- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
2009-2011
ՄԶՄԿ-ն օժանդակում է ԵՄ և Հայաստանի միջև եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման մեջ ներգրավված հայաստանյան ինստիտուտների կարողությունների զարգացմանը:
1999թ. ի վեր Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հիմք հանդիսացող Գործընկերության և համագործակցության համաձայնագրի (ԳՀՀ) հայեցակարգային դրույթները վերջին տարիներին իրենց զարգացում են ստանում Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և Արևելյան գործընկերության (ԱԳ) ծրագրի շրջանակներում:
ԵՀՔ գործողությունների ծրագիրն իրագործելու նպատակով ՀՀ իշխանությունները հաստատել են 2009-2011թթ. իրականացվելիք միջոցառումների ցանկը: Հայաստանը մտադրվել է լիարժեքորեն իրացնել Արևելյան գործընկերության շրջանակներում առկա հնարավորությունները՝ բանակցություններ սկսելով ազատ առևտրի և վիզային ռեժիմի դյուրացման մասին ընդգրկուն և ամբողջական համաձայնագրեր կնքելու ուղղությամբ, որոնց առկայության պարագայում ուղի կհարթվի ԵՄ հետ առավել խորացված հարաբերությունների շուրջ համաձայնագրի կնքման համար:
2009թ. ապրիլին ձևավորված կոնսորցիումի շրջանակներում, ՄԶՄԿ-ն գործընկեր կազմակերպությունների (Ալթաիր Ասեսորզ (Իսպանիա)՝ կոնսորցիումի ղեկավար, Արևելք Արևմուտք Քընսալթինգ (EWC), Եվրոպական խորհրդատուների կազմակերպություն (ECO) և Եվրոպական սոցիալական, իրավական և տնտեսական ծրագրեր (ESTEP, Լիտվա) հետ համագործակցությամբ իրականացնում է «Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն. փուլ 5-րդ» երկամյա ծրագիրը (AEPLAC V), որի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ հանրային կառավարման համակարգին՝ զարգացնելու ԳՀՀ և ԵՀՔ գործողությունների ծրագիրն իրագործելու տևական կարողություններ՝ համագործակցելով ԵՄ խորհրդատվական խմբի հետ և առաջնորդվելով Հայաստանում ԵՄ պատվիրակության ուղեցույցներով:
AEPLAC V ծրագրի խնդիրներն են՝
Ենթադրվում է, որ ծրագրի ավարտին զգալիորեն կաճեն ՀՀ կառավարման մարմինների կարողությունները ԵՀՔ ԳԾ իրականացման ուղղությամբ: Մենք լիահույս ենք, որ կբարելավվեն ԵՀՔ իրականացման գործընթացի կառավարման կարողությունները և պատասխանատու մարմինները կհամալրվեն համապատասխան վերապատրաստում անցած քաղաքացիական ծառայողներով, կօժտվեն առաջնայնությունները բացահայտելու, պլանավորման և մոնիտորինգ, իրավական դաշտի վերլուծություն իրականացնելու կարողություններով և գործիքակազմով: Ծրագիրը փորձում է համատեղել ԵՀՔ ԳԾ իրականացման գործընթացում ընդգրկված պետական կառույցների և ԵՄ արժեքների տարածմանը օժանդակող շահագրգիռ այլ կազմակերպությունների կամ անհատների (գործարարներ, գիտնականներ, լրագրողներ, ուսանողներ, համալսարաններ, դպրոցներ, պետական կառավարման մարմիններ, ՀԿ-ներ, առևտրի պալատ, հետազոտական և տեղեկատվական կենտրոններ և այլն) ջանքերը: Ի վերջո, գործընկերներն ակնկալում են, որ էականորեն կաճի ԵՄ մասին տեղեկացվածությունը ողջ հանրության և մասնավորապես՝ գործարար համայնքի և որոշումներ կայացնողների շրջանում:
AEPLAC V-ն գործունեությունն իրականացնում է երեք հիմնական ուղղություններով:
Առաջին. աջակցություն է ցուցաբերում Հայաստանին՝ զարգացնելու հանրային կառավարման այն մարմինների կարողությունները, որոնք լիազորված են զբաղվելու ԵՄ հետ ինտեգրման հարցերով: Այս գործողությունը մշակվել և իրականացվում է ԵՄ խորհրդատվական խմբի հետ սերտ համագործակցությամբ: Նախապատրաստական փուլի ընթացքում կատարված մանրակրկիտ գնահատման, ինչպես նաև հիմնվելով ԵՄ և այլ դոնոր կազմակերպությունների կողմից նախկինում կատարված ուսումնասիրությունների վրա, Կոնսորցիումի գործընկերներն առաջարկներ են ներկայացրել հանրային կառավարման առանձին մարմինների վերակազմակերպման ու հզորացման ուղղությամբ, մշակվել է վերապատրաստման ծրագիր հանրային կառավարման առանձին մարմինների համար՝ ուղղված ԵՄ հետ ինտեգրման ուղղությամբ տևական կարողությունների զարգացմանը: Գործընկերները հայաստանյան իշխանությունների, Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ Խորհրդատվական խմբի հետ սերտ համագործակցությամբ առաջարկել են ստեղծել ՀՀ վարչապետի աշխատակազմին կից կամ ՀՀ վարչապետին անմիջականորեն հաշվետու միավոր, որը կզարգացնի բարեփոխումներ մշակելու և իրականացնելու ՀՀ կառավարության ռազմավարական ունակությունները:
Գործընկերները կազմակերպում են նաև վերապատրաստման ծրագրերում նախանշված դասընթացներն ու ուսուցողական այցելությունները, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվում են ԵՄ կամ ԵՀՔ շրջանակներում ընդգրկված այլ երկրների փորձը և միջոցներ են ձեռնարկում ԵՄ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող այլ ծրագրերի ջանքերն ու գործիքների (TAIEX, SIGMA) հնարավորությունները միավորելու ուղղությամբ: Գործընկերները նպաստում են նաև հայաստանյան այն կազմակերպությունների ջանքերի միավորմանը, որոնք տարբեր ոլորտներում գործունեություն են ծավալում ԵՄ պետություններում:
Երկրորդ. AEPLAC V-ը իրականացնում է ԵՄ լուսաբանում Երևանում և մարզերում: Կոնսորցիումի գործընկերները մշակել են աշխատանքային ծրագիր՝ ուղղված Հայաստանում ԵՄ մասին տեղեկացվածության բարձրացմանը: Գործընկերների կողմից տրամադրվել են ԵՄ անդամ, անդամության թեկնածու և ԵՀՔ երկրների հաջողված փորձն ու այդ երկրներում իրականացված գործընթացից քաղված դասերը:
Երրորդ. AEPLAC V-ի միջոցով գործընկերնեը, Հայաստանում ԵՄ պատվիրակության հանձնարարությամբ, մասնագիտական աջակցություն են ցուցաբերում ԵՄ Խորհրդատվական խմբին՝ նրանց կարիքներին համապատասխան:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։