- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Հայ-թուրքական հարաբերությունների ապագան Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտների ուշադրության հիմնական առարկաներից մեկն է: Հարաբերությունների զարգացման ներկա շրջադարձային փուլում այդ կազմակերպությունները ձգտում են իրենց ուժերը հնարավորին չափով ներդնել՝ ի նպաստ հարաբերությունների բարելավման գործընթացի:
Այս համատեքստում 2010թ. ապրիլի 26-ին հայաստանյան քաղաքացիական հասարակության չորս կազմակերպությունների՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի, Երևանի մամուլի ակումբի, Հայաստանյան արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության և Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավարները ստորագրեցին Համագործակցության հուշագիր հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նպատակով միասնական նախաձեռնություններով հանդես գալու մասին:
Սույն հուշագրով կողմերը որոշել են միասնաբար համակարգել համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերը, ինչպես նաև համատեղել ուժերը հարաբերությունների բարելավմանն ուղղված նպատակները սահմանելու և դրանց իրագործելու ճանապարհին:
Արմենպրեսի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսում ՄԶՄԿ գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը նշել է, որ չորս կազմակերպություններն էլ բազմամյա փորձ ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ոլորտում, ուստի համատեղ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես գալը գործընթացի արդյունավետ զարգացման տեսանկյունից էական նշանակություն կունենա:
Ըստ Արմենպրեսի՝ Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ հասարակական կարծիք ձևավորելը և դրա վրա ազդելը խիստ կարևոր է. «Եթե մենք չազդենք թուրք հասարակության կարծիքի վրա, ապա հասարակությունը չի ստեղծի մի շերտ, որը կստիպի քաղաքական գործիչներին փոխվել: Թուրքերի «քավարանը» Հայաստանն է, մեզանով պետք է մաքրվեն և մտնեն եվրոպական արժեքային համակարգի մեջ»:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։