ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական հասարակության մասնակցությունը տարածաշրջանային նախաձեռնություններում

25.05.2010

Եվրաինտեգրման իմանալի ճանապարհները. չինտեգրացիայի կղզյակը

Հարավային Կովկասի տարածաշրջանում եվրաինտեգրման գործընթացի ներկա ուղենիշը սահմանում են ԵՀՔ-ն ու Արևելյան գործընկերության նախաձեռնությունը: Մինչ Ադրբեջանի ու Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցները լիարժեքորեն ընդգրկված են եվրաինտեգրման գործընթացում բոլոր ձևաչափերում, ԼՂՀ-ն դուրս է մնացել եվրաինտեգրման գրեթե բոլոր ձևաչափերից, ինչը լրջորեն խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը: ԼՂՀ-ն դուրս է մնացել նաև բանակցային գործընթացից՝ պաշտոնական դիվանագիտության ձևաչափում, իսկ ժողովրդական դիվանագիտության ձևաչափում ցավով ականատես ենք լինում ԼՂ քաղաքացիական հասարակության աստիճանական դուրս մղմանը տարածաշրջանային համագործակցության նախաձեռնություններից:

Ադրբեջանական իշխանության պարտադրանքը. երկկողմ կամ ոչինչ

Ադրբեջանական իշխանությունները բոյկոտում են Հայաստանի մասնակցությամբ իրականացվող գրեթե բոլոր միջազգային ծրագրերը: Ավելի՛ն, խախտելով ժողովրդավարության  հիմնարար սկզբունքները և կոպտորեն միջամտելով ժողովրդական դիվանագիտության գործընթացներին, ադրբեջանական իշխանությունները տարածաշրջանային համագործակցության սեփական ձևաչափն են պարտադրում թե՛ սեփական երկրի քաղաքացիական հասարակության, թե՛ դոնոր կառույցներին: Հարևան երկրի իշխանությունների ճնշումները, մասնավորապես, ուղղված են քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները «Հայաստան-Ադրբեջան» երկկողմ ձևաչափում պահելուն՝ բացառելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցությունը: Այն դեպքերում, երբ այս կամ այն նախաձեռնությանը ԼՂՀ քաղաքացիական հասարակության մասնակցությունն անխուսափելի է, ադրբեջանական իշխանությունները դոնորների «վզին են» փաթաթում քառակողմ ձևաչափը՝ ԼՂ այսպես կոչված «ադրբեջանական համայնքի» մասնակցությամբ: Նման իրավիճակի ախտանիշերն արդեն իսկ ակնհայտ են:

Ուրիշի խաղն ու մեր խաղացողները

Թեև հայաստանյան քաղաքացիական հասարակությունը գնալով ավելի ու ավելի է գիտակցում համագործակցության պարտադրված նման ձևաչափի վտանգավորությունը, շատ կառույցներ անտեղյակության կամ անտարբերության պատճառով շարունակում են իներցիայով մասնակցել երկկողմ կամ քառակողմ ձևաչափերով համագործակցության ծրագրերին: Մինչդեռ ԼՂՀ-ում քաղաքացիական հասարակության կայացման արդյունավետ ռեսուրսը միջազգային համագործակցությունն է և մասնակցությունը տարածաշրջանային նախաձեռնություններին: Անհրաժեշտ է ԼՂՀ քաղաքացիական հասարակությունը որպես ինքնուրույն կողմ ներգրավել եվրաինտեգրման գործընթացների բոլոր ձևաչափերում՝ թե՛ երկկողմ, թե՛ Արևելյան գործընկերության նախաձեռնություններում, ընդ որում, բացառելով այսպես կոչված «ԼՂՀ ադրբեջանական համայնքի» արհեստական ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությամբ ծրագրերի անհարկի քաղաքականացումն ու դրանց շահարկումը, որովհետև նման նախաձեռնությունների հիմքում ընկած ռազմավարական մոտեցումը վտանգում է ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությունը, կասկածի տակ դնելով հակամարտության կարգավորման գործընթացի մի շարք հիմնարար սկզբունքներ:

Միջամտության բացառումը

Անկախ նրանից թե ինչպես է Ադրբեջանի իշխանությունը միջամտում քաղաքացիական հասարակության գործունեությանը, Հայաստանում և ԿՂՀ-ում  նման միջամտությունն ի վերջո կխաթարեր ժողովրդավարական կառավարումն ու քաղաքացիական հասարակության կառույցների զարգացումը, կհանգեցներ այդ կառույցների հանդեպ պետության կողմից հսկողություն սահմանելու անթույլատրելի երևույթի: Ուստի ո՛չ հայաստանյան, ո՛չ ԼՂՀ իշխանությունները պետք է շարունակեն չմիջամտել քաղաքացիական հասարակության մասնակցությամբ և միջազգային զարգացման գործընկերների աջակցությամբ ընթացող համագործակցության նախաձեռնություններին: Սակայն այս դեպքում ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունն անուղղակիորեն միջամտում է նաև Հայաստանի և ԼՂՀ քաղաքացիական հասրակության կյանքին, երբ քաղաքացիական հասարակության բոլոր կառույցները, դժվարանում են հրաժարվել համագործակցության անցանկալի՝ երկկողմ ձևաչափերի փորձությունից: Հատկապես, երբ նման նախաձեռնությունները քաղաքացիական հասարակության կառույցների համար կենսականորեն անհրաժեշտ ռեսուրսներ են ենթադրում: Մյուս կողմից միջամտության բացառման սկզբունքը չի ենթադրում համագործակցության բացառում: Ի վերջո, այն վերլուծական կենտրոնները, որոնց հետ չի համագործակցում սեփական կառավարությունը, հարկադրված են համագործակցել բացառապես այլ երկրների կառավարությունների հետ: Իսկ վերջիններս ունեն սեփական օրակարգն ու սահմանափակումները՝ երբեմն կանխորոշված Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Փոխլրացման ակտիվ քաղաքականություն

Ադրբեջանի ոչ ժողովրդավարական միջամտությանը հակազդելու նպատակով քաղաքացիական հասարակության զարգացման, եվրաինտեգրման, հակամարտությունների կարգավորման և տարածաշրջանային ինտեգրման ոլորտներում պետական քաղաքականությունը պետք է նախատեսի մի կարևոր բաղադրիչ. միջազգային զարգացման գործընկերների տարածաշրջանային յուրաքանչյուր երկկողմ  ձևաչափով նախաձեռնությանը ՀՀ կառավարությունը պիտի արձագանքի, անպայմանորեն առաջարկելով ներգրավել ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցներին: Ընդ որում, ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցների մասնակցության ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցները ՀՀ իշխանությունները պետք է տրամադրեն պետական բյուջեի միջոցների հաշվին՝ առկա մեխանիզմների շրջանակներում, քանի որ հենց պետական բյուջեն է պետական քաղաքականության իրականացման առաջնային և հուսալի միջոցը: Փոխլրացման նման առաջարկից որևէ միջազգային գործընկեր չի կարող հրաժարվել: Միաժամանակ, հայաստանյան և ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցները թերևս պետք է հրաժարվեն քառակողմ նախաձեռնություններին մասնակցությունից: Պետական կառույցները պետք է ընդլայնեն ու ակտիվացնեն նաև համագործակցությունը հայաստանյան վերլուծական կենտրոնների հետ, որպեսզի այս ոլորտում կարողանան կիրառել ավելի չափարկված ու նվազ պարտադրող քաղաքականություն:


Համառոտագիրը մշակվել է 2010թ-ի ապրիլի 23-ին կայացած` «Հակամարտությւոնների ազդեցությունը տարածաշրջանում Եվրոպական ինտեգրացիայի վրա» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։