Եվրաինտեգրման օրակարգի ձևավորում

2005 – գործող

Հայաստանի և Հարավային Կովկասի ապագայի մասին ՄԶՄԿ տեսլականը ենթադրում է եվրոպական արժեքներ կրող մարդիկ, եվրոպական չափանիշներին համապատասխանող կանոնակարգեր ու կառույցներ, եվրոպական ժողովրդավարությանը հարիր քաղաքական և գործարար մշակույթ և մարդու իրավունքների եվրոպական սկզբունքները որդեգրած պետություններ:  Այն իրականության վերածելու ճանապարհին ՄԶՄԿ ջանում է խթանել Հայաստանի և ողջ տարածաշրջանի ինտեգրումը եվրոպական համայքին՝ քարոզելով եվրոպական արժեքներ, ձևավորելով եվրոպական չափանիշերին համապատասխանող որակյալ հանրային ծառայությունների պահանջարկ, օժանդակելով իրավական դաշտը ԵՄ օրենսդրությանը մոտարկման գործընթացին և նպաստելով եվրաինտեգրումը ազգային և տարածաշրջանային քաղաքական օրակարգերի կիզակետում պահելուն:

Այս համատեքստում ՄԶՄԿ գործի է դնում իր ողջ զինանոցը. կազմակերպում է առանց հղումների իրավունքի հանդիպումներ, մշակում և տարածում է քաղաքականության մասին առաջարկներ՝ համառոտագրեր, օգտագործում է հասարակական ցանցերի և ԶԼՄ հնարավորությունները, կազմակերպում է համաժողովներ, սեմինարներ և այլն: Եվրոպական հարևանության քաղաքականության մեկնարկի ազդարարումից և ԵՀՔ գործիքները ներդնելու մասին հայտարարելուց անմիջապես հետո ՄԶՄԿ-ն եվրաինտեգրման ուղղությամբ իր ջանքերը կենտրոնացրեց նոր խնդիրների լուծման վրա:

Ողջունելով Եվրամիության նախաձեռնությունը՝ ՀՀ կառավարությունը 2005թ. մարտին ձեռնամուխ եղավ ԵՀՔ շրջանակներում ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի (ԳԾ) մշակմանը: Նույն թվականին ՄԶՄԿ հանդես եկավ նոր նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով նպաստել եվրաինտեգրման ուղղությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների առաջընթացին:

 

Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի և Հայաստանում Բրիտանական դեսպանության օժանդակությամբ ՄԶՄԿ կազմավորեց արհեստավարժ մասնագետների աշխատանքային խումբ՝ ԵՀՔ շրջանակներում Ուկրաինայի և Մոլդովայի ԳԾ մշակման փորձը հետազոտելու նպատակով: Խմբի առջև խնդիր էր դրվել ուսումնասիրել գործընթացի հաջողություններն ու ձախողումները, բացահայտել մարտահրավերներն ու բովանդակային առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը և քաղաքացիական հասարակության ինստիտուտներին, մասնավորապես՝ օժանդակել միջգերատեսչական հանձնաժողովին՝ արդյունավետորեն իրականացնելու ԵՄ-Հայաստան ԳԾ մշակման առաքելությունը:

2005թ. հուլիսին ՀՀ ԱԳՆ և ՄԶՄԿ փորձագետներից և բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված խումբը Կիևում և Քիշինևում հանդիպումներ ունեցավ Ուկրաինայի և Մոլդովայի ԵՀՔ ԳԾ մշակման գործընթացին մասնակցած պետական և ոչ պետական կառույցների ներկայացուցիչների հետ: Խմբի Երևան վերադառնալուն պես կազմակերպվեցին մի քանի կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում հայաստանյան պատասխանատու մարմինների ներկայացուցիչներին ներկայացվեցին ձեռք բերված փորձն ու բացահայտումները: Հիմնվելով հետազոտության և քննարկումների արդյունքների վրա՝ ՄԶՄԿ կողմից մշակվեց և հրապարակվեց «ԵՀՔ համագործակցության սկզբունքներն ու հեռանկարները» համառոտագիրը: 2006թ. նոյեմբերին ստորագրվեց ԵՄ- Հայաստան համագործակցության առաջիկա հինգ տարիների գործողությունների ծրագիրը:
...

2005թ. նոյեմբերին ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակների օժանդակությամբ ՄԶՄԿ-ն Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի, Ռուսաստանի և Բուլղարիայի կայունության և անվտանգության խնդիրներով շահագրգիռ կառույցների ավելի քան 50 ներկայացուցիչների մասնակցությամբ նշեց Հելսինկյան եզրափակիչ ակտի 30-րդ հոբելյանը:

Նոյեմբերի 21-23-ը Երևանում «ԵԱՀԿ արժեքներն ու սկզբունքները որպես անվտանգության և համագործակցության հիմք. Հայաստանի քայլերը եվրաինտեգրման ուղղությամբ» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկման առարկա դարձրեցին ԵԱՀԿ արժեքները, սկզբունքներն ու պարտավորությունները և ներկայացրեցին իրենց մոտեցումներն այն մասին, թե ինչպես կարող են դրանք հիմք ծառայել ԵԱՀԿ շրջանակներում անվտանգության և համագործակցության համար: Համաժողովի նյութերն ամփոփվել և հրապարակվել են ՄԶՄԿ կողմից:
...

2006թ. հուլիսի 27-30-ը ՄԶՄԿ-ն Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության օժանդակությամբ և Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնի հետ համագործակցությամբ կազմակերպեց «Եվրոպական ինտեգրում. ուղիներ և միջոցներ դեպի ինտեգրված և խաղաղ հարևանություն» համաժողովը, որին մասնակցում էին շուրջ 50 պատվիրակներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, ինչպես նաև եվրոպական կառույցներից (ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ, ԵԽ): Համաժողովի հիմնական առարկան եվրոպական արժեքները, սկզբունքներն ու պարտավորություններն էին՝ որպես տարածաշրջանում անվտանգության և համագործակցության հիմք, ինչպես նաև տարածաշրջանում շարունակական համագործակցության զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները: Համաժողովի ընթացքում հնչած ելույթներն ու կարծիքների փոխանակման արդյունքներն ամփոփվել և հրապարակվել են ՄԶՄԿ կողմից:
...

2007թ. ՄԶՄԿ կողմից հրավիրված եվրաինտեգրման ամենամյա հերթական միջազգային համաժողովը նվիրված էր Եվրոպական Միության 50-ամյակին: Նոյեմբերի 18-19-ը ՄԶՄԿ-ն Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի, Հայաստանում եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ, Եվրոպական օրենսդրության և ինտեգրման կենտրոնի հետ համագործակցությամբ Երևանում կազմակերպեց «Եվրոպական միությունը 50 տարեկան է. ինտեգրման գործընթացը ԵՀՔ շրջանակներում՝ ՏԱՍԻՍ-ից  դեպի ԵՀՔԳ» խորագրով համաժողովը, որին մասնակցեցին Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի պետական և հասարակական կառույցների, ինչպես նաև ԵՄ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ և ԵԽ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի նախօրեին պատվիրակները մասնակցեցին կլոր սեղանի, որի ընթացքում գործնական քննարկումներ ծավալվեցին  համագործակցության նոր գործիքակազմի շուրջ: Դա թույլ տվեց, որ համաժողովը մեծապես կենտրոնանա Հայաստան-ԵՄ գործակցությունը բարելավելու հարցում եվրոպական ինստիտուտների դերի, ինչպես նաև համագործակցության և ինտեգրման քաղաքական խնդիրների, եվրոպական արժեքները տարածելուն ուղղված գործողությունների, ԵՀՔ, ԱԳԳԾ և ԵԽ շրջանակներում երկրի ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացումն ապահովելու վրա: Համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես եկան Հայաստանի ԱԺ նախագահը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:
...

2008թ. ապրիլին հրապարակվեց  2007թ. ԵՀՔ իրականացման մասին ընթացիկ զեկույցը: Ավելի վաղ՝ 2008թ. փետրվարին, Հայաստանում իր գործունեությունը վերսկսեց Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորովի կազմավորված և ամբողջապես վերազինված գրասենյակը, ինչն իր հերթին մեծապես նպաստեց ԵՀՔ իրականացման արդյունավետության բարձրացմանը: 2008թ. ԵՀՔ շրջանակներում  ՀՀ-ԵՄ ԳԾ իրականացման առաջընթացի մասին զեկույցը նախատեսվում էր հրապարակել մինչև 2009թ. ապրիլ ամիսը, ուստի ՄԶՄԿ կողմից 2008թ. տարեվերջին նախապատրաստվող եվրաինտեգրման միջազգային հերթական համաժողովը մեծ օժանդակություն և էական ներդրում պետք է ունենար 2008թ. տարեկան զեկույցի մշակման և ամփոփման գործում:

2008թ. հոկտեմբերի 27-28-ը Երևանում ՄԶՄԿ-ն Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի, ԵԱՀԿ, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի, ԵԽ հայաստանյան ներկայացուցչության օժանդակությամբ կազմակերպեց «Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագիրը երկու տարեկան է. առաջընթաց, մարտահրավերներ և ապագա» խորագրով հերթական տարեկան միջազգային համաժողովը: Համաժողովին մասնակցում էին պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և զարգացման գործընկերների շուրջ հարյուր ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Մոլդովայից, Ռումինիայից, ինչպես նաև ԵՄ-ից, Եվրոպական հանձնաժողովից, ՆԱՏՕ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ-ից:

Երկօրյա համաժողովի հինգ նիստերի ընթացքում բանավեճ ծավալվեց եվրոպական ինտեգրման գործընթացի, ԵՀՔ գործիքների արդյունավետության, տարբեր կառույցների ու ինստիտուտների ներգրավման խնդիրների, ԳԾ իրականացման գործընթացներից քաղած դասերի, առաջիկա  մարտահրավերների և նոր հնարավորությունների շուրջ:

Միջոցառման նկատմամբ հատկապես մեծ էր պետական պաշտոնյաների հետաքրքրությունը այն պատճառով, որ ապահովվել էր միջավայր, որտեղ կարելի էր ոչ միայն ներկայացնել ԵՄ-Հայաստան ԳԾ ձեռքբերումները, այլ նաև ծանոթանալ տարբեր ոլորտներում տեղի ունեցող նոր զարգացումներին: Հասարակական հատվածի երիտասարդ առաջնորդների և ներկայացուցիչների ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը 2008թ. համաժողովի մյուս և նոր՝ որակական ձեռքբերումն էր:

Համաժողավի նիստերը վարել և հիմնական զեկույցներով հանդես են եկել ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարը, ՀՀ նախագահի օգնականը, Հայաստանում ԵՄ անդամ մի շարք երկրների դեսպանները, ԵՄ պատվիրակության ղեկավարը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավարը, ՆԱՏՕ-ի Քաղաքական հարցերի և անվտանգության բաժանմունքի ղեկավարը, Ատլանտյան դաշնագրի ասոցիացիայի փոխնախագահ և գլխավոր զեկուցողը, Ֆրիդրիխ-Էբերթ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը:

Համաժողովի ելույթներն ու քննարկումներն ամփոփվել և հրապարակվել են ՄԶՄԿ կողմից: Դրանց հիման վրա մշակվել և հրապարակվել է համառոտագիր:
...

Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձություն իր ազդեցությունն է թողնում ԵՄ վրա: ԵՄ շարունակական ընդլայնման արդյունքում նշված տարածաշրջանները ընդհուպ մոտեցել են ԵՄ սահմաններին, հետևաբար այդ երկրների անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը սկսել են իրենց էական ներգործությունն ունենալ ԵՄ անվտանգության, կայունության ու բարեկեցության վրա:  Այսպես, այդ երկրների հնարավորություններն ու ռեսուրսները մղեցին ԵՄ-ին, օրինակ, մտածելու էներգակիրների մատակարարման աղբյուրների բազմազանեցման մասին: Բոլոր այս երկրները գտնվում են քաղաքական, սոցիալական և տնտեսական բարեփոխումների որոշակի փուլերում և ցանկություն են արտահայտել ավելի սերտ հարաբերություններ հաստատել ԵՄ հետ: 2008թ. օգոստոսի ռուս-վրացական հակամարտությունը հաստատումն է այն բանի, թե որքան խոցելի կարող են լինել այդ երկրները, և թե ինչպես են ԵՄ սահմաններից դուրս ծավալվող դեպքերը վերածվում ԵՄ անվտանգության ապահովման խնդրի:

2008թ. մայիսի 26-ին Շվեդիայի կառավարության աջակցությամբ Լեհաստանի արտաքին գործերի նախարարի կողմից ներկայացված ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնությունը կարևոր քայլ դարձավ ԵՄ հարևանների եվրաինտեգրման ճանապարհին: Այն նպատակ ուներ լրացնել ԵՄ դեպի հյուսիս և միջերկրական տարածաշրջաններ ընդլայնումը՝ շրջանցելով, սակայն, արևելյան հարևանների ԵՄ-ին անդամակցության հարցը, փոխարենը առաջարկելով նրանց վիզային ռեժիմների մասին համաձայնագրերի, ազատ առևտրի և ռազմավարական համագործակցություն հաստատելու խնդիրների շուրջ քննարկումների ինստիտուցիոնալացված միջավայր: Նախաձեռնության աշխարհագրական սահմաններն ընդգրկում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելոռուսիան, Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան: Արևելյան գործընկերությունը ենթադրում է ասոցացման նոր ձևաչափեր, այդ թվում՝ ազատ առևտրի մասին լայն և ընդգրկուն համաձայնագրեր այն երկրների հետ, որոնք ցանկանում են և ի վիճակի են հաստատել ավելի խորը հարաբերություններ, աստիճանաբար ինտեգրվել ԵՄ տնտեսության մեջ, վիզային ռեժիմի աստիճանական ազատականացման ճանապարհով ապահովել ԵՄ մուտքի առավել հեշտացված պայմաններ՝ միևնույն ժամանակ միջոցներ ձեռնարկելով անկանոն միգրացիայի դեմ: Գործընկերությունը խթանում է նաև ժողովրադավարությունն ու արդյունավետ կառավարումը, նպաստում է էներգաանվտանգության բարձրացմանը, աջակցում է ոլորտային բարեփոխումներին և շրջակա միջավայրի պահպանությանը, խրախուսում է հասարակական երկխոսությունը, օժանդակում է տնտեսական և սոցիալական զարգացմանը, առաջարկում է լրացուցիչ ռեսուրսներ այնպիսի ծրագրերի համար, որոնք նվազեցնում են սոցիալ-տնտեսական անհավասարակշռությունը և ապահովում կայունություն:

Եվրաինտեգրմանը նվիրված 2009թ. ՄԶՄԿ միջազգային համաժողովը կենտրոնացել էր այն դերակատարման վրա, որ կարող էր ունենալ Արևելյան գործընկերությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների համատեքստում և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա ընդհանրապես: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության, Տարածաշրջանային համագործակցության սևծովյան հիմնադրամի, ԱՄՆ-ի Մարշալի գերմանական հիմնադրամի և Ֆրիդրիխ Էբերթ հիմնադրամի աջակցությամբ ՄԶՄԿ-ն 2009թ. հոկտեմբերի 29-30-ը Երևանում կազմակերպեց «Արևելյան գործընկերություն. արդյո՞ք այն նոր փուլ է ազդարարում եվրաինտեգրման գործընթացում» միջազգային հերթական համաժողովը, որին մասնակցեցին Արևելյան գործընկերության մեջ ներառված երկրների, ինչպես նաև Եվրոպական միության պետական մարմինների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և զարգացման գործընկերների շուրջ 150 ներկայացուցիչներ:

Երկօրյա կոնֆերանսի 6 նիստերի ընթացքում զեկույցներով հանդես եկան հայաստանցի և օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ուշադրության առարկան քաղաքական խնդիրներն ու Հայաստան–ԵՄ հարաբերությունների խթանման հարցում Արևելյան գործընկերության ունեցած  դերն ու նշանակությունն էին: Համաժողովի ընթացքում ներկայացված ելույթներն ու տեղի ունեցած քննարկումներն ամփոփվել և հրապարակվել են ՄԶՄԿ կողմից:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։