- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Մասնագետներն առաջարկում են փոքր համայնքներում նախադպրոցական կրթության կազմակերպման և կառավարման տարբեր մոդելներ: Այսպես, մասնագետների մի մասը համարում է, որ փոքր համայնքների համար առավել արդյունավետ տարբերակը կազմակերպա-իրավական մեկ միավորի՝ դպրոցի, շրջանակներում հանրակրթության և նախակրթության համատեղ կազմակերպման և կառավարման համատեղումն է: Ընդ որում, մասնագետների մի մասը նման մոդելը պատկերացնում է դպրոցի կառավարման համակարգի պահպանմամբ՝ նախակրթարանը դպրոցի կազմակերպա-կառուցվածքային համարգում ներառելու ճանապարհով, իսկ մյուս մասը ենթադրում է դպրոցի վարչական տարածքում երկու կրթական հիմնարկների՝ նախակրթական և հանրակրթական հաստատությունների գործունեություն: Վերջին պարագայում, մասնագետներն առաջարկում են փոքր համայնքում դպրոցի թերօգտագործվող, ռեսուրսների՝ շենքի, շինությունների, տարածքի (հիմնականում՝ տիպային), գույքի և ենթակառուցվածքների, գրադարանի, վարչական և սպասարկման անձնակազմի հաստիքների համատեղ օգտագործում նախակրթարանի և հանրակրթական դպրոցի կողմից: Մասնագետները շեշտում են, որ նման մոդելը զգալիորեն կբարձրացնի հանրային՝ թե՛ համայնքային, թե՛ պետական միջոցների օգտագործման արդյունավետությունը. նշված ծախսերի համաֆինանսավորման պարագայում, համայնքի սուղ միջոցներով առավել իրատեսական կդառնա նախակրթության կազմակերպման պետական չափորոշիչը, քանզի խնայված համայնքային միջոցները կարող են ուղղվել նախակրթության ոչ միայն կազմակերպչական այլև բովանդակային խնդիրների լուծմանը: Մասնագետները համարում են, որ նման մոդելը կամրապնդի կրթական երկու հաստատությունների մեթոդական համագործակցությունը փոքր համայնքներում, ուստի՝ կնպաստի կրթության շարունակականության ապահովմանը: Նման պարագայում կմեծանա նաև համայնքի մասնակցությունը դպրոցի կառավարմանը և աջակցությունը դպրոցին: Չէ՞ որ թերօգտագործվող ռեսուրսների պահպանման ծախսերը դպրոցը բացառապես կրում է իր ուսերին:
Միաժամանակ, մասնագետները համարում են, որ նման մոդելի կիրառման ճանապարհին ներկայում կան բազմաթիվ խոչընդոտներ: Այսպես, մասնագետների կարծիքով իրավա-կարգավորիչ դաշտը գործնականում նպաստավոր չէ համատեղ կառավարման նման մոդելների համար: Ընդ որում կարգավորիչ դաշտը մասամբ թերի է, երբեմն էլ՝ խոչընդոտող. նշում են մասնագետները: Այս առումով, մասնագետները հատկապես կարևորում են երկու կրթական հաստատությունների համատեղ կառավարման մի քանի հստակ տիպային մոդելների մշակումն ու երաշխավորումը ՀՀ փոքր համայնքներին, որոնք կապահովեն ու կամրագրեն առանձին մոդելի շրջանակներում ներգրավված տարբեր մարմինների, այդ թվում՝ կրթության ոլորտում պետական լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների և գործառույթների հստակ տարանջատումը, մոդելի շրջանակներում այդ մարմինների գործունեության համակարգման և դրանց միջև համագործակցության հստակ ընթացակարգերը: Հարկավոր է սահմանել միևնույն վարչական տարածքում երկու կրթական հաստատությունների գործունեության խառը համաֆինանսավորման սկզբունքները, այդ թվում՝ պետական (թերևս՝ ըստ երկու կրթական հաստատությունների աշակերտների թվի սկզբունքի կիրառմաբ), համայնքային, բարեսիրական և մասնավոր աղբյուրներից, հաշվապահական հաշվառման և հաշվետվության առանձնահատկությունները և այլն: Անհրաժեշտ է սահմանել «մեկ հարկի տակ» գործող հանրային կրթական հաստատությունների համատեղ գործունեության չափորոշիչները, հաշվի առնելով դպրոցում նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի, սննդի կազմակերպման, բուժսպասարկման, սանիտարահիգիենիկ և այլ պայմանների առանձնահատկությունները: Այսպիսով, նախակրթարանի ստեղծման նախաձեռնումը, գործարկումը և հետագա շահագործումն էականորեն կպարզեցվի և կհեշտանա՝ ի բարօրություն ընտանիքի և ի շահ հասարակության: Հատկանշական է, որ մասնագետները նշում են, որ հիմնական դպրոցից ավագ դպրոցի տարանջատման քաղաքականությունը միտումը նույնպես կնպաստի վերը նշված մոդելի արդյունավետ աշխատանքին: Մասնագետները վստահ են, որ երկու հաստատությունների նման ինտեգրման պարագայում համայնքը և ընտանիքը ոչ թե կօտարվեն կենսական կրթական հաստատություններից, այլ հակառակը՝ ավելի սերտ մասնակցություն կունենան դրանց կյանքում ու կառավարմանը: Մասնագետները նշում են նաև, որ առաջարկվող մոդելը չպետք է որևէ կերպ սահմանափակի նախակրթության կազմակերպման գործում դրա հիմնադրի՝ համայնքի, ընտրության իրավունքը:
Մասնագետների մի մասն, այդուհանդերձ, առավել հոռետես է մեկ հարկի տակ նախակրթարան-դպրոց հաստատությունների համատեղ գործունեության հարցում և համարում է, որ դրանք ավելի արդյունավետ կերպով կիրականացնեն իրենց առջև դրված խնդիրները բացառապես առանձնացած գործելու պարագայում: Հնչող փաստարկները տարբեր են. նախակրթական և հանրակրթական հաստատությունների խնդիրների տարբերությունը, դպրոցահասակ երեխաների միջավայրում նախադպրոցական տարիքի երեխաների ուսուցումն ու խնամքը, նախակրթության պահանջներին համապատասխան կահավորման և պայմանների բացակայությունը դպրոցում, նախակրթության ոլորտում մանկավարժական կադրերի պակասը փոքր համայնքներում, ծախսերը՝ երկու առանձին տնօրինությունների պարագայում, աշխատատեղերի խնդիրը համայնքում, նախակրթարանի աշակերտների թվի մեծանալու պարագայում ծագող խնդիրները, կոմունալ ծախսերի համաֆինանսավորման, հաշվառման և հաշվետվության բարդությունները, , պետական կառավարման և տեղական ինքնակառավարման սկզբունքների համադրման դժվարությունը, տարածքային կառավարման մարմինների ոչ պատշաճ ճկունությունը, պարտականությունների և կառավարման խառը մոդելների գործող օրինակների բացակայությունը, կառավարման տարբեր սկզբունքների և գերատեսչական շահերի բախման անխուսափելիությունը, օրենսդրական խոչընդոտները, բարդ վարչարարությունը, թափանցիկության խնդիրները, համայնքների առանձնահատկությունների լայն սպեկտրը, անձնական հարաբերությունների գործոնը և այլն: Այդուհանդերձ, գրեթե բոլոր մասնագետները համարում են, որ նախակրթարանին անհրաժեշտ է հստակ և արդյունավետ ծրագիր, որը հասու կլինի համայնքների մանկավարժներին:
Մասնագետների մեկ այլ խումբ համարում է, որ յուրաքանչյուր համայնք, սկզբունքորեն ի վիճակի է նախադպրոցական կրթությունը կազմակերպել բացառապես սեփական հնարավորությունների և տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունների շրջանակներում, եթե իհարկե նախաձեռնող լինի և «շարժի երևակայությունը»: Գործնական օրինակների թվում մասնագետները նշում են համայնքին պատկանող մշակույթի տան տարածքում նախակրթարանի ստեղծումը, ծնողների ջանքերով՝ կամավոր հիմունքներով հաստիքների լրացումը և այլն: Մասնագետները միահամուռ են մի հարցում. փոքր համայնքներում նախակրթության կազմակերպման նպատակով համայնքային կամ պետական տարբեր հաստատությունների միջև համագործակցության, ռեսուրսների համատեղ օգտագործման, հաստիքների օպտիմալացման մոդելն այլընտրանք չունի: Ու թեև որքան էլ հանգամանալիորեն մշակված՝ տիպային մոդելները միշտ չէ, որ կիրառելի են: Անհրաժեշտ է պարզապես մի կողմից համայնքին առաջարկել հստակ ընդհանուր լուծումներ, որոնք միաժամանակ, «չեն կապի համայնքի ձեռքերը» սեփական առանձնահատկություններից ելնելով գործնական խնդիրների տեղայնացմանն ու մոդելի ընտրությանը:
Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի սեպտեմբերի 25-ին կայացած` «Նախակրթության կազմակերպման մոդելների առանձնահատկությունները ՀՀ փոքր համայնքներում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Ուորլդ Վիժընի աջակցությամբ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։