- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը նոր բիզնես համագործակցության և տարածաշրջանային մասնագիտական կապերի ստեղծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստող համագործակցության հաստատման գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման, ինչպես նաև պետական երկխոսության և շփումների համար բարենպաստ միջավայրի ստեղծման միջոցով:
Հայաստանը և Թուրքիան կրում են երկար պատմություն ունեցող սուր տարաձայնությունների բեռը: Վերջին քսան տարիների ընթացքում երկու երկրները կատարել են իրենց տարաձայնությունները մի կողմ դնելու և կապեր հաստատելու մի շարք փորձեր, սակայն առ այսօր այս ջանքերը չեն հանգեցրել դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Հայաստանի անկախացումից ի վեր Թուրքիայի հետ երկխոսություն հաստատելու երեք մեծ «ալիքներ» են եղել: Թեև քաղաքական մերձեցման խթանման առումով այս բոլոր «ալիքների» ունեցած հաջողությունները սահմանափակ են եղել, սակայն «երրորդ ալիքից» քաղած դասն այն է, որ կառավարությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության համատեղ ջանքերը կարող են դրականորեն ազդել հասարակական վերաբերմունքի վրա:
Հաշվի առնելով այս հանգամանքը` ծրագիրը աջակցում է հարաբերությունների բարելավման «չորրորդ ալիքի» կայացմանը` քաղաքացիական հասարակությունը, գործարար և ոչ պաշտոնական երկխոսությունն ուղղորդելով դեպի այն կետը, երբ Հայաստանն ու Թուրքիան կկարողանան հարաբերություններ հաստատել և հեշտությամբ բացել սահմանը: Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և երեք հայկական գործընկեր կազմակերպությունների` Երևանի մամուլի ակումբի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների հետ համատեղ կազմված կոնսորցիումի կողմից: Երկար տարիներ այս չորս կազմակերպությունները եղել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման գործընթացի առաջատար դիրքերում և մեծ դեր են ունեցել քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվական միջոցների, մշակութային երկխոսության, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտության երկրորդ ուղու և ժողովրդական դիվանագիտության գործադրած ջանքերում: Կոնսորցիումը նաև սերտ համագործակցում է Թուրքիայի առաջատար կազմակերպությունների հետ:
Ծրագրի գործունեության համար երեք առաջնահերթ ոլորտներն են բիզնես համագործակցությունը, քաղաքացիական հասարակությունը և միջկառավարական երկխոսությունը: Բացի այդ, ծրագրի շրջանակներում նշված երեք ոլորտներում կանցկացվի հետազոտություն: Ծրագրի տևողությունը 2010թ-ի հոկտեմբերի 1-ից մինչ 2012թ-ի հոկտեմբերի 1-ն է: Ծրագիրը կնպաստի միջսահմանային կապերի հաստատմանը, կբարձրացնի երկու հասարակությունների միջև վստահության մակարդակը և կնվազեցնի առկա կարծրատիպերը, ինչպես նաև պայմաններ կստեղծի պետական գործիչների միջև ոչ պաշտոնական հարաբերություններ հաստատման համար, ինչը երկարաժամկետ կտրվածքով կօգնի կօգնի անդրադառնալ առավել հակասական խնդիրներին:
ԱՄՆ ՄԶԳ-ն և կոնսորցիումի անդամներն աջակցում են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավմանը՝ խթանելով քաղաքացիական հասարակության համագործակցությունը, հիմնելով գործարարների և պրոֆեսիոնալների ցանցեր և զարգացնելով եղած համագործակցության օրինակները, ինչպես նաև սատարելով երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման ձևավորմանը և խորացմանը, տարածաշրջանում խաղաղության և տնտեսական ինտեգրման հասնելու նպատակով:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։