ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Դուք միայնակ չեք. չի կարելի հանդուրժել բռնությունը

28.03.2010

Վերջին հետազոտություններն ապացուցել են, որ գենդերային բռնության ենթարկվածների միայն 46 տոկոսն է հայտնում դրա մասին իրեն բուժող բժշկին՝ այն էլ միայն բժիշկի հարցադրումից հետո:

Գենդերային բռնությունը բացահայտելու և հետևանքները վերացնելու գործում կարևոր դերակատարում ունեն առողջապահության մասնագետներն ու ոստիկանության ծառայողները: Այս ոլորտներում ծառայող կանայք, և՛ որպես ընտանիքի անդամներ, և՛ որպես ծառայողներ իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելու ընթացքում կարող են ենթարկվել գենդերային բռնության: Այսպես, բժշկի կողմից իրականացված դիտարկումների ու հետազոտությունների արդյունքները կարող են ներկայացվել դատարան՝ որպես գենդերային բռնության փաստի ապացույց, ուստի հնարավոր է, որ զոհի հետազոտության ընթացքում նրանք գտնվեն բռնությունն իրականացնողի ճնշման նեքո: Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է նշված ոլորտների մասնագետներին գենդերային բռնությունը բացահայտելու, դրա նկատմամբ համապատասխան վերաբերմունք և մոտեցում ցուցաբերելու, բռնության դեպքերին արդյունավետ կերպով արձագանքելու գիտելիքներ ու հմտություններ փոխանցելը: Նրանք այն մասնագետներն ու ծառայողներն են, որ կոչված են լինելու գենդերային բռնության դեմ պայքարի առաջամարտիկները:

Հանրային իշխանության մարմինների՝ այդ թվում ոստիկանության, առողջապահության, տեղական ինքնակառավարման ավելի քան 340 ծառայողներ Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից մասնակցեցին ՄԶՄԿ կողմից կազմակերպված «Գենդերը և գենդերային բռնությունը» թեմայով երկօրյա վերապատրաստման դասընթացներին: Վերապատրաստման 15 դասընթացների ընթացքում ծառայողները տարբեր դերային խաղերի, քննարկումների, ֆիլմերի դիտումների միջոցով հնարավորություն ունեցան հարստացնելու գենդերային բռնության մասին իրենց գիտելիքներն ու զարգացնելու համապատասխան հմտությունները:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։