- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2001- գործող
Զարգացմանն ուղղված ՄԶՄԿ գործունեության հիմնական առանցքներից մեկը հանրային և քաղաքացիական հասարակության հայաստանյան և տարածաշրջանային ինստիտուտների՝ քաղաքականության մշակման և վելուծական ունակությունների հզորացումն է: Որպես միջոց, ՄԶՄԿ-ն օգտվում է վերապատրաստումների, ուսումնական շրջագայությունների, քննարկումների, փորձագիական ներուժի և մասնագիտական ցանցերի հնարավորություններից: Կառավարությանն ու ոչ կառավարական ինստիտուտներին քաղաքականության մշակման ուղղությամբ օժանդակելու ՄԶՄԿ փորձը ներառում է ոլորտների մի ողջ բազմազանություն և սպեկտոր՝ տնտեսական զարգացում, հանրային ֆինանսների կառավարում և կոռուպցիայի դեմ պայքար, միգրացիայի կառավարում և սփյուռքի հետ գործակցություն, կրթություն և հանրային առողջություն և այլն:
Տնտեսական ինտեգրման հնարավությունների հետազոտում Հարավային Կովկասում
2001թ. մայիսին Երևանում Եվրասիա համագործակցության հիմնադրամի օժանդակությամբ ՄԶՄԿ-ն կազմակերպել էր քննարկում` նվիրված հարավկովկասյան տարածաշրջանում տնտեսության, մասնավորապես՝ ֆինանսական ինստիտուտների առևտրի, հեռահաղորդակցության, տուրիզմի և այլ ոլորտներում անդրսահմանային համագործակցության ուղղությամբ հանրային քաղաքականության հնարավորությունները: Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիական հասարակության ինստիտուտների քսանչորս ներկայացուցիչներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից: Երկօրյա քննարկումների ուշադրության կենտրոնում հարևան երեք երկրների և ողջ տարածաշրջանի տնտեսական խնդիրներն էին: Քննարկման էին դրվել հանրային քաղաքականությունը հետազոտողների, քաղաքականություն կերտողների և քաղաքականության մշակման ոլորտում այլ շահագրգիռ կողմերի միջև անդրսահմանային համագործակցության հիմնախնդիրները, առաջնահերթությունները, միջազգային փորձն ու քաղված դասերը, հնարավորությունները, որոնց հասցեագրումը կարող էր օժանդակել հարավկովկասյան տարածաշրջանում հանրային քաղաքականության հետազոտության ինստիտուտի ձևավորմանը:
...
Քաղաքականության հետազոտության կարողությունները անցումային հասարակություններում
Բաց հասարակության ինստիտուտի «Միջազգային քաղաքականության կրթաթոշակ» ծրագիրը (ՄՔԿ), որը հիմնվել է 1998թ., Քաղաքականության հետազոտութունների կենտրոնի հետ համատեղ բացահայտում և օժանդակում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նորարարական հետազոտություններ իրականացնող երիտասարդներին: Վաղ 2000-ին ՄՔԿ-ի գործիքներն ուղղվել էին բաց հասարակության առաջնորդների նոր սերնդի դաստիարակությանն ու կրթությանը, երիտասարդ առաջնորդների մոտ փաստերով հիմնավորված քաղաքական փաստաթղթեր մշակելու, դրանց համապատասխան գործիքներ առաջադրելու և արդյունավետ իրագործումն ապահովելու կարողություններ զարգացնելուն: Սրանք առաջնորդների այն ունակություններն են, որոնք դեռևս մնում են թերզարգացած ինչպես Հայաստանում, այնպես էլ Հարավային Կովկասում ընդհանրապես: ՄՔԿ ծրագիրը ոչ միայն օժանդակում է երիտասարդ առաջնորդների վերլուծական ունակությունների զարգացմանը, այլև ներգրավում նրանց մասնագիտական քաղաքական ցանցերում:
ՄԶՄԿ երեք փորձագետներ 2003 և 2005թթ. մասնակցել են ՄՔԿ ծրագրին Քաղաքական հետազոտությունների կենտրոնում: Նրանք դարձել են Հանրային քաղաքակություն մշակողների միջազգային ցանցի անդամ և մասնակցել «Հանրային քաղաքականության մշակում» խորագրով մի քանի սեմինարների: Նրանց կողմից մշակվել են յուրահատուկ առաջարկներ, որոնք տեղադրված են ՔՀԿ ծրագրերի ինտերնետային կայքում:
...
Օժանդակություն էկոնոմիկայի նախարարության ռազմավարական պլանավորման գործընթացին
ՀՀ կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության ԵՄ-Հայաստան Գործողությունների (ԵՀՔ ԳԾ) ծրագրի իրականացման գործընթացը համակարգում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (ՀՀ ԷՆ): Այդ իսկ պատճառով ԵՀՔ ԳԾ իրականացման արդյունավետությունը մեծապես կախված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության՝ գործընթացի ռազմավարական պլանավորման ունակություններից:
2008թ. Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի աջակցությամբ ՄԶՄԿ կողմից իրականացված ծրագրի նպատակն էր բարձրացնելԵՀՔ ԳԾ իրագործման արդյունավետությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական պլանավորման կարողությունները հզորացնելու միջոցով, ինչպես նաև ներդնել ԵՀՔ ԳԾ շրջանակներում իրականացված գործողությունների գնահատման և մոնիթորինգի արդյունավետ գործիքներ:
Ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ կողմից ձևավորված աշխատանքային խմբի կողմից իրականացվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության ռազմավարական պլանավորման գործընթացի մոդելավորում, մասնավորապես՝ մշակվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության 2009թ. գործողությունների ծրագրի նախագիծը, որում ընդգրկվեցին շահագրգիռ հիմնական կողմերը, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ու փորձագիտական համայնքը: Ռազմավարական պլանավորման գործընթացը քաղաքականության ձևավորման գործընթացի հետ ներդաշնակեցնելու նպատակով ՄԶՄԿ-ն իրականացրեց ՀՀ ԷՆ 2009թ. Գործողությունների ծրագրի և ոլորտային ռազմավարական ծրագրերի, մասնավորապես՝ ՀՀ կառավարության կողմից 2008թ. նոյեմբերին ընդունված «Տուրիզմի զարգացման հայեցակարգի» և դրա իրագործման 2008-2012թթ. գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից 2008թ. օգոստոսին ընդունված «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի» և դրա իրագործման գործողությունների ծրագրի համաձայնեցում և համապատասխանեցում: ՄԶՄԿ կողմից մշակվեցին ռազմավարական պլանավորման և քաղաքականության ձևավորման գործընթացների ներդաշնակեցման ուղեցույցեր, որոնցում մանրամասնորեն ներկայացվեցին ռազմավարական պլանավորման ընթացակարգերը, կառուցվածքներն ու ցուցանիշները:
Օժանդակություն Հայաստան-Սփյուռք գործակցության հանրային քաղաքականության մշակման գործընթացին
2008թ. ի վեր Հայաստան-Սփյուռք համագործակցությունը ՀՀ Կառավարության կողմից ճանաչվել է որպես առաջնահերթ զարգացման ոլորտ և համապատասխան քայլեր են ձեռնարկվել ոլորտի զարգացման ընդգրկուն և բազմակողմանի հայեցակարգի մշակման ու նշված ոլորտում արդյունավետ քաղաքականություն իրականացնելու լիազորություններով օժտված պետական կառավարման մարմնի ձևավորման ուղղությամբ: ՀՀ Կառավարությունն իր քաղաքական ծրագրում Սփյուռքը դիտարկելէ որպես կամուրջ՝ Հայաստանի՝ եվրոպական համայնքին ինտեգրվելու ճանապարհին և պարտավորվել այդ գործին լայնորեն ներգրավել Սփյուռքի մասնագիտական և ինստիտուցիոնալ ներուժը: Կառավարությունը պարտավորվել է նաև քաղաքական և իրավական միջոցներ ձեռնարկել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված երկքաղաքացիության ինստիտուտը գործարկելու ուղղությամբ: ՀՀ կառավարության առաջնայնություններից մյուսը Սփյուռքի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության ոլորտն է: Հայաստան-Սփյուռք հարաբերությունները նոր մակարդակի բերելու ուղղությամբ քաղաքական հրամայականը հստակորեն սահմանվել է նաև ՀՀ երրորդ Նախագահի կողմից. նրա նախընտրական ծրագրում աշխարհասփյուռ հայերի հավաքական ներուժը ճանաչվել է որպես ազգի մրցակցային առավելություն: 2008թ. հոկտեմբերին ձևավորվել է ՀՀ Սփյուռքի նախարարությունը:
2009թ. օգոստոսին Հայաստանում ՄԱԿ ԶԾ օժանդակությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ սերտ համագործակցությամբ ՄԶՄԿ-ն հանդես էր եկել նախաձեռնությամբ, որն ուղղված էր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շրջանակներում իշխանությունների կողմից վարվող քաղաքականության բարելավմանը և շահագրգիռ ազգային ինստիտուտների կարողությունների հզորացմանը: Նախաձեռնության շրջանակներում նպատակ էր դրվել մշակել ՀՀ-Սփյուռք գործակցության հայեցակարգային շրջանակները՝ այդ գործին մասնակից դարձնելով ՀՀ շահագրգիռ պետական մարմիններին, ոչ պետական կազմակերպություններին ու անկախ փորձագիտական ներուժը:
ՄԶՄԿ-ին հաջողվեց միավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների շրջանակներում տարբեր մարմինների կողմից իրականացվող քաղաքականությունները մեկ ընդհանրական շրջանակի՝ Հայաստան-Սփյուռք գործակցության ռազմավարության հայեցակարգի մեջ և համաձայնեցնել փաստաթղթի նախագիծը շահագրգիռ կողմերի հետ: Հայեցակարգի նախագծում առաջին անգամ փորձ արվեց սահմանել ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության, գործարար հատվածի և Սփյուռքի միասնական տեսլականը, ինչպես նաև սահմանվեցին գործակցության նպատակները, առանցքային խնդիրները և դրանց լուծմանն ուղղված հիմնական քայլերը: Հայեցակարգի նախագծում հստակորեն ամրագրվեց ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ շրջանակների հստակեցման, ինչպես նաև կառավարման տարբեր մարմինների կողմից վարվող քաղաքական մոտեցումների համակարգման տեղեկատվական համակարգի ներդրման անհրաժեշտությունը: Հայեցակարգի նախագիծը զգալիորեն օժանդակեց ՀՀ Կառավարությանը ՀՀ Սփյուռքի նախարարության կառուցվածքի սահմանման և դրա գործառույթները ոլորտի հիմնական ռազմավարական առաջնայնությունների հետ համապատասխանեցնելու, ինչպես նաև նշված ոլորտում գործառույթներ իրականացնող մյուս նախարարությունների և գերատեսչությունների գործառույթների հստակեցման գործում: ՀՀ-Սփյուռք գործակցության ռազմավարության հայեցակարգի նախագիծը հաստատվեց ՀՀ Կառավարության կողմից 2009թ. գարնանը:
ՄԶՄԿ կողմից իրականացվել է նաև ՀՀ Սփյուռքի նախարարության քաղաքականության մշակման և ռազմավարական պլանավորման ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում: Հայեցակարգի նախագծի մշակման աշխատանքներին և քննարկումներին մասնակցել են ավելի քան 250 հայաստանյան և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, անկախ փորձագետներ: Նրանց կողմից ներկայացված շուրջ 30 առաջարկ-դիտողություններն իրենց արտացոլումն են ստացել հայեցակարգի նախագծում: ՄԶՄԿ-ին հաջողվել է ձևավորել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բնագավառում մասնագետների ցանց՝քաղաքականություն կերտողների, քաղծառայողնների, փորձագետների և քաղաքացիական հասարակության բազմաթիվ ինստիտուտների մասնակցությամբ: Կենտրոնը սերտորեն համագործակցել է Սփյուռքի նախարարության հետ իշխանության շահագրգիռ մարմինների աշխատանքների համակարգումը և խորհրդատվությունների արդյունավետությունը ապահովելու նպատակով: ՄԶՄԿ նախաձեռնությանն իրենց փորձագիտական աջակցությունն են ցուցաբերել ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող հայաստանյան այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են «Նորավանք» գիտակրթական հիմնադամը, Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խումբը, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը, քաղաքական կուսակցությունները, նչպես նաև Սփյուռքի կառույցները, որոնք համախմբվել էին ծրագրի շուրջ: Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ քաղաքացիների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կողմից ներկայացված առաջարկներն ու մտահոգությունները նույնպես համակարգվել և հաշվի են առնվել հայեցակարգում: ՄԶՄԿ-ն իր նախաձեռնության շրջանակներում մշտապես համագործակցել է Սփյուռքի մասնագիտական և հասարակական ցանցերի հետ, ստացել է փորձագիտական խորհրդատվություն և աջակցություն միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ ԶԾ, ԵՄ, Համաշխարհային բանկի, Միացյալ Թագավորության Միջազգային զարգացման դեպարտամենտի և այլ ինստիտուտների կողմից:
Հայեցակարգի նախագծում հաշվի են առնվել հիմնական քաղաքական վտանգները, երկրորդ սերնդի բարեփոխումներին հատուկ իրավական և ինստիտուցիոնալ հիմնական սահմանափակումները, Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում պետական կառավարման մարմինների կարողությունները: ՄԶՄԿ-ն, որպես վերլուծական կենտրոն, իր կարողությունների սահմաններում վտանգները կառավարելի դարձնելու ուղղությամբ ձեռնարկել է միջոցներ՝ հայեցակարգը հենելով երկրի քաղաքական իշխանության կողմից հայտարարված քաղաքական կուրսի և պարտավորությունների վրա, ինչպես նաև նախաձեռնելով և ապահովելով մասնակցային և խորհրդակցային միջավայր ՀՀ իշխանությունների, Սփյուռքի, քաղաքացիական հասարակության և զարգացման գործընկերների համար:
Օժանդակություն կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակմանը
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ՄԶՄԿ Հետազոտությունների և զարգացման խմբի ներկայացուցիչը 2008-2009թթ. մասնակցել է ՀՀ Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության և դրա 2009-2012թթ.-ի ԳԾ մշակման փորձագիտական աշխատանքային խմբի աշխատանքներին: Ռազմավարական վերոհիշյալ փաստաթղթի նախագծում համախմբվել է ՀՀ Կառավարության կողմից տարբեր ոլորտներում վարվող հակակոռուպցիոն քաղաքականությունները, տրվել է կոռուպցիայի դեմ պայքարի 2003-2007թթ. ռազմավարության արդյունավետության գնահատականը, իմի են բերվել այս բնագավառում քաղաքական պարտավորությունները և հստակեցվել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության սկզբունքները: Փաստաթղթի նախագծում սահմանվել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ Կառավարության տեսլականը, հիմնական նպատակներն ու խնդիրները: Ռազմավարության նախագծում նաև գործնականորեն նկարագրվել է այն հիմնական գործիքակազմը, որի միջոցով ՀՀ Կառավարությունն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելում և հետապնդում, ինչպես նաև քաղաքացիների և պաշտոնյաների ուսուցում ու գիտակցության բարձրացում խնդրո առարկայի շուրջ: Փորձագետների կողմից ներկայացվել են նաև մի շարք առաջարկներ՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ շրջանակների զարգացմանը միջին և երկարաժամկետ հեռանկարում, մասնավորապես,փաստաթղթում հատուկ անդրադարձ է կատարվել տեղեկատվության և մարդկային ռեսուրսների կառավարման խնդրներին՝ որպես ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության առանձին բաժին: Փորձագետների կողմից մշակվել է նաև միջնաժամկետ գործողությունների ծրագիրը՝ միջոցառումների տարեկան պլանավորմամբ, ինչպես նաև իրականացվել է ԳԾ ծախսերի գնահատում: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ փորձագետներին հաջողվել է փաստաթղթի նախագծի մշակման և քննարկման գործընթացներում ներգրավել և դրանց մասնակից դարձնել շահագրգիռ բազմաթիվ խմբերի և շահառուների: Փաստաթղթի լրամշակված տարբերակը արժանացել է ՀՀ կառավարության հավանությանը 2009թ. հոկտեմբերին:
Քաղաքականությունը վերլուծելու կարողությունները՝ որպես Ազգային Ժողովի կողմից վերահսկողություն իրականացնելու հիմնական միջոց
ՀՀ Ազգային Ժողովի կողմից երկրում իրականացվող քաղաքականության վերլուծության կարողությունների զարգացումը մշտապես գտնվել է ՄԶՄԿ-ի հատուկ ուշադրության կենտրոնում: Քաղաքականության վերլուծությունը այն հիմնական գործիքն է, որի միջոցով ՀՀ ԱԺ-ն վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության գործունեության նկատմամբ՝ ապահովելով հավասարակշռություն իշխանության ճյուղերի միջև:
Հայաստանում իրավական ոլորտի բարեփոխումներին ուղղված օժանդակության շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ձևավորված կոնսորցիումի կողմից, որին մասնակցում էին ամերիկյան «Զարգացման գործընկերներ» և «Զարգացման այլընտրանքներ» միջազգային կազմակերպություններն ու նրանց տեղական գործընկեր ՄԶՄԿ-ը, 2002թ. ապրիլից 2006թ. հոկտեմբերը Հայաստանում իրականացվել է «Հայաստանի օրենսդրության հզորացում» երկփուլ ծրագիրը(ՀՕՀԾ):
ՀՕՀԾ I-ի շրջանակներում գործընկերներին հաջողվել է բարելավել ընտրողների հետ ՀՀ ԱԺ կապի և համագործակցության համակարգը, ինչպես նաև ավելացնել ՀՀ ԱԺ-ի մասին և ՀՀ ԱԺ կողմից տրամադրվող տեղեկությունների ստացման հնարավորությունները: Հիմնական ձեռքբերումների թվում պետք է առանձնացնել՝ ՀՀ ԱԺ նոր ինտերնետային կայքի մշակումն ու գործարկումը, հետազոտություններ իրականացնելու համար ձեռնարկների և ընթացակարգերի մշակումը, «Խորհրդարանական ժամ» հեռուստահաղորդման բարեփոխումն ու հանրությանն առավել հասանելի դարձնելը, ՀՀ ԱԺ հասարակության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության գործունեության բարելավումը, որի շրջանակներում ներդրվել է բնակչության դիմումներին արձագանքման արդյունավետ համակարգ, որը թույլ է տալիս ՀՀ ԱԺ անդամներին գրանցվել այդ համակարգում և հետևել քաղաքացիների բողոք-դիմումների մշակման գործընթացին: Այդ համակարգը թույլ է տվել բարելավել ՀՀ ԱԺ հանձնաժողովներում լսումների գործընթացը և մեծացնել հասարակական մասնակցությունը դրանում: ՀՕՀԾ II-ի շրջանակներում հնարավոր եղավ ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնել ՀՕՀԾ I-ի ձեռքբերումները, ինչպես նաև կենտրոնանալ այնպիսի առանցքային ոլորտի վրա, ինչպիսին պետական ֆինանսներն ու բյուջեն է:
Բյուջետային գործընթացի ընդհանուր գնահատման շրջանակներում, որպես կոնսորցիումի տեղական գործընկեր, ՄԶՄԿ կողմից 2002թ. հունիսին մշակվել է ՀՀ ԱԺ վերապատրաստումներ իրականացնելու վերլուծական ձեռնարկ: ՄԶՄԿ փորձագետները բյուջեի և ֆինանսների բնագավառում ՀՀ ԱԺ գործառույթների շրջանակներում խորհրդատվություն են տրամադրել բյուջետային գործընթացի և ընթացակարգերի վերաբերյալ: ՄԶՄԿ թիմը մշակել է «2001թ. ընտանեկան նպաստների ուսուցողական-վելուծական նյութ», ինչպես նաև, հաշվի առնելով բյուջետային գործընթացի գնահատման ընթացքում հայտնաբերված կարիքները, մշակել է հատուկ հմտություններ զարգացնելուն ուղղված վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացը համապատասխանեցվել է ծրագրի շրջանակներում ավելի վաղ մշակված բոլոր վերլուծական և հետազոտական նյութերի հետ:
2002թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում ՄԶՄԿ կողմից տրամադրվել է ընթացիկ օժանդակություն ՀՀ ԱԺ անդամներին և ՀՀ ԱԺ աշխատակազմի իրավաբանական բաժնի ծառայողներին այնպիսի խնդիրների շուրջ, ինչպիսիք են բյուջեի ընթերցում և վերլուծություն,անհրաժեշտ տեղեկությունների առաջնահերթության սահմանում, գործադիր մարմիններից և այլ աղբյուրներից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և արդյունավետ բյուջետային լսումների կազմակերպում:
2003թ. պետական բյուջեի մշակման ընթացքում ՄԶՄԿ կողմից փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել հարկաբյուջետային քաղաքականության վերլուծության ուղղությամբ՝ որպես օժանդակություն ՀՀ ԱԺ վերլուծաբանների և փորձագետների աշխատանքներին:
ՄԶՄԿ փորձագետների կողմից իրականացվել է պետական բյուջեի նախագծում արտացոլված քաղաքականության ամբողջական վերլուծություն: Նման վերլուծության օրինակ է հանդիսանում հարկաբյուջետային քաղաքականության վերլուծությունը, որը հնարավորություն է ընձեռում ՀՀ ԱԺ անդամներին առավել համապարփակ կերպով ծանոթանալ պետական բյուջետային քաղաքականությանը և որոշումներ կայացնելիս լինել առավել տեղեկացված: ՄԶՄԿ կողմից մշակվել են մի շարք քաղաքականության վերլուծություններ, օրինակ՝ «2003թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում միջնակարգ կրթության ֆինանսավորման քաղաքականության վերլուծությունը» և «Քվազի-ֆինանսական կազմակերպությունների ծախսերի արդյունավետության առանձնահատկությունների վերլուծությունը»:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։
Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։