- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2000-2002
Հակամարտություններից թուլացած, տնտեսական, քաղաքական և սոցիալական վերափոխումների վաղ շրջանում գտնվող հետխորհրդային հասարակություններում «ագրարային» և քաղաքական պոպուլիզմը գերակայում և շարունակում է մնալ քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև իրական վտանգներին հրապարակայնորեն դիմագրավելու քաղաքական ինստիտուտների և հասարակության կարողությունների ձևավորման հիմնական մարտահրավերը:
Հասարակության շրջանում գերիշխող մտածելակերպն՝ ըստ որի, օրինապաշտ և սովորական մարդկանց խնդիրների հիմնական պատճառը, նրանց հիմնարար իրավունքների իրացմանը խոչընդոտող, արժեքներն ու ձայնն ոտնահարող, ինքնությունը խաթարող (կամ նման մտադրություններ ունեցող) էլիտան է կամ այդ վտանգներն իրենց մեջ կրող մարդկանց խմբերը, շարունակում է ծառայել որպես իշխող և ընդդիմադիր քաղաքական էլիտաների քաղաքական ծրագրերի և ռազմավարությունների ձևավորման հիմնական շարժաբերը:
ՄԶՄԿ համար ակնհայտ էր, որ ընդունել իրականության մարտահրավերներն ու ձևավորել միջավայր, որում հնարավոր կլինի կոտրել հասարակական գիտակցության կարծրատիպերը, ցրել քաղաքական ծրագրերը պարուրող շղարշն ու բացահայտել դրանցում պարփակված իրական շահերը, նշանակում է ձեռնամուխ լինել հասարակության մեջ այլընտրանքային մտածողության սերմանմանը՝ անհամապատասխանություն ստեղծելով հասարակության հիմնարար արժեքների և իրականության ընկալման միջև: Նման բանավեճ, մեկնաբանության և կարծրատիպերի ու ընկալումների կարևորության շուրջ անհամաձայնություն կայացնելու համար որպես գործիք ընտրվեց արվեստն ու մշակույթը: Արվեստն իր յուրօրինակ նախաձեռնողական բնույթով մերժում է ավանդական արժեքների կաղապարային ընկալումը և, այլընտրանքային մտածելակերպ ձևավորելով, դեմ հանդիման հանում այդ ընկալումներն ու արժեքային համակարգը:
Այլընտրանքային մտածողության աշխարհի բոլոր ժամանակների լավագույն ներկայացուցիչներից մեկը՝ Վիլիամ Շեքսպիրը, իր գործերով ու ողջ ժառանգությամբ անսպառ նյութ է թողել սերունդներին դիմացինի արժեքային համակարգի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու, վերանայելու ու վերափոխելու համար: Դա էր հիմնական նպատակը, որ ՄԶՄԿ-ն նախաձեռնեց «Վերանայենք վերաբերմունքը, բացահայտենք արժեքները մշակույթի և արվեստի միջոցով» ծրագիրը՝ անդրադառնալով շեքսպիրյան ժառանգությանը, որը սիրվում և ընկալվում է հայ հասարակության կողմից:
Հայաստանում Բրիտանական դեսպանատան օժանդակությամբ, Հայկական շեքսպիրյան ընկերակցության, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հետ համագործակցությամբ ՄԶՄԿ-ն 2000թ. շեքսպիրյան օրերի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպեց շեքսպիրյան ժառանգության հայտնի գիտակ Ռուբեն Զարյանին նվիրված երեկո, որի ժամանակ տոնվեց նաև հայկական շեքսպիրյան կենտրոնի և գրադարանի հիմնադրման 35 ամյակը:
1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժն ամենաավերիչ աղետն էր ՀՀ պատմության մեջ, որն առավել մեծ վնաս հասցրեց մարդկանց հոգիներին ու գիտակցությանը, քան նրանց մարմիններին և ունեցվածքին: Արհավիրքի զոհ դարձած հասարակության համար դժվար է քայլել քաղաքացիական հասարակության զարգացումներին ու պահանջներին համընթաց. արժեքային համակարգը երբեմն նահանջ է ապրում՝ հարթակը զիջելով մարդկային հիմնական բնազդներին: Անցումային փուլում գտնվող հայ հասարակության վրա հասած ճգնաժամին ավելացան երկրաշարժն ու Լեռնային Ղարաբաղի շուրջ զինված հակամարտությունը:
ՄԶՄԿ համար հասարակության արժեքային համակարգի և բարոյահոգեբանական վերականգնումն ավելի կարևոր էր, քան ֆիզիկական և սոցիալական ենթակառուցվածքներինը: Երկրաշարժից տասը տարի անց, արհավիրքի պատճառած վերքերը շարունակում էին էական ներգործություն ունենալ մարդկանց մտածելակերպի վրա: 2000թ. Գյումրիում ՄԶՄԿ կողմից կազմակերպված Գյումրու վերածննդին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը մարտահրավեր էր՝ նետած հասարակական մտածողությանը: Գյումրու զարգացման հիմնադրամի, Գյումրու ժամանակակից արվեստների կենտրոնի և «Ստիլ» պատկերասրահի հետ համագործակցությամբ ՄԶՄԿ-ն կազմակերպեց հանրաճանաչ հայ լուսանկարիչ Հայկ Ադամյանի (Հոլիվուդ, Կալիֆորնիա) աշխատանքների ցուցադրություն:
ՄԶՄԿ կարծիքով դինամիկ անդրադարձը արհավիրք վերապրած հասարակության հիմնախնդիրներին կարող է քաջալերել մարդկանց վերանայել սոցիալական, հոգեբանական և աղքատության հաղթահարման խնդիրներն իրենց արժեքային համակարգի պրիզմայի տեսանկյունից: Այս համատեքստում ՄԶՄԿ-ն նախաձեռնեց Հայֆիլմ կինոստուդիայի արտադրության «Ուրախ ավտոբուս» գեղարվեստական ֆիլմի ներկայացումը համաշխարհային հանրությանը (ֆիլմի ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, գլխավոր դերերում՝ Անահիտ Հարությունյան, Սոս Սարգսյան, Ժորա Բաղդասարյան): Ֆիլմը 2001թ. ներկայացվեց Բեռլինի «Բեռլինալե» կինոփառատոնին:
Հաջորդ մարտահրավերը, որ ՄԶՄԿ-ն նետեց հետաղետյալ հասարակության մտածողությանը՝ օգտվելով պոստմոդերն և ժամանակակից արվեստի հնարավորություններից, Ժամանակակից արվեստի Գյումրու միջազգային բիենիալի հիմնումն էր: Առաջին միջազգային բիենալը «Հետազոտում, ժամանակ և տարածություն» խորագրով, կազմակերպվեց Գյումրու ժամանակակից արվեստների կենտրոնի և Գյումրու քաղաքապետարանի կողմից 1998թ.: Բիենալին մասնակցեցին ավելի քան 100 առաջադեմ արվեստագետներ հարևան երկրներից և Եվրոպայից: Գյումրու երկրորդ բիենիալը, որին իրենց գործերով մասնակցեցին շուրջ 130 արվեստագետներ 16 երկրներից, կազմակերպվեց 2000թ. ՄԶՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանի նախագահության և օժանդակության ներքո:
Երրորդը 2002 թվականին էր, որի ընթացքում կազմակերպվեցին տասնյակ երկրներից ժամանած արվեստագետների ցուցահանդեսներ հանրապետության շրջաններ, ովքեր անմիջականորեն ներգրավում էին բնակիչներին իրենց ստեղծագործական աշխատանքներում՝ լուսա և տեսանկարահանելով նրանց կյանքն ու առօրեան, հավաքագրելով մշակութային նմուշներ ու գործեր, ձայնագրելով երաժշտական կատարումներ, ներկայացումներ և այլն:
ՄԶՄԿ հաջորդ նախաձեռնությունը «Վերանայենք վերաբերմունքը, բացահայտենք արժեքները մշակույթի և արվեստի միջոցով» ծրագրի շրջանակներում, նվիրվում էր Հայաստանում միջնադարյան հեղափոխական մտքի, 10-րդ դարի հայկական վերածննդի քերթողահայր սբ. Գրիգոր Նարեկացուն: 2002թ. Ռուսաստանի դաշնության մշակույթի նախարար Մ. Շվեդկոյի և ՄԶՄԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Դարբինյանի ջանքերով Երևան բերվեց գերմանացի կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիկտեի Նարեկացու «Երգ երգոցի» թեմաներով գրված երգչախմբի համար կոնցերտի պարտիտուրան և հանդիսավոր պայմաններում փոխանցվեց Հայաստանի կամերային երգչախմբին, ի դեմս՝ գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։