- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Տարին ամփոփելու ավանդույթը նոր չէ: Հասարակական և քաղաքական գործիչները, ամփոփելով տարին, տարբեր նպատակներ են հետապնդում: Ոմանց համար դա ինքնագովերքման հնարավորություն է, իսկ ոմանց համար քննադատության հերթական առիթ: «Սա արեցինք», «սա սխալ կամ ճիշտ արեցինք», «նա է մեղավոր», «ես ձեռքբերում ունեցա», «Հայաստանը օգուտ քաղեց» և այլն: Ամփոփման իմաստը արդյունքների համադրումն է երկարաժամկետ թիրախների հետ, ձեռքբերումների ու բաղթողումների հաշվեգրումը, ռիսկերի ու հնարավորությունների գնահատումը և հաջորդ տարիների գործողությունների պլանավորումը: Հիմնական լոզունգը սահմանում ենք «Ի՞նչ տեղի ունեցավ 2009-ին, ինչ անենք հաջորդ տարիների համար»:
2009-ը հայ իրականության մեջ կմնա որպես երկրի արտաքին քաղաքականության ստատուս քվոյի փոփոխության տարի: Այդ փոփոխությունը կարելի է բնութագրել որպես «ինքնահոս պաշտպանությունից» դեպի «նախաձեռնող անորոշություն» քաղաքականության անցում: Ընդհանուր առմամբ, 2009-ը բուռն էր և լի զարգացումներով, որոնց թվում գերակշռում էր արտաքին քաղաքականության բաղադրիչը՝ հանձինս հայ-թուրքական խնդրի շուրջ զարգացումներով: 2009-ը բերի էր նաև սպորտային-մշակութային իրադրաձություններով: Թեպետ ներքաղաքական կյանքում նույնպես հետաքրքիր և էությամբ նոր իրադրաձություններ տեղի ունեցան, ինչպես օրինակ՝ Երևանի քաղաքապետի ընտրությունները, 2009-ը ներքին քաղաքականության տեսանկյունից դարձավ փոխակերպումների անհրաժեշտության ընկալման և բարձրաձայնման տարի:
Նախ, անկողմնակալորեն պետք է արձանագրենք, որ Հայաստանն առաջին անգամ նստեց արտաքին քաղաքականության «շախմատային խաղատախտակին»՝ որպես ինքնուրույն և նախաձեռնող խաղացող: Շախմատիստ՝ ով, թեպետ տեսությունը լավ է սովորել, սակայն առաջին անգամ գործնական քայլեր է անում: Ազնվորեն նշենք, որ առաջին փորձի զգացողությունը հաճելի չէ, սակայն առանց փորձառության Հայաստանը միշտ մնալու էր դիվանագիտական դաշտում լուրջ մարտահրավերներից խույս տվողի, կամ պատասխանատվությունն այլ տերությունների վրա թողնողի դերում: Առավել դրական էր հայ-թուրքական հարաբերությունների շուրջ բանավեճերի, քննարկումների, քաղաքական դիրքորոշումների արտահայտչամիջոցների ու փաստարկումների, զգայական ու տրամաբանական տարատեսակ, սակայն՝ քաղաքակիրթ բախումների երևույթը հայկական աշխարհում: Թերևս հիմնական թերությունը, որ կարելի է նշել, դա առանձին ինստիտուտների և հատկապես՝ մամուլի, երբեմն չափազանց ու անհարկի կողմնակալությունն էր: Արդյունքում, հայ-թուրքական հարաբերությունները դարձան ոչ միայն արտաքին քաղաքականության գործիք, այլև ներքաղաքական մշակույթի ձևավորման ռեսուրս:
Բնազդորեն շատերը ենթադրում էին, որ հայ-թուրքական հարաբերությունները կսառեցնեն արտաքին քաղաքականության մյուս ուղղությունները, և հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Դա տեղի չունեցավ, և Հայաստանը արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններով շարունակեց իր ակտիվ աշխատանքը, ինքն իրեն ապացուցելով, որ անվարան կարելի է մի քանի բարդ խնդիրներով զբաղվել միաժամանակ: Այնուամենայնիվ, պետք է նշել, որ ներքին քննարկումները կենտրոնացած էին միայն հայ-թուրքական և ղարաբաղյան բանակցային գործընթացների վրա:
Եթե 2008-ը ծայրահեղ բևեռացման տարի էր, ապա 2009-ի տարեսկզբին հույս կար, որ ընթացիկ տարին կապաքիներ 2008-ի հասցրած վերքերը: Սա տեղի չունեցավ: Գաղափարական, կամ դատողությունների շուրջ սոցիալական փոխակերպում տեղի չունեցավ, ներքաղաքական դաշտը մնաց անձնակենտրոն հին ինստիտուտների մակարդակում: Արդյունքում, հասարակությանը հուզող ներքաղաքական խնդիրները բարձրաձայնող չեղավ: Սա հղի է լուրջ վտանգներով, և կարող է մոտակա տարիների ընթացքում կրկին ոգեկոչել 2008-ի պոռթկումը: 2009-ին լայն տարածում ստացավ ներքաղաքական ինքնացենզուրան: Ներքին կյանքում 2009-ի հայտնությունը իրավապահ մարմինների, այդ թվում ոստիկանության, դատախազության և դատական համակարգի պրոֆեսիոնալիզմի տեսակետից սնանկության ցուցադրական բացահայտումն էր:
Նախ, անհրաժեշտ է շարունակել հայ-թուրքական բանակցությունների բարդ գործընթացը՝ գիտակցելով, որ այն չի ընթանալու հարթ և պահանջելու է ճկունության զգալի պաշար:
Երկրորդ, հարկ է շարունակել հայ-թուրքական գործընթացների շուրջ տարբեր մեթոդների և ձևաչափերի ողջ սպեկտրը ներառող ներհայկական բանավեճը՝ հանդուրժողականության սահմաններում և բազմակարծության սկզբունքով: Սյս գործընթացը պետք է դիտել նաև որպես ներքաղաքական մշակույթի ձևավորման աղբյուր,
Երրորդ, ներքաղաքական օրակարգում ներառել արտաքին քաղաքականության այլ ուղղություններում ազգային շահերի ձևավորման ներքաղաքական քննարկումները:
Չորրորդ, անհրաժեշտ է շարունակաբար ընդլայնել և խորացնել արտաքին քաղաքականության օրակարգը, զարգացնել Հայաստանի դիվանագիտական վարկը:
Ապա, ներքաղաքական կյանքը լուրջ շտկման կարիք ունի: 2010-ը պետք է դարձնել ընդդիմության և իշխանության միջև հարաբերությունների ներքին կանոնների շտկման ու փոխակերպման տարի: Եթե բևեռացումը խոչընդոտում է փոխակերպումներին, ապա որպես դրանց շարժիչ ուժ պետք է դիտել քաղաքական հավակնություններ ու դիրքորոշում չունեցող հասարակական և իրավապաշտպան չեզոք կառույցների:
Ի վերջո, արդարադատության համակարգի հիմնախնդիրները պետք է լուրջ բարձրաձայնել և առաջին պլան բերել կադրային և մասնագիտական աշխատանքի հարցը: Այս ոլորտում հավասարակշռությունն էապես խախտվել է, և թերևս շատ բան պետք է սկսել զրոյից:
Համառոտագիրը մշակվել է 2009թ-ի դեկտեմբերի 26-ին կայացած` «Հայաստանը 2009 թվականին. ձևավորվել են արդյոք 2010-ի հաջողության նախադրյալները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։