ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

Հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման խթանում

20.12.2010

Շվեդիայի Արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ՝ Կոլումբիա համալսարանի Մարդու իրավունքների հետազոտությունների ինստիտուտի Խաղաղության հաստատման և իրավունքների ծրագիրը և ՄԶՄԿ-ն դեկտեմբերի կեսերին հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման կոնսորցիումի անդամ կազմակերպությունների (Եվրասիա համագործակցության հիմնադրամ, Երևանի մամուլի ակումբ, Հայաստանյան արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության, ՄԶՄԿ) և յոթ թուրքական գործընկերների (Թուրք-հայկական գործարար հարաբերությունների զարգացման կենտրոն, ԳԱՅԱ հետազոտությունների ինստիտուտ, Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամ, «Անադոլու Կուլտուր», Համաշխարհային քաղաքականության ուղղությունների կենտրոն, Իզմիրի տնտեսագիտության համալսարանի հաղորդակցությունների ֆակուլտետ, «Թոպլում Գոնյուլյուլերի») ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 15-19-ը Ստամբուլում կազմակերպել են ծրագրի խորհրդատվական համաժողովը: Հանդիպումն օգնեց հայաստանյան կոնսորցիումի անդամներին և նրանց թուրքական գործընկերներին ավելի խորն ըմբռնել ծրագրի նպատակները, մեթոդներն ու հետագա գործողությունները: Գործընկերները նախատեսել են հատուկ գործողություններ առաջիկա տարվա համար, քննարկել համատեղ հնարավորությունների իրականացումը և ներդաշնակեցրել են «4րդ ալիքի» շրջանակներում քաղաքացիական հասարակության նախաձեռնությունները: Գործընկերները նաև կարևորել են հաղորդակցման, համակարգման և համագործակցության կարևորությունը նախաձեռնության հաջողության համար: Գործընկերները համաձայնեցին խորհրդատվական համաժողովի երրորդ նիստը կազմակերպել 2011թ. գարնան վերջին կամ ամռան սկզբի օրերին Երևանում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

20.11.2023

Երիտասարդական Էքսպոյի Կատալոգ

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։