- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
06.03.2010
Հայ ժողովրդի վարքն ու վերաբերմունքը գենդերային բռնության նկատմամբ խորն արմատներով կապված է սեռերի դերերի և բռնության մասին ունեցած կարծրատիպերի հետ: Ահա թե ինչու իրազեկումը դարձել է գենդերային բռնության կանխարգելման առանցքային բաղկացուցիչներից մեկը: Դրա միջոցով նպատակ է դրվում հայ կանանց, տղամարդկանց և երիտասարդներին տրամադրել տեղեկություններ և գիտելիքներ գենդերային բռնության և դրա հետ առնչվող խնդիրների վերաբերյալ:
Որքան ավելի է տեղեկացված հասարակությունը գենդերային բռնության վտանգների ու հետևանքների մասին, այնքան ավելի անհանդուրժող է բռնության նկատմամբ: Մինչդեռ հայ կանանց և տղամարդկանց գիտելիքներն ու տեղեկացվածությունը գենդերային բռնության մասին չափազանց ցածր մակարդակի վրա են, իսկ խնդիրները հազվադեպ են դրվում բաց քննարկման: ՄԶՄԿ-ն կոնսորցիումի իր գործընկերների՝ AAWUE և Tatev-95, հետ համագործակցությամբ և Հայաստանում ՄԱԿ Բնակչության հիմնադրամի օժանդակությամբ միջոցներ է ձեռնարկում այս բացը լրացնելու, կանանց, տղամարդկանց և երիտասարդների իրազեկվածությունը բարձրացնելու ուղղությամբ՝ կազմակերպելով մեկօրյա բաց քննարկումներ: Արդեն իսկ կազմակերպվել և անցկացվել են ութսուն այդպիսի միջոցառումներ:
Առնվազն 1650 դպրոցականներ ու ուսանողներ, ուսուցիչ-ուսուցանողներ, լրագրողներ, առողջապահության ոլորտի մասնագետներ, երիտասարդ առաջնորդներ, կանայք և տղամարդիկ Հայաստանի ավելի քան վաթսուն քաղաքային և գյուղական համայնքներից ինչ-որ չափով փոխել են իրենց վերաբերմունքը և նոր գիտելիքներ ստացել գենդերային բռնության վերաբերյալ:
2010թ. հունվարին ՄԶՄԿ-ն և իր գործընկերներն ամփոփել են իրազեկման հանդիպումների արդյունքները և ամբողջականացրել քաղված դասերը, ինչպես նաև քննարկել են գործողություններն ու նախաձեռնությունները շարունակելու հարցերը:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։