատանքները և, հաշվի առնելով, որ «միգրացիա» երեևույթը հասարակական կյանքի տարբեր ոլորտների կարգավորման խաչմերուկում է գտնվում, պետք է ամեն գնով խուսափել տարբեր կառույցների կողմից «վերմակը դեպի իրեն քաշելու» գայթակղությունից: Որևէ արդունավետության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքում, երբ բովանդակության առաջնային կարևորությունը գիտակցվում է գործընթացում ներգրավված բոլոր դերակատարների կողմից: Հակառակ դեպքում սկսվում է կառուցվածքային խառնաշփոթ, որի լավագույն արդյունքը անշունչ փաստաթղթի մշակումն է:

Ի՞նչ ուղղությամբ է սայլը տեղից շարժվելու

Հայեցակարգի մշակման ընդհանուր հիմնաքարերը տեղադրելուց հետո անհրաժեշտ է որոշել գործընթացի ուղղությունը, որը կարող է բազմազան լինել, սակայն հիմնականում ներառելու է հետևյալ ուղենիշերը.

  • Աշխատանքային խմբի ձևավորում: Խումբ, որը միակարծիք է լինելու աշխատանքային նպատակի հարցում և բազմակարծիք` խնդրին իր մոտեցումներում: Այն պետք է լավագույնս ներկայացնի ոլորտի շահագրգիռ դերակատարներին համապարփակ փաստաթուղթ մշակելու համար:
  • Խնդիրների հստակ սահմանում: Հնարավորինս պետք է խուսափել ընդհանրություններից ու երկիմաստություններից և չվախենալ մանրամասներից:
  • Գործողությունների ազգային ծրագրի մշակում: Վերջինս պետք է ներառի պատասխանատվությունների և պատասխանատուների մանրամասն ցանկ:

Հնարավո՞ր է անհրաժեշտ քաղաքական կամք դրսևորել նման արդյունքի հասնելու համար: Եթե այո, արժի մտնել ջուրը: Արժի համախմբել ներքին ռեսուրսներն ու արտաքին աջակցությունը: Եթե ոչ, չարժի վատնել ո՜չ ներքին, ո՜չ արտաքին ռեսուրսները, որքան էլ գայթակղիչ թվա վերջինիս մատչելիությունը:


Համառոտագիրը մշակվել է «Աջակցություն Հայաստանում միգրացիոն քաղաքականության մշակմանն ու համապատասխան կարողությունների ձևավորմանը» ծրագրի շրջանակներում 2008թ-ի հունիսի 24-ին կայացած կլոր սեղանի մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։