ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

ԼՂՀ. Եվրոպա տանող ճանապարհներն անցնում են Հայաստանով

08.10.2010

ԼՂՀ ու ՀՀ քաղաքացիական հասարակության կառույցների համակցման հրամայականը

Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական հասարակությանն առնչվող խնդիրները հաճախ չէ, որ բարձրաձայնվում են՝ թերևս անվտանգության հարցերի հետ կապ տեսնելով: Իսկ երբ խնդիրները չեն բարձրաձայնվում, ապա դրանցով զբաղվելու կարիք ասես չկա էլ: Արդյունքում ստեղծվում է անտեղյակության և անորոշության վարագույր, որն էլ ինքնին դառնում է անվտանգության շոշափելի մարտահրավեր: Առանց այդ մարտահրավերը հաղթահարելու ԼՂՀ հետագա զարգացումը դժվար է պատկերացնել:

Ցավոք ԼՂՀ հասարակությանն աջակցությունը հաճախ նույնականացվում է բարեգործական գործունեության հետ: Ձևավորվել է փակ շրջան, որտեղ ԼՂ համագործակցությունը Սփյուռքի կամ Հայաստանի կառույցների հետ ներծծված է մի կողմից բարեգործության ակնկալիքով, իսկ մյուս կողմից՝ բարեգործություն տրամադրելու ցանկությամբ: Ժամանակն է, որպեսզի «ինչով կարող ենք օգնել» արտահայտությանը զուգահեռ հնչի. «ինչ խնդիրներ կան ԼՂՀ-ում» արտահայտությունը: Արդյունքում Հայաստանում և Սփյուռքում գործող քաղաքացիական կառույցները կսկսեն գիտակցել ԼՂՀ-ում առկա ժողովրդավարության, մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման խնդիրները, և կծնվի ԼՂ-ի քաղաքացիական հասարակության կառույցների հետ համագործակցելու պահանջմունքը: Ի վերջո հենց սա  է ԼՂՀ-ի միջազգային մեկուսացումը չթույլատրելու ճանապարհի առաջին քայլը: ԼՂՀ-ի և Հայաստանի քաղաքացիական հասարակության կառույցների, Սփյուռքի և Եվրամիության տարածքում գործող կառույցներ համագործակցության շղթան հյուսելու ժամանակը եկել է:

Թեև դեռևս չճանաչված, բայց անկախ ու ինտեգրված

Ներկայում ԼՂՀ-ն չի մասնակցում տարածաշրջանային և համաշխարհային ներգրավման ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին: ԼՂՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմքում պիտի դրվի ԼՂՀ որդեգրած նպատակներին համահունչ միջազգային զարգացումներին մասնակցությունը՝ ներգրավվածությունը: Հայաստանի, որպես Արցախի բնակչության անվտանգության և ԼՂ հակամարտության խաղաղ և արդար կարգավորման երաշխավորի հետ ռազմավարական հարաբերությունների ծավալումն ու խորացումը, զարգացման եվրոպական ուղու որդեգրումը, միջազգային ու տարածաշրջանային  համագործակցության ձևավորումն ու զարգացումը պիտի դառնան ԼՂՀ արտաքին անվտանգության գերակա ուղղություններ: Միայն միջազգային արդի գործընթացներին ակտիվ ներգրավման, բազմակողմ, բազմաշերտ և երկկողմ ակտիվ քաղաքականության, միջազգային գործընթացներին համահունչ քայլելու, դրանց համարժեք արձագանքելու միջոցով է հնարավոր պաշտպանել ԼՂՀ շահերը: Նման ներգրավումը ներկա փուլում կարող է ենթադրել մասնակցություն տարբեր ոլորտներում ծրագրերին, հարաբերությունների հաստատում միջազգային կարևորագույն կազմակերպությունների հետ, համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ փոխհարաբերությունների զարգացում, մասնակցություն Եվրոպայում և հետխորհրդային տարածքում ընթացող ներգրավման ծրագրերին:

ՀՀ-ում գործող հասարակական մի շարք կառույցներ ակտիվ աշխատում են եվրոպական կառույցների հետ և ունեն Եվրամիությունում գործող այլ կառույցների հետ համագործակցային հարաբերություններ: Որքան էլ հայաստանյան կառույցներն ինտեգրվեն Եվրոպական հարթությունում, նման ինտեգրումը լիարժեք չի լինի, եթե նման գործընթացներին չընդգրկվեն ԼՂՀ համանման կառույցները: Քաղաքացիական հասարակության զարգացումը Հայաստանում ու ԼՂՀ-ում չի կարող մասնատված ու հատվածական լինել:

Ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում

Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության արտաքին ակնհայտ սպառնալիքներ են ԼՂՀ հանդեպ զինված ուժի կիրառումն ու Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը, ԼՂՀ կարգավիճակի միջազգայնորեն ճանաչված չլինելը, տարածաշրջանային խնդիրները, ճանապարհների, ջրատարների, կապի համակարգերի և այլ ենթակառուցվածքների ոչ բավարար մակարդակը, համաճարակներն ու աղետները: Միաժամանակ, ԼՂՀ ազգային անվտանգության սպառնալիքներ են նաև ԼՂՀ-ՀՀ պետական, գործարար և քաղաքացիական հասարակության կառույցների ինտեգրման ու այդ կառույցների միջև համագործակցության անբավարար մակարդակը, ԼՂՀ մեկուսացումը միջազգային համագործակցության ծրագրերից, ժողովրդագրական բացասական միտումները, շուկայական տնտեսության կայացման և ֆինանսաբյուջետային կառավարման մարտահրավերները, բնապահպանական խնդիրները: ԼՂՀ ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք են նաև անցումային շրջանին հատուկ ավանդական մարտահրավերները. ժողովրդավարության արմատավորման ոչ բավարար մակարդակը՝ մարդու իրավունքների պաշտպանության ոչ լիարժեք համակարգի ձևավորումը, ընտրական գործընթացներում առկա թերությունները, քաղաքացիական հասարակության ոչ բավարար ներգրավվածությունը, հասարակության բևեռացումը, սոցիալական արդարության պետական երաշխիքների ոչ բավարար լինելը, աղքատության մակարդակը, առողջապահական, մասնագիտական կրթության և սոցիալական ծառայությունների մատչելիության մակարդակը, անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը հասարակության մեջ, ինչպես նաև բարոյահոգեբանական և հայրենասիրական դաստիարակության թերացումները: Հետևաբար պետության և հասարակության կայուն զարգացմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների վարած քաղաքականությունը պիտի կառուցվի հենց ազգային անվտանգության սպառնալիքների կանխման ու հետևանքների վերացման գերակայությունների վրա:

ԼՂՀ ազգային անվտանգության քաղաքականության անկյունաքարային արժեք ու երաշխիք է թերևս նաև ՀՀ-ԼՂՀ համագործակցությունը: Ընդ որում, եթե պետա-իրավական, օրենսդրական, բանակաշինության և այլ ոլորտներում ՀՀ և ԼՂՀ պետական կառավարման մարմինների, ֆինանսական, պաշտպանական և կրթական համակարգերի միջև ձևավորվել է սերտ համագործակցություն, ապա քաղաքացիական հասարակության կառույցների պարագայում համագործակցության և ինտեգրման մակարդակը զգալիորեն ավելի ցածր է: Բացառություն են թերևս կրոնական կազմակերպությունները: Ուստի ԼՂՀ ազգային անվտանգության ռազմավարության կարևոր ուղղություն պիտի դառնա նաև ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակության կառույցների ինտեգրման խթանումը:


Համառոտագիրը մշակվել է 2010թ-հուլիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում կայացած` «Արտահայտվելու ազատությունը և արևելյան գործընկերությունը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա:
Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:
Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։