- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայաստանում գենդերային բռնությունների կանխարգելումը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և քաղաքականություն կերտողների հետևողական աշխատանքի կարիքն ունի: Այս ուղղությամբ իրականացված գործողությունները նպատակ ունեն նվազեցնել երկրում գենդերային բռնությունները և բարձրացնել հանրային իրազեկությունը գենդերային բռնության և դրա վերացման ուղիների վերաբերյալ:
Գենդերային բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման արդյունավետության բարձրացման, տեղեկատվության հավաքագրման և փոխանակման մեխանիզմների մշակման, ինչպես նաև «Ընդդեմ գենդերային բռնության» ազգային ծրագրի մշակման նպատակով վարչապետի 2010թ. մարտի 30-ի որոշմամբ ստեղծվել է Գենդերային բռնության դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողով, որի անհատական կազմում ներառվել է նաև ՄԶՄԿ ներկայացուցիչը:
ՄԶՄԿ-ն այս բնագավառում բավականին հարուստ փորձ ունի: 2008թ. սեպտեմբերից ի վեր Կենտրոնը կազմավորել և առաջնորդում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կոնսորցիումը, որը նպատակ է հետապնդում ձևավորել Հայաստանում գենդերային բռնության նվազմանը և այս ոլորտում երկրի ստանձնած պարտավորությունների իրականացմանը նպաստող միջավայր:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։