Տնտեսության և քաղաքականության մեջ կանանց դերի և հնարավորությունների հզորացում

2001-ընթացիկ

Զարգացման գենդերային չափումները ՄԶՄԿ հետաքրքրության հիմնական առարկաներից մյուսն է: ՄԶՄԿ-ն միջոցներ է ձեռնարկում նպաստելու գենդերային հավասարության կայացմանն ու կանանց հնարավորությունների ու ազդեցության հզորացմանը՝ իր գործունեության  շրջանակներում հատուկ տեղ հատկացնելով գենդերային խնդիրներին և նախաձեռնելով և իրականացնելով գենդերային ուղղվածությամբ ծրագրեր, ինչպես նաև կիրառելով կանանց և տղամարդկանց հավասարության սկզբունքը կազմակերպության կադրային քաղաքականության և, ընդհանրապես, իր գործունեության մեջ:

Հավասարությունը և ոչ-խտրական մոտեցումը ՄԶՄԿ հիմնական արժեքներից են: Մեր աշխատակազմը գենդերային առումով հավասարակշռված է, ավելին, մենք օժանդակում ենք կանանց՝ ստանձնելու ղեկավար պաշտոններ մեր կազմակերպությունում: ՄԶՄԿ մշտապես հետևում է “համարժեք աշխատանքի դիմաց՝ հավասար վարձատրություն” սկզբունքին: ՄԶՄԿ աշխատանքային հրահանգներն ու գործունեության մեթոդաբանությունը չեն պարունակում խտրական մոտեցումներ, եթե իհարկե, չկա հատուկ անհրաժեշտություն ազդեցության գործիքները հասցեագրելու գենդերային առանձին խմբերի կամ գենդերային առանձնահատուկ կարիքների բավարարմանը: ՄԶՄԿ-ն իրականացրել է բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված գենդերային հավասարության խթանմանը, տնտեսության և քաղաքականության մեջ կանանց դերի ու հնարավորությունների հզորացմանը, Հայաստանում գենդերային բռնությունների կանխարգելմանը:

 

Հայաստանի և ողջ տարածաշրջանի հիմնական խնդիրներից մեկը, որի լուծումը պահանջում է իշխանությունների, քաղաքացիական հասարակության և զարգացման գործընկերների ջանքերի համախմբում, հակամարտությունների կարգավորման և խաղաղության կերտման գործընթացներում կանանց ներգրավումն է: Կանայք, որպես փոփոխություն նախաձեռնողներ, կարող են նշանակալի դեր խաղալ հակամարտությունների փոխակերպման, վստահության կայացման և հաշտեցման հարցերում, մինչդեռ նրանք որոշակիորեն դուրս են մնացել այս գործընթացներից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Կանայք նույնիսկ քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից նախաձեռնած ժողովրդական դիվանագիտության ծրագրերում պատշաճ կերպով չեն ներկայացված, չխոսելով այն մասին, որ պաշտոնական բանակցությունների գործընթացներում ներգրավված քաղաքական առաջնորդները բացառապես տղամարդիկ են: Ավելին, զարգացման գործընկերների ջանքերը՝ ներգրավելու քաղաքացիական հասարակության ինստիտուտներին ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների մեջ, նույնպես շրջանցեցին կանանց:

Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամի «Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորում և խաղաղության հաստատում» ծրագրի օժանդակությամբ ՄԶՄԿ-ն առաջնահերթ ձեռնամուխ է եղել այդ բացը լրացնելուն՝ հավաքելով կանանց խաղաղության հաստատման և հաշտեցման սեղանի շուրջ՝ նախքան լայնամասշտաբ ծրագրեր նախաձեռնելը: 2001թ. նոյեմբերին ՄԶՄԿ կողմից «հակամարտության կարգավորում» թեմայով իրականացվել է վերապատրաստման դասընթացներ պետական մարմինների, ոչ պետական կազմակերպությունների, մամուլի, գիտակրթական և ակադեմիական կառույցների 16 կին առաջնորդների համար: Դասընթացի շրջանակներում ունկնդիրներին հաղորդվել են արդյունավետ հաղորդակցության, բանակցելու, հաշտեցման և խաղաղության հաստատման գործընթացներում միջնորդի դեր ստանձնելու հմտություններ, կատարելագործվել են նրանց ունակությունները: Հետագայում, Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամը վերապատրաստման մասնակիցներին ներգրավել է ԲՈՒՀ-երի ուսանողների համար ուսումնական պլանի և «Կանայք հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացում» վերապատրաստման ձեռնարկի մշակման աշխատանքներում:
...

ՄԶՄԿ-ն նույնքան կարևոր է համարում գենդերային հավասարությունը տնտեսական հարթությունում, որքան քաղաքականում: Հետևաբար, կենտրոնը միջոցներ է ձեռնարկում մեծացնելու կանանց դերն ու մասնակցությունը տնտեսությանը՝ զարգացնելով նրանց հմտությունները բիզնեսի կառավարման և միջանձնային հարաբերությունների ասպարեզներում, հասանելի դարձնելով ֆինանսական և այլ ռեսուրսները, մասնակից դարձնելով հանրապետությունում տնտեսական բնույթի որոշումների կայացման գործընթացին:

Գյուղատնտեսության ոլորտում զբաղված կանանց մեծամասնության հիմնական խնդիրն առաջնորդական հմտություններին չտիրապետելն է: 2002թ. հունվարին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Փոքր և միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի» (ASME) օժանդակությամբ ՄԶՄԿ իրականացրել է արդյունավետ կառավարման և ներանձնային հարաբերություններում առաջնորդության հմտությունների բարելավում: Նախաձեռնության դրական ազդեցությունը կանանց կողմից ղեկավարվող գյուղատնտեսական ձեռնարկությունների հզորացման և տնտեսության մեջ դրանց ներգրավվածության աճի վրա անվիճելի է: Դասընթացին մասնակցել են 38 շահառուներ:

2003թ. փետրվարին Ծաղկաձորում Զարգացման այլընտրանքներ Ինք. (DAI) Փոքր և միջին ձեռնարկությունների շուկայի զարգացման ծրագրի (ASME) օժանդակությամբ ՄԶՄԿ 28 կին գործարարների մասնակցությամբ անցկացրել է դասընթացների շարք ՝ ուղղված արդյունավետ կառավարման հմտությունների և ներանձնային հարաբերություններում առաջնորդության զարգացմանը: Դասընթացները իրականացվել են «Կանայք զարգացման մեջ» ամենամյա երկրորդ՝  Մանր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող հայ գործարար կանանց գործարար հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքային հանդիպման շրջանակներում: Միջոցառմանը մասնակցել են գյուղատնտեսության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, տեքստիլի և այլ ոլորտների գործարար շրջանակների ներկայացուցիչներ:
...

ՄԶՄԿ-ն գտնում է, որ կանանց իրավունքների պաշտպանության և խթանման միջազգային գործիքները չափազանց կարևոր են տարածաշրջանում գենդերային հավասարություն քարոզելու, կանանց դիրքն ու դերը հզորացնելու տեսանկյունից: Հետևաբար, կարծում ենք, որ նախքան գենդերային հավասարություն քարոզելուն և կանանց հզորացնելուն ուղղված մեծամասշտաբ ձեռնարկումները, անհրաժեշտ է բարձրացնել միջազգային գործիքակազմի մասին հասարակության իրազեկվածությունը, ինչպես նաև բարելավել կառավարության և այլ պատասխանատու կառույցների գործիքներից օգտվելու կարողությունները:

ՄԶՄԿ գտնում է, որ կանանց իրավունքների և գենդերային հավասարության խթանման միջազգային գործիքակազմում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1979թ. կոնվենցիան (ԿՆԽՎԿ/CEDAW) մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Հայաստանի ու տարածաշրջանի երկրների իշխանությունների ուշադրությունը այդ խնդրի վրա կենտրոնացնելու համար կարևորագույն փաստաթղթերից մեկն է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԿՆԽՎ կոնվենցիան շարունակաբար թարմացվում է ԿՆԽՎԿ կոմիտեի կողմից մշակված Ընդհանուր հանձնարարականների միջոցով՝ ընդգրկելով ԿՆԽՎԿ կոմիտեի ուշադրությանն արժանացած նոր իրողություններն ու նոր խնդիրները, վստահ ենք, որ դրանում հետզհետե իրենց պատշաճ արտացոլումը կգտնեն այս ոլորտում Հայաստանին և ողջ տարածաշրջանին հատուկ խնդիրներն ու մարտահրավերները: Նաև կարծում ենք, որ 1995թ. կայացած Կանանց համաշխարհային IV համաժողովի կողմից ընդունված Պեկինի դեկլարացիան և գործողությունների ծրագիրը, մյուս գործիքների շարքում, էական նշանակություն ունեն գենդերային հավասարություն  քարոզելու համատեքստում քաղաքացիական հասարակության դերը խթանելու համար:

Միլիոնավոր կանայք և տղամարդիկ են ապրում Հարավային Կովկասում՝ տարածաշրջան, որը ջլատված է բազմաթիվ հակամարտություններից: Չնայած կանանց դերը հակամարտությունների արդյունավետ կարգավորման և հաշտեցման գործընթացներում անվիճելի է, այնուհանդերձ նրանք ցանկալի չափով ներգրավված չեն ո՛չ բարձր մակարդակի քաղաքական բանակցությունների, ո՛չ ժողովրդական դիվանագիտության նախաձեռնությունների մեջ: 2000թ. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին թիվ 1325 բանաձևը Անվտանգության խորհրդի երբևէ ընդունած բանաձևերի շարքում առաջինն է, որն անդրադառնում է հատկապես կանանց վրա պատերազմների ունեցած  ազդեցությանն ու հակամարտություններրի կարգավորման և կայուն խաղաղություն ապահովելու գործում կանանց ունեցած դերին: ՄԶՄԿ կարծում է, որ պետք է լայնորեն խրախուսել այս գործիքի կիրառումը: Դրա օգնությամբ անհրաժեշտ է ներազդել հակամարտող կողմերի քաղաքական առաջնորդների վրա, որպեսզի նրանք միջոցներ ձեռնարկեն հզորացնելու կին առաջնորդների կարողությունները՝ հակամարտությունների կարգավորման գործընթացներում նրանց արդյունավետորեն ներգրավելու ուղղությամբ:

Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամի կողմից Հարավային Կովկասում իրականացվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում 2005թ. դեկտեմբերին ՄԶՄԿ մշակել է խորացված վերապատրաստման ձեռնարկ, որում հաշվի է առնվել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի (ԿՆԽՎԿ/CEDAW) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 որոշման սկզբունքներն ու դրույքները: Ձեռնարկի նպատակն է բարձրացնել հարավկովկասյան երկրների իշխանությունների և քաղաքացիական հասարակության շրջանակներում գենդերային հավասարության ջատագովների իրազեկությունն ու բարելավել նրանց ունակությունները և դրանով նպաստել ու օժանդակել գենդերային հավասարության ԿՆԽՎ կոնվենցիայի և Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի կիրառմանը: Ձեռնարկում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԿՆԽՎԿ/CEDAW) և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի հիմնական սկզբունքների միջև կապի վրա, պարզաբանվել են  տարածաշրջանում դրանց գործնական կիրառման մեխանիզմները: Ձեռնարկը լայնորեն կիրառվել է Միավորված ազգերի կանանց զարգացման հիմնադրամի տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում՝ զարգացնելու Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում «Կանայք հանուն խաղաղության» տարածաշրջանային կոալիցիայի, ինչպես նաև նշված պետությունների կենտրոնական և տեղական իշխանության մարմինների կին առաջնորդների հմտությունները:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։