- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Օժանդակության «անհրաժեշտն» ու «բավարարը»
Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում, թե՛ յուրաքանչյուր հայի մտահոգություններում ու իղձերում Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրն առաջնային է: Հաճախ, կարևորելով այս կամ այն խնդիրը, փորձում ենք օգնել, համարելով, որ ապագայում մեր իղձերի կատարման համար մեր օգնությունը, մեր ներդրումը, մեր դրամն ինքնին բավարար կռվան է: Նման օգնությունը սակայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է այնպիսի հիմք ձևավորել, որը ԼՂՀ զարգացումը կդնի ինքնաբավ ու ինքնուրույն ուղու վրա, կարագացնի դրա ընթացքը և կբազմապատկի գործադրվող ջանքերը: Նման հիմք ձևավորելու համար ֆինանսական ռեսուրսն ու բարձր մակարդակով համագործակցությունը բավարար չեն: Ավելին, ՀՀ և ԼՂՀ հասարակությունները որոշակիորեն անջրպետված են. վարվող արտաքին քաղաքականությունն ու ներքին իրականության ոչ լիարժեք համադրելիությունը այս են վկայում: Անջրպետը մարտահրավեր է ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը և շարունակաբար խոչընդոտում է պետականության կայացմանն ու հասարակության զարգացմանն ու ինտեգրմանը: Եվ սա այն պարագայում, երբ առնչվում ենք ԼՂՀ-ի, մասնակիորեն նաև՝ Հայաստանի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությանը: Հայաստանին ու Արցախին ձեռք մեկնող աշխարհասփյուռ հայության պարագայում եզրակացությունը հստակ է. «եթե օգնում ես, բայց չես շփվում ու հարաբերություններ կառուցում, ապա օտարանում ես ու ապաինտեգրվում»:
Գործակցություն. ամենից կարևորը
Եվ այսպես, ԼՂՀ-ին օգնության մեկնող ձեռքերը քիչ չեն: Օգնությունը տրամադրվում է թե՛ պետական մակարդակով` բյուջետային վարկի տեսքով, թե՛ աշխարհասփյուռ հայության կողմից` համահայկական հիմնադրամի հանգանակության խողովակով: Կա նաև պարզ, մարդկային միասնություն` բոլորս հայ ենք: Ստացվում է, որ մարդկային ու պետական հարթություններում կապերն ամուր են, սակայն թերևս ամենակարևոր՝ քաղաքացիական հասարակության հարթության մեջ խզումն ակնհայտ է: ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակության միջև համագործակցության բացակայությունը նպաստում է անջրպետի խորացմանը` մեծացնում շահարկումների վտանգը, թուլացնում լիարժեք ժողովրդավար պետականության կայացումը: Այսօր Հայաստանի բազմաթիվ կառույցներ ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատում և համագործակցում են եվրոպական ու ամերիկյան հասարակական կազմակերպությունների հետ, քան փորձում են գործընկերներ գտնել ու ծրագրեր իրականացնել ԼՂՀ-ում: Այս իրողությունը, թերևս, բազմամիլիոնանոց ծրագրերի առկայության հետևանք է, որի արդյունքում ստեղծված համագործակցությունը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը, ընդլայնում ու հարստացնում քաղաքացիական հասարակության սպեկտրը, խթանում բազմակարծությունը: Նման դրական ազդեցությունն անհնարին կլիներ, եթե միջազգային զարգացման գործընկերները միջոցները տրամադրեին բացառապես մեկ սուբյեկտի, ինչը զգալիորեն կթուլացներ միջոցների օգտագործման գործընթացի հաշվետվողականությունը, կհարվածեր դերակատարների պատասխանատվությանն ու նրանց գործունեության թափանցիկությանը, թերևս նաև՝ օրինականությանը: Հետևությունն ակնհայտ է. ԼՂՀ-ի և ՀՀ-ի հասարական կառույցների միջև անմիջական համագործակցությունը ավելի կհարստացնի քաղաքացիական հասարակության ներկապնակն ու կընդլայնի դրա սպեկտրը և զգալիորեն կկրճատի առկա անթույլատրելի անջրպետը քաղաքացիական հասարակության հարթության մեջ: Միաժամանակ, ակնհայտ է, որ նման համագործակցությունը պահանջում է միջոցներ, սակայն դրանց ձևավորման աղբյուրների և հատկացման մեխանիզմների ստեղծման խնդիրը մնում է չլուծված:
Խոչընդոտներն ինչպես որ կան
ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ինտեգրումը խթանելուն ուղղված գործունեությանը խոչընդոտում են մի շարք գործոններ.
Լավ է շուտ, քան ուշացած
Կառավարման փորձ ունեցողները լավ գիտեն՝ որոշումների մեծամասնությունը կայացվում է, երբ այլևս հնարավոր չէ հետաձգել որոշումը: Չպետք է թողնել, որ դանակը հասնի ոսկորին և նոր միայն քայլեր ձեռնարկել. ՀՀ և ԼՂՀ անջրպետի խորացումը կանգնեցնելու ու ինտեգրման գործընթացները խթանելու համար անհրաժեշտ է որոշումներ կայացնելայսօր ևեթ: Որոշումները կարող են տարբեր լինել, սակայն պետք է նպատակին հասնեն ու պարունակեն իշխանություն-հասարակական կազմակերպություններ-ՀՀ-ԼՂՀ ինտեգրման առաքելության ուրվագծերը: Այս ուղին կարող է ենթադրել որոշկառույցների ստեղծում, ինչպես օրինակ.
Նոր հեռանկարներ
Առաջարկվող քաղաքականության արդյունքում կիրագործվեն նաև մի քանի այլ հեռանկարային նպատակներ: Մասնավորապես.
Համառոտագիրը մշակվել է 2010թ-ի նոյեմբերի 1-ին կայացած` «Հայաստան - ԼՂՀ հասարակությունների համագործակցության անհարժեշտ ինստիտուների ստեղծում» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր Սևծովյան Խաղաղության կառուցման ցանցի աջակցությամբ:
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։
ավելին >>Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։
ավելին >>
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ «Երիտասարդ, ակտիվ, լսելի» Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց
|
|
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում: |
2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։