ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Եղի՛ր ուժեղ, կանխի՛ր բռնությանը

20.04.2010

Առանց տղամարդկանց ակտիվ գործողությունների և իրենց պատասխանատվության գիտակցության գենդերային բռնությունը չի վերանա հասարակություններից: Հարավային Կովկասում վիթխարի աշխատանք կա իրականացնելու մեր ընտանիքներում, աշխատավայրերում և առհասարակ հասարակության մեջ առկա գենդերային բռնության վերացման ուղղությամբ: Թվում է, սրան հասնելու համար պատերազմներից ծվատված Հարավային Կովկասի պատրիարխալ հասարակությունները երկար ճանապարհ ունեն անցնելու: Այդուհանդերձ, նույնիսկ ամենաերկար ճամփորդությունը սկսվում է առաջին քայլից:

Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից երեսուն տղամարդ հավաքվել եին այդ առաջին քայլը կատարելու նպատակով: 2010թ. ապրիլի 14-18-ը Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամը Թբիլիսիում կազմակերպել էր գենդերային բռնության դեմ պայքարում տղամարդկանց դերի և պատասխանատվության վերաբերյալ «Տղամարդիկ խոսում են տղամարդկանց հետ» խորագրով սեմինար, որին մասնակցեցին տարբեր ազգության, տարիքի և մասնագիտության տղամարդիկ: Նրանց բոլորին համախմբել էր մի ընդհանուր գաղափար. պայքարը բռնության դեմ՝ խնդիրը բարձրաձայնելու և բռնության դեմ գործողությունները համատեղ իրականացնելու միջոցով: Սեմինարը վարեց գենդերային բռնության դեմ պայքարի համաշխարհային առաջամարտիկներից մեկը՝ հրապարակախոս, դասախոս, խորհրդատու, «Սպիտակ ժապավեն» շարժման համահիմնադիր՝ դոկտոր Մայքլ Կաուֆմանը:

ՄԶՄԿ-ն աջակցեց սեմինարի կայացմանը՝ ապահովելով Միավորված ազգերի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պայքար Հայաստանում գենդերային բռնության դեմ» ծրագրի շահառուների մասնակցությունը: Տասը տղամարդ, որոնք վերապատրաստվել էին ՄԶՄԿ-ի գլխավորած հայաստանյան հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի իրականացրած դասընթացներում, մասնակցեցին սեմինարին և ձեռք բերեցին գենդերային բռնության դեմ պայքարի վերաբերյալ նոր գիտելիքներ և հմտություններ: Մասնակիցները, ովքեր աշխատում են հանրային կառույցներում, վերլուծական կենտրոններում, ՀԿ-ներում, գլխավոր դատախազի գրասենյակում և այլ հաստատություններում, կշարունակեն գործել իրենց երկրներում և առաջնորդել տղամարդկանց՝ այս ուղղությամբ իրականացվող քայլերը:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։