Տարածաշրջանային անվտանգության օրակարգի ձևավորում

2001- ընթացիկ

ՄԶՄԿ-ն օժանդակում է Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության ոլորտի բարեփոխումներին՝ ջանքերն ուղղելով անվտանգության ոլորտում կառավարման ժողովրդավարացմանն ու նպաստում հավաքական անվտանգության հիմնական համակարգերի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ երկկողմ և բազմակողմ համագործակցության կայացմանը:

 

2006թ. մարտին Երևանում ներկայացվել են Նիդեռլանդների Եվրոպական անվտանգության հետազոտությունների կենտրոնի (ՆԵԱՀԿ) «Սթարլինք» ծրագիրը (Սթարլինք՝ անվտանգություն, թափանցիկություն , հաշվետվողականություն և բարեփոխումներ. Վրաստանի , Մոլդովայի , Ուկրաինայի և Հայաստանի անվտանգության ոլորտների  համակցում Եվրոպական հիմնական մոտեցումներին), որի շրջանակներում կազմակերպվել են սեմինարներ և կլոր սեղաններ Հայաստանում պաշտպանության բարեփոխումների և անվտանգության ոլորտի կառավարման բնագավառում հիմնական կարիքներն ու առաջնահերթությունները գնահատելու նպատակով:

Գնահատման արդյունքների հիման վրա ՆԵԱՀԿ-ն և ՄԶՄԿ-ն 2006-2007թթ. ընթացքում  իրականացրել են «Ժողովրդավարական կառավարում անվտանգության ոլորտում» թեմայով երեք վերապատրաստման դասընթացներ պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և ազգային անվտանգության ոլորտների 60 մասնագետների համար: Դասընթացների շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ Պաշտպանության նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ԶԼՄ և ՀԿ ներկայացուցիչները ուսումնասիրել են անվտանգության ոլորտի ժողովրդավարական կառավարման մեթոդներն ու գործիքները:

Վերապատրաստման դասընթացների ավարտից հետո 2007թ. դեկտեմբերին Հագայում հրավիրվել է ամփոփիչ համաժողով, որը քննարկման սեղանի շուրջ է հավաքել վերոհիշյալ դասընթացների մասնակիցներին Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից: Համաժողովի ուշադրության կենտրոնում «Սթարլինքի» ձեռքբերումներն ու զարգացման հնարավորություններն էին, ինչպես նաև անվտանգության ոլորտում ժողովրդավարական բարեփոխումները:
...

ՄԶՄԿ-ն մշտական օժանդակություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության նախաձեռնություններին՝ ուղղված եվրատլանտյան հավաքական անվտանգության համակարգերի, մասնավորապես՝ Հյուսիսատլանտյան դաշնագրի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ ինստիտուցիոնալ կապերի ամրապնդմանն ու հայ հասարակության կողմից ՆԱՏՕ-ի համընդհանուր անվտանգության ստեղծման առաքելության ավելի խորն ըմբռնմանը:

Որպես վերոհիշյալի ապացույց, 2001թ. ՄԶՄԿ աջակցությամբ հիմնվել է «Հայկական ատլանտյան ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ՀԱԱ), որը ստանձնել է հայ հասարակությանը ՆԱՏՕ-ի նպատակների և գործունեության մասին տեղեկացնելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների հասարակություններին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացումները ներկայացնելու առաքելություն: ՀԱԱ խնդիրների մեջ ներառվել են նաև Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների, մասնավորապես Հարավային Կովկասի և Հայաստանի վրա ՆԱՏՕ-ի նպատակների ու գործողությունների ազդեցության վերլուծությունը: ՀԱԱ առջև խնդիր է դրվել նաև նպաստել ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին մասնակից երկրների միջև համերաշխության ամրապնդմանն ու Հայաստանի և օտար երկրների քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև կապերի զարգացմանը:

ՄԶՄԿ-ն մշտապես համագործակցում է ՀԱԱ-ի հետ՝ վերջինիս հիմնադրման օրվանից ի վեր տրամադրելով մեթոդոլոգիական աջակցություն, հաղորդելով քաղաքականության շուրջ խորհրդատվության մեխանիզմների և գործիքների կիրառման հմտություններ: Այսպես, ՄԶՄԿ օժանդակությամբ ՀԱԱ-ն, կիրառելով ՄԶՄԿ կողմից ներդրված հանրային քննարկումների մեթոդաբանությունը, Հայաստանում իրականացրել է բազմաթիվ հանրային քննարկումներ փորձագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ:  ՄԶՄԿ աջակցությունը, սակայն, չի սահմանափակվել մեթոդաբանության փոխանցմամբ: ՄԶՄԿ-ն նաև խորհրդատվություն է տրամադրել սցենարների մշակման գործընթացին, օժանդակել է համակարգչային և ցանցային տեխնիկայով, ինչպես նաև ՄԶՄԿ սեղանավարների և գրառողների խմբով մասնակցել է քննարկումներին:

ՄԶՄԿ աջակցությամբ ՀԱԱ կողմից մշակվել են քաղաքականության մասին մի շարք առաջարկ-համառոտագրեր, կազմակերպվել են առանց հղումների իրավունքի քննարկումներ:
...

«Միջազգային ահազանգ» բրիտանական կազմակերպության հովանավորությամբ իրականացվող «Հակամարտության վտանգի և ազդեցության գնահատում» լայնամասշտաբ հետազոտական ծրագրում ՄԶՄԿ մասնակցության նպատակն էր աջակցել նավթային ոլորտի ընկերություններին բացահայտել և իրենց գործողությունները հասցեագրել հակամարտությունների հիմքում ընկած պատճառներին, այդպիսով իրենց ներդրումն ունենալ երկարաժամկետ խաղաղության ապահովման գործում: 2004թ. ՄԶՄԿ փորձագետի կողմից ներկայացվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի վերաբերյալ հայկական տեսակետ՝ որպես լրացուցիչ գործիք հակամարտությունների նկատմամբ զգայուն հեռանկարի անորոշությունները պարզաբանելու համար:
...

Պաշտպանության սցենարային պլանավորումը պաշտպանության կազմակերպման ամենաարդյունավետ գործիքներից մեկն է: 2009թ. գարնանը ՄԶՄԿ կազմակերպել է աշխատանքային քննարկումներ «Հանրապետության պաշտպանության միջնաժամկետ (10 տարվա հեռանկարի համար) պլանավորում» թեմայով: Մասնակիցների առջև խնդիր էր դրվել մշակել ՀՀ պաշտպանական համակարգի հնարավոր արձագանքները ռազմաքաղաքական տարբեր իրավիճակներին:

Սցենարների պլանավորման ընթացքում պաշտպանական ռեսուրսների ներգրավման համար առաջադրվել էին մտացածին իրավիճակներ, որոնք միմյանցից տարբերվում էին աշխարհագրական, ռազմական և քաղաքացիական պայմաններով:  Սցենարներում դիտարկվել են ինչպես կայուն իրավիճակներ, այնպես էլ դրանց դինամիկ զարգացումները, ներկայացվել են որոշակի աշխարհաքաղաքական համատեքստում առանձին երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումները և քննարկման դրվել դիտարկվող երկրների կարողություններն ու ներուժը:

ՄԶՄԿ փորձագետներն անդրադարձել և փորձել են կոտրել քաղաքական խնդիրների շուրջ մասնակիցների մոտ ձևավորված կարծրատիպերը, որոնք հաճախ են արտահայտվում նմանատիպ քննարկումների ընթացքում: Սցենարներում հիմնականում ներկայացվել են հիմնախնդրի ընդհանուր շրջանակները, հետևաբար դրանք բավական ճկուն են և վերլուծական կամ հետազոտական նպատակներից ելնելով՝ կարող են հետագայում առավել մասնավորեցվել և տեղայնացվել: Այս դեպքում, իհարկե, հնարավոր կլինի հավաքագրել առավել նպատակային նյութ, սակայն ավելի քիչ հնարավորություն կմնա անհրաժեշտության դեպքում դրանք շտկելու և փոփոխելու համար: ՄԶՄԿ կողմից մշակված սցենարներում ներկայացված իրավիճակները  պարունակում են իրականանալու բարձր հավանականություն և ենթադրում են էական ազդեցություն աշխարհաքաղաքական իրավիճակի վրա, ուստի քննարկումները դրանց շուրջ ընթացել են չափազանց աշխույժ: Բոլոր սցենարներում անորոշության մակարդակը գրեթե նույնն է, ենթադրվել է դրանց հավանականության հավասար մակարդակ, մակրո-միջավայրի բազմաբնույթ ուժերի, ազդեցության հիմնական գործոնների առկայություն:

Սցենարային պլանավորման այս փուլի արդյունքներով մշակվել են չորս սցենարներ, որոնք քննարկվել են հիմնական շահառուների հետ: 2010թ. ՄԶՄԿ նախատեսում է նախաձեռնել աշխատանքային քննարկումների երկրորդ փուլը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։