- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ս/թ հուլիսի 26-ից 28-ը «Կամրջելով անդունդը» կազմակերպության,Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ),Հայ-թուրքական բիզնեսի զարգացման խորհրդի (ՀԹԲԶԽ) և ԳԱՅԱ կազմակերպությունները Ստամբուլում (Թուրքիա) հրավիրեցին «Կամրջելով անդունդը» ծրագրի առաջին համաժողովը: Ծրագիրը սկսվել է 2010թ. ապրիլի 1-ին՝ ՄԶՄԿ նախաձեռնությամբ և «Կամրջելով անդունդը» կազմակերպության աջակցությամբ: Համաժողովին նախորդել են Հայաստանի և Թուրքիայի ընդհանուր հանրային շահերին և խնդիրներին առընչվող վեց հանրային քննարկումներ: Դրանց ընթացքում քննարկվել են երեք ոլորտների՝ շրջակա միջավայրի, կրթության և գիտության և ենթակառուցվածքների խնդիրներ: Քննարկումների արդյունքների ամփոփումը ցույց է տալիս, որ Հայաստանում և Թուրքիայում երեք մասնակիցներից երկուսը փոխել են կարծիքը՝ ի նպաստ շրջակա միջավայրի, կրթության և գիտության և ենթակառուցվածքների ոլորտներում խնդիրների շուրջ երկխոսության ծավալման: Այս գործընթացը խորացրել է Հայաստանում և Թուրքիայում քննարկումների մասնակիցների գիտելիքներն ու ընկալումը երկու երկրների առջև ծառացած խնդիրների և դրանց համատեղ լուծումների անհրաժեշտության վերաբերյալ:
Ստամբուլյան համաժողովին մասնակիցում էին հանրային քննարկումների սեղանավարներ, ոլորտների փորձագետներ, հանրային կարծիք ձևավորող գործիչներ և նշված ոլորտներում քաղաքականության մասնագետները: Համաժողովը նպատակ ուներ ի մի բերել երկու երկրներում քննարկումների ընթացքում հնչած կարծիքներն ու մտքերը, վեր հանել կողմերի շահերը և ուղենշել նշված ոլորտներում համատեղ ծրագրերի հեռանկարները: Համաժողովի հիմնական արդյունքը, թերևս, անդրսահմանային համագործակցության նախաձեռնությունների հղացման ջանքերը շարունակելու մասնակիցների ստանձնած պարտավորությունն էր: Համաժողովի մասնակիցները մասնավորապես համաձայնության եկան նպաստելու կլիմայի փոփոխության մեղման և արձագանքման տարածաշրջանային ընթացիկ և նոր նախաձեռնություններին, այդ թվում՝ կլիմայի փոփոխության տարածաշրջանային սցենարների և տվյալների փոխանակման կառուցակարգերի մշակման միջոցով:
Մասնակիցները կարևորեցին նաև անդրսահմանային ջրերի կառավարման և կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուծման համատեղ ջանքերը: Համաժողովի մասնակիցները նշեցին կովկասյան տարածաշրջանում շրջակա միջավայրի պահպանման գործում Թուրքիայի պատրաստակամ համագործակցության և տարածաշրջանային բնապահպանական ծրագրերին այդ երկրի ինտեգրման կարևորությունը, ինչը կամրապնդեր տարածաշրջանային և համաշխարհային նշանակության շրջակա միջավայրի խնդիրների լուծումներ փնտրելուն ուղղված Հարավային Կովկասի երկրների ջանքերը:
Ծրագիրը կշարունակվի մինչև 2010թ. դեկտեմբերը, երբ Երևանում կանցկացվի ծրագրի երկրորդ ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում կքննարկվեն երեք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։