ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Տեսախորհրդաժողով Գյումրիում

25.06.2010

Հունիսի 25-ին Գյումրիի պետական մանկավարժական համալսարանի շուրջ 50 ուսանողներ մասնակցեցին Միացյալ թագավորության Ատլանտյան ասոցիացիայից Դեյվիդ Քոլի հետ տեսախորհրդաժողովին, որը ՄԶՄԿ աջակցությամբ կազմակերպել էր Հայկական ատլանտյան ասոցիացիան (ՀԱԱ):

Տեսակամուրջի մասնակիցները քննարկեցին Հյուսիսատլանտյան դաշինքին, այդ թվում' դաշինքի էությանն ու պատմական զարգացմանը, ՆԱՏՕ-ում որոշումների կայացման կարգին ու կառուցակարգերին, Եվրաատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգի դրույթներին, ՆԱՏՕ-ի փոխակերպմանն ու արդի արտաքին հարաբերություններում նրա դերին, դաշինքի խաղաղաշինական և խաղապահ գործունեությանը, ՆԱՏՕ-ի ընդլայնմանն ու նրա հետ գործընկերությանը, Հայաստան-ՆԱՏՕ գործակցությանը, ինչպես նաև ՀԱԱ-ի գործունեությանը վերաբերող հարցեր: Տեսախորհրդաժողովներն ուղղված են բաց և անկեղծ քննարկման միջոցով հավաքական անվտանգության ապահովման հյուսիսատլանտյան խոշորագույն կառույցի վերաբերյալ հայ երիտասարդների իրազեկության մակարդակի բարձրացմանը:

2007 թվականից ի վեր ՀԱԱ-ն ՆԱՏՕ-ի ամենամյա կրթարշավներ է կազմակերպում հանրապետության ողջ տարածքում: ՀԱԱ-ի առաքելությունը Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացմանը նպաստելն է, մասնավորապես, հայ հասարակության մեջ մերօրյա հարափոփոխ աշխարհում ՆԱՏՕ-ի առաքելության և գործունեության վերաբերյալ ընկալման և իրազեկության բարելավման միջոցով: 2001թ.-ից ՀԱԱ-ն Ատլանտյան դաշինքի ասոցիացիայի անդամ է:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

17.10.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 հոկտեմբերի 15-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

 ավելին >>
24.09.2019

Տեղեկատվական հանդիպում-աշխատաժողով Շիրակի մարզում

2019 սեպտեմբերի 17-ին ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մեկնարկեց «Հայաստանի Հանրապետությունից Գերմանիայի Դաշնային Հանրապետություն անկանոն միգրացիայի կանխարգելում՝ պոտենցիալ միգրանտների տեղեկացվածության բարձրացման միջոցով» ծրագրի տեղեկատվական հանդիպում-աշխատաժողովների շարքը: Աշխատաժողովի հիմնական նպատակն է մասնակիցներին տեղեկություններ տրամադրել անկանոն միգրացիայի ռիսկերի, հետևանքների, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում միգրացիայի ոլորտում տեղի ունեցող զարգացումների, օտարերկրացիներին տրվող պաշտպանության ձևերի, ինչպես նաև վիճակագրական տվյալներ՝ Հայաստանից Գերմանիա արտագաղթի և վերադարձի վերաբերյալ: Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են նաև ՀՀ քաղաքացիների վերադարձի և հետընդունման (ռեադմիսիա) գործընթացը, և ներկաներին ներկայացվել է նաև ՀՀ-ում իրականացվող վերադարձողների վերաինտեգրման ծրագրերը:

Միջոցառմանը մասնակցում էին պետական (տարածքային) կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաները, համապատասխան ծառայություններ մատուցող պետական և ոչ պետական կազմակերպությունները, ԶԼՄ և ՔՀԿ ներկայացուցիչները: Աշխատաժողովն իրականացվում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի կողմից, ԳԴՀ Արտաքին գործերի դաշնային նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

25.11.2019

Ազգային Ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից տեղեկություններ ստանալու հետ կապված հարցերի վերաբերյալ

Սույն վերլուծության նպատակն է ներկայացնել Քննիչ հանձնաժողովիգործունեության ընթացքում իրավասու մարմիններից և պաշտոնատար անձանցից գրավոր տեղեկություններ ստանալու, հանձնաժողովի հրավերով՝ իրավասու պաշտոնատար անձանց հանձնաժողով ներկայանալու և բացատրություններ տալու հետ կապված օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև այդ անձանց կողմից օրենքի պահանջները չկատարելու դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցները: