- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Վաղ 90-ականների ազգային ազատագրական կամ անջատողական որակված, շարժումներին, անմիջապես հաջորդած զինված բախումները, 90-ականների կեսերին վերակերպվեցին տարբեր ֆորմատներով ընթացող բանակցությունների, և թվում էր, ուշ թե շուտ, հենց բանակցային գործընթացի արդյունքում էլ պիտի կարգավորվեն: Ավելի քան մեկ տասնամյակ տևած բանակցային գործընթացների բնականոն ընթացքը, սակայն, խախտվեց 2008 թվականի օգոստոսի 8-ին՝ Օլիմպիական խաղերի բացման օրը, երբ վրացական բանակը Հարավային Օսիան զենքի ուժով բռնակցելու փորձ կատարեց: Վրաց-օս-ռուսական ընդամենը հինգ օր տևած պատերազմն այնուամենայնիվ Հարավային Կովկասում հակամարտությունների նորագույն պատմության մեջ որակապես նոր էջ բացեց՝ հնգօրյա պատերազմ գլխագրով:
Հնգօրյա պատերազմը, որը «10 բալանոց սանդղակով» թերևս «2 բալի» հազիվ է ձգում, այնուամենայնիվ ապացուցեց, որ նավթամուղերն իսկապես անձեռնմխելի են՝ հինգ օր տևած ռազմական ծավալուն գործողությունների ընթացքում նավթամուղերը որևէ կերպ չտուժեցին: Հնգօրյա պատերազմն առիթ դարձավ բարձրաձայնելու ժամանակակից աշխարհի միաբևեռության խնդիրը դրանից բխող բոլոր հետևանքներով:
Հնգօրյա պատերազմը նոր հնարավորություններ ու խնդիրներ դրեց առաջին հերթին հենց Հարավային Կովկասի ու հարակից երկրների առջև: Թուրքիան, որը արտաքին և ներքաղաքական էական փոխակերպումներ է ապրում, որակապես նոր՝ էական դերակատարման է ձգտում նաև հարավկովկասյան տարածաշրջանում: Իրաքյան պատերազմում դժվար և հակասական դերակատարում ընտրած Թուրքիան. քրդական հարցում սեփական շահերին հետամուտ, բազմաթիվ անհամաձայնություններ ունի արևմտյան գործընկերների հետ: Ի՞նչ սուր անկյուններ են սպասվում թուրք-եվրոատլանտյան հարաբերություններում Հարավային Կովկասում դերակատարների նոր հավակնությունների պարագայում:
Հնգօրյա պատերազմի քաղցր պտուղները կարծես թե բաժին ընկան չորրորդին: Թուրքական առանց այն էլ աճող ազդեցությունը Վրաստանում ծաղկելու պարարտ հող գտավ, թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, գուցե թե նաև աշխարհայացքային առումով: Ավելի՛ն, զենքի ուժով տարածաշրջանային հակամարտությունները, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտությունը, կարգավորելու հեռանկարների բացառումը բարձրացնում է Թուրքիայի և տարածաշրջանային մյուս ծանրքաշայինների դերը: Ի լրումն, Հարավային Կովկասում և Վրաստանում, մասնավորապես, արևմուտքի ազդեցության աստիճանական աճը երկու ծանրքաշայինների՝ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունների որոշակի մերձեցման պատճառ դարձավ: Թուրքիայի առաջ քաշած կայունության և անվտանգության Հարավկովկասյան պլատֆորմի գաղափարը հստակ արտահայտում է նշված միտումները:
Այդուհանդերձ Թուրքական վերջին նախաձեռնությունը խաղից դուրս է թողնում տարածաշրջանի մյուս ազդեցիկ ծանրքաշայինին՝ Իրանին, որը ապացուցել է կարծես, որ առանց իր մասնակցության հնարավոր չէ կարգավորման կայուն լուծումներ գտնել մերձավոր արևելյան բեմահարթակում: Անվիճելի է նաև Իրանի դերակատարումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման խնդրում ընդհանրապես: Զարմանալի չէ, որ ի պատասխան Թուրքական նախաձեռնության Իրանը կարծես ակտիվացրել է տարածաշրջանային քաղաքականությունը Հարավային Կովկասում: Ավելի՛ն, տնտեսական կապերը, քրդական հարցի սրումը և արևմտյան երկրների դիրքորոշումը այդ հարցում որոշակիորեն մերձեցնում են Թուրքիայի և Իրանի հարաբերությունները տարածաշրջանում:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու տարածաշրջանային քաղաքական նոր զարգացումները նոր պայմաններ են թելադրում: Պատրա՞ստ ենք արդյոք ընդունել նոր պայմանները, դիմակայել նոր մարտահրավերներին, տեսնել նոր հեռանկարներն ու օգտվել նոր հնարավորություններից: Մինչդեռ տարածաշրջանային փոխկապակցվածության պայմաններում անգամ քաղաքական գործիչները գրեթե անտեղյակ են հարևան երկրներում տիրող իրավիճակին և հարևան երկիր հաճախ չեն էլ այցելում: Հատկանշական է, որ Թեհրան–Անկարա օդային ուղիղ թռիչքներ առայսօր չկան: Անմիջական հաղորդակցության և տեղեկատվության սահմանափակ հոսքերի պարագայում թվում է թե պիտի ավելի կարևորվեր հենց տարածաշրջանային և գլոբալ հիմնախնդիրներին լավ տիրապետող փորձագետների ձայնը: Սակայն, իրականությունն այլ է, և փորձագետների կարծիքի հետ հազվադեպ են հաշվի նստում տարածաշրջանի բոլոր երկրներում: Մինչդեռ փորձագիտական մտքի պակաս Հայաստանում կարծես չկա: Անհրաժեշտ է միայն ամփոփել տարածաշրջանային հնարավոր զարգացումների սցենարներն և դրանց արձագանքման տարբերակներ մշակել՝ երկրի շահերի վրա հիմնվելով:
Համառոտագիրը մշակվել է 2008թ-ի սեպտեմբերի 24-ին կայացած` «Նոր խառնաշփոթն աշխարհում. ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի դերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։