- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2002-2004
Տարածաշրջանում հանուն խաղաղության և կայունության համագործակցությունը խթանելու ուղղությամբ իրականացված առաջին նախաձեռնություններից մեկը գյուղատնտեսության ոլորտում տարածաշրջանային համագործակցության համար համապատասխան հարթակ ձևավորելու ՄԶՄԿ ծրագիրն էր: Մտահղացումը նպատակ էր հետապնդում ծառայեցնել տարածաշրջանի երկրների գործարար համայնքների շահերն ու երկրների շուկաները խաղաղության կերտման և անվտանգության ապահովման գործին: 2002-2004թթ. ընթացքում իրականացված հասարակական դիվանագիտության ոլորտի այս ծրագիրը մեկնարկեց գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին շուկայում իրենց տեղն ապահովելուն ուղղված օժանդակությամբ և ավարտվեց տարածաշրջանում գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարթակի ձևավորմամբ՝ որպես ոլորտի դերակատարների միջև «բիզնեսը բիզնեսի համար» և «բիզնեսը սպառողի համար» հարաբերությունները խթանող յուրօրինակ մեխանիզմ: Հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետագա զարգացումները նոր որակ կհաղորդեն ձևավորված հարաբերություններին:
Գյուղապրանքների տարածաշրջանային տոնավաճառ
2002թ. հոկտեմբերին, որպես առաջին քայլ, ՄԶՄԿ-ն, Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի օժանդակությամբ, Գյումրիում կազմակերպեց գյուղատնտեսական ապրանքների տարածաշրջանային տոնավաճառ՝ առաջին անգամ միավորելով Հարավային Կովկասի երկրների գյուղատնտեսական մթերքներ արտադրողներին ու վերամշակող կազմակերպություններին: Տոնավաճառը հնարավորություն ընձեռեց Հայաստանից, Թուրքիայից և Վրաստանից շուրջ 100 գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչներին, վերամշակող ձեռնարկություններին ու գործածարներին ներկայացնել իրենց արտադրանքը և նոր գործարար կապեր ու հարաբերություններ հաստատել:
...
Վիրտուալ գյուղատնտեսական մեծածախ շուկա
Հաշվի առնելով, որ գյուղատնտեսական տոնավաճառը մեծ արձագանք ունեցավ և նպաստեց բազմաթիվ նոր գործարար հարաբերությունների ձևավորմանը, ՄԶՄԿ-ն ձեռնամուխ եղավ իր մտահղացման երկրորդ քայլին: 2002թ. վերջին, ՄԶՄԿ-ն, կրկին անգամ Ամերիկյան համալսարանի Համընդհանուր խաղաղության կենտրոնի օժանդակությամբ, ներդրվեց «Վիրտուալ գյուղատնտեսական մեծածախ շուկա» (ՎԳՄՇ) համակարգը, որպես «բիզնեսը բիզնեսի համար»/«բիզնեսը սպառողի համար» մեկ այլ գործիք՝ ուղղված տարածաշրջանի գյուղատնտեսական շուկայի խթանմանը: 2002-2003թթ. Հայաստանի մարզերում հիմնվեցին մեծածախ առևտրի կենտրոններ, որոնք տեղեկություններ էին հավաքել գյուղացիական տնտեսությունների և նրանց կողմից արտադրված գյուղատնտեսական մթերքների մասին: Հավաքագրված տեղեկություններն այնուհետև դասակարգվել և հրապարակվել են էլեկտրոնային շտեմարանի տեսքով, ինչն էլ դարձել է տարածաշրջանային համագործակցության հիմնական հենահարթակը: ՎԳՄՇ-ն ապացուցել է իր կենսունակությունն ու օգտակարությունը՝ համակարգի բաժանորդների միջև առաջին իսկ առևտրային գործարքների կնքումով:
...
Կովկասյան մարկետինգային ցանց
ՎԳՄՇ համակարգի հաջողությունը թույլ տվեց ՄԶՄԿ-ին անցնել հաջորդ քայլին:Վիրտուալ գյուղատնտեսական մեծածախ շուկայի էլեկտրոնային շտեմարանի հիման վրա մշակվեց և գործարկվեց ժամանակակից հնարավորություններով և տեխնիկական լիարժեք հագեցվածությամբ Կովկասյան մարկետինգային ցանց (ԿՄՑ) էլեկտրոնային կայքը:
Սնվելով վաճառքի հանված ապրանքների և գյուղմթերքների մասին տարածաշրջանային գրասենյակների կողմից տրամադրվող տվյալներով՝ ԿՄՑ-ն դարձել է վաճառողների և գնորդների միջև հաղորդակցություն ապահովելու արդյունավետ միջավայր:Ի սկզբանե նախագծված լինելով օժանդակելու գյուղատնտեսության ոլորտին տեղական արտադրողների մրցակցային կարողություններն ու հնարավորությունները զարգացնելու միջոցով՝ ԿՄՑ-ն 2003-2004 թթ. հաջողությամբ ծառայել է որպես գյուղատնտեսական շուկայի տեղեկատվական կենտրոն և այդ ոլորտում տարածաշրջանային միջնորդ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։