ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ // 

ՄԶՄԿ գործադիր տնօրենի հարցազրուցը www.lragir.am-ին

24.02.2011

«ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՀԱՆՆ» ԱՆՀՐԱԺԵՇՏ Է

Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը:Շատերը խոսում են այն մասին, որ միջազգային նման կառույցին անդամակցության շուրջ անգամ քննարկումներ, բանավեճեր էլ չեն կազմակերպվում: Ինչո՞ւ:

Բանավեճեր ու քննարկումներ թերևս կազմակերպվում են. իրականում ՆԱՏՕ -Հայաստան համագործակցությունն ընթանում է Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) ներքո: Հայաստանը ներկայում ՆԱՏՕ-ի հետ 4-րդ ԱԳԳԾ-ի վերամշակված ծրագրով շարունակում է համագործակցել`ստանալով լավագույն գնահատականները ՆԱՏՕ-ի կողմից: ԱԳԳԾ-ն հիմնականում օգնում է Հայաստանին իր գաղափարների շրջանակում իրականացնել այդ համագործակցությունը: Ավելին, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և դոկտրինայի մեջ Եվրատլանտյան համագործակցությունը և ինտեգրումը ճանաչվել են որպես մեր անվտանգության գլխավոր բաղադրիչներ: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը մեզ օգնում է մի շարք բարեփոխումներ իրականացնել ամենատարբեր ոլորտներում: Ինչ վերաբերում է Հայաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությանը, ապա, ըստ էության, օրակարգում նման խնդիր դրված չէ, սակայն կարծում եմ, որ անդամակցության մասին խոսելուց առաջ պետք է լավ հաշվարկենք մեր քայլերը. եթե Հայաստանն ամեն օր սկսի խոսել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին, արդյո՞ք դրանով կմոտեցնի իր անդամակցության օրը կամ աստիճանը:

Ինչո՞ւ, որովհետև տեսնում ենք հարևան Վրաստանի` ՆԱՏՕ ադամակցության ճանապարհին ունեցած դժվարությունները:

Վրաստանի օրինակը լավագույն ապացույցն է, որ անիմաստ է խոսել՝ հանուն խոսելու, առավել ևս եթե գործելու լիովին պատրաստ չես: ՆԱՏՕ-ի հետ համագործակցության այն ուղին, որն ընտրել և հետևում է Հայաստանը, մեր երկրի և պատիվն է բարձր պահում, և հնարավորություն է ընձեռում Հայաստանին լուծել իր անվտանգության հանապազօրյա խնդիրները:

Վստահ եմ, որ մենք գիտակցում ենք, որ ՆԱՏՕ-ն կոնսենսուսի կազմակերպություն է, և կա համագործակցության մի մակարդակ, որից անդին միայն Ռուսաստանն է խանդով վերաբերելու դրան, այլ նաև Թուրքիան կարող է ասել՝ «ոչ»: Ստացվելու է, որ մենք մի դուռ էինք ծեծում, որն ի սկզբանե գիտեինք` փակ է լինելու: Հայաստան-ՆԱՏՕ-ի համագործակցության շրջանակներում շատ երկրներ Հայաստանին «ոչ» չեն ասում, բայց այսօր Թուրքիան չի ցանկանա լինել մի կազմակերպությունում, ուր Հայաստանը Թուրքիային վերաբերվող որոշումներում վետոյի իրավունք կունենա:

Իսկ ընդհանրապես անդամակցությունը Հայաստանին ի՞նչ կտա: Դուք նշեցիք ՆԱՏՕ-ն` որպես ժողովրդավարության, անվտանգության երաշխավորի: Ստացվում է` մենք պատրաստ չենք այս ամենին:

Թերևս պատրաստ չենք: Անդամակցության համար կան մի շարք կարևորագույն անհրաժեշտ, թեպետ ոչ բավարար պայմաններ, առանց որոնց անդամակցության մասին խոսելը ոչ միայն ժամանակավրեպ է, այլև՝ անիմաստ: Անդամակցությանը պիտի համապատասխանեն երկրում ժողովրդավարության և տնտեսության զարգացման մակարդակը, օրեսդրական դաշտը, խնդիրներում բնակչության կարծիքը և պատրաստակամությունը՝ ոչ միայն օգտվելու ՆԱՏՕ-ի անվտանգության համակարգի օգուտներից, այլև ռեսուրսներ տրամադրել այդ նպատակով, վճարել անվտանգության համար, և վճարել ոչ միայն դրամով: Որքանո՞վ ենք մենք պատրաստ այս ամենին: Կարծում եմ` երկար ճանապարհ ունենք անցնելու, մինչև հասնենք ՆԱՏՕ անդամ երկրին ներկայացվող պահանջներին և բավարարենք չափանիշներին: Այնժամ թերևս իմաստ կունենա նաև խոսել անդամակցության մասին:

Ինչ կարող է անդամակցությունը տալ Հայաստանին: Թերևս անվտանգության այնպիսի երաշխիքներ, ուր վետոն կարող է կիրառվել ցանկացած պարագայում` չեզոքացնելով ցանկացած սպառնալիք, որը կարող է սպառնալ Հայաստանին: Բնականաբար, ՆԱՏՕ-ի բլոկի ողջ ուժը, պատիվը, վարկանիշը ապացուցեցին, որ այն կենսունակ կազմակերպություն է` ի տարբերություն շատ այլ կառույցների, որոնք կենսունակ չեղան: Մինչդեռ ՆԱՏՕ-ի փորձը ցույց տվեց, որ կառույցը կարողանում է արդյունավետ կերպով փոխակերպվել և ապահովել իր կենսունակությունը: Մեր ընթացիկ համագործակցությունը համարում եմ հաջողված. այն չի սահմանափակվում բարիդրացիական հարաբերություններով, այլ էականորեն նպաստում է մեր բանակի հզորություն, կեսունակության ու կարողությունների ավելացմանը:

Մեր նախորդ զրուցակիցներից մեկն ասում է, որ ՆԱՏՕ անդամակցության հարցը մի կողմ պետք է դնենք, որովհետեւ մենք չենք պատկերացնում `ի՞նչ է ազատությունը, ժողովրդավարությունը, ավելի շատ պատկերացնում ենք` ինչ է արդարությունը:

Արդյո՞ք պետք է ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը քննարկել սոսկ այդ համատեքստում: Հասկանում ենք արդյոք, որ անդամակցությունը ոչ միայն ժողովրդագրական չափորոշիչներ է ենթադրում, այլև հզոր տնտեսության առկայություն: Չէ՞ որ միայն կայացած շուկայական տնտեսությունը կարող է ունենալ իրական անվտանգություն ապահովելու ունակ բանակ և անվտանգության համակարգ ընդհանրապես: Ուկրաինայում լայն քննարկում ծավալվեց: Մասնագետների մի մասն առաջարկում էր. «եկեք գնանք անդամակցության ճանապարհով», քանի որ համարում էր, որ ժողովրդավարության խնդրում Ուկրաինան ունի բավարար ձեռքբերումներ, սակայն երբ եկավ իսկության պահը, երբ ուկրաինական տնտեսությունը պետք է գումարներ հատկացներ, հենց Յուշչենկոյի պաշտոնավարման ընթացքում հայտարարեցին` ոչ, անդամակցության դեռևս պատրաստ չենք: Անդամակցությունը միաշերտ ճանապարհ չէ: Այն ունի բազմաթիվ տարրեր ու բազմաշերտ է: Իհարկե, ճանապարհը դեպի անդամակցության համար անհրաժեշտ պայմանների բավարարում կամ լիակատար ինտեգրում, մեզ օգնում է ուղղորդել բարեփոխումները ճիշտ ճանապարհով, ինչն ինքնին խիստ կարևորում եմ: Հուսով եմ, որ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ճանապարհին շատ ինստիտուտներ և օրենքներ կկատարելագործվեն: Արդյունքում Հայաստանը 3-4 քայլ առաջ կանի ժողովրդավարության բարելավմանն ընդառաջ: Դա մեր ընտրությունն է և ուշ թե շուտ մենք պետք է ինտեգրվենք Եվրոպական ընտանիքին: Չմոռանանք, որ նման ինտեգրումը միայն ՆԱՏՕ-ի հետ համագործակցությամբ չի սահմանափակվում: Եվրոպական ինստիտուտների շրջանակումներում կան պահանջներ, պարտավորություններ, որոնք ինքներս ենք ստանձնել:

Հայաստանի` ՀԱՊԿ անդամակցությունն այս ճանապարհին կխանգարի՞:

Հայաստանն այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ պետք է այսպես թե այնպես կարողանա գործակցել բոլորի հետ: Համոզված եմ, որ փոքր երկրներն այլ ճանապարհ չունեն: Բնականաբար պետք է կարողանանք մեր բոլոր հարևանների հետ համագործակցված աշխատել: Քանի որ ունենք լուրջ խնդիրներ մեր երկու հարևանների հետ, այն էլ ասիմետրիկ պայմաններում, ապա պիտի աշխատենք շտկել ասիմետրիան՝ հավասարեցնել կշեռքի նժարները: Այդ հնարավոր է թերևս Ռուսաստանի հետ համագործակցելու ճանապարհով և ՀԱՊԿ անդամակցությումբ: Անդամակցումը մեզ համար ապահովել է անվտանգության որոշակի մակարդակ. աշխարհում գիտակցում են, որ պատերազմը Հայաստանի հետ հրձիգի համար հղի է լրջագույն հետևանքներով: Մեր ընթացիկ անվտանգության կարևորագույն խնդիրները ՀԱՊԿ-ը լուծում է: Ուստի այն անհրաժեշտ է:

Իսկ եթե երկու խաղում էլ տանուլ տա՞նք:

Մեր «խաղը» ուղղված չէ որևէ առանձին կողմի դեմ: Մեր համագործակցությունն ուղղված է ինտեգրմանը հավաքական անվտանգության տարբեր համակարգերին: Թեկուզև՝ մրցող: Այն պահին, երբ կունենանք բարիդրացիական հարաբերություններ մեր բոլոր հարևանների հետ, անդամակցության և այլ հարցեր կարող ենք քննարկել ավելի բարձր մակարդակով: Երբ Թուրքիան այլևս անվտանգության սպառնալիք չի լինի, իսկ Ադրբեջանի հետ հաստատենք բարիդրացիական հարաբերություններ, ապա ինտեգրման խնդիրները կմտնեն որակապես նոր փուլ: Կարող են ձևավորվել նաև անվտանգության տարածաշրջանային համակարգերի հեռանկարներ:

Կարելի՞ է ասել` Ադրբեջանը դրա համար է հապաղում և պատերազմ չի հայտարարում, որովհետև Հայաստանն ունի անվտանգության երաշխիքներ:

Ինչ-որ առումով այո, բայց խնդիրը կրկին բազմաշերտ է: Պատերազմի գնացողը գնահատում է ուժերդ, համոզվում, որ հաջողությունն ապահովված է և լրացուցիչ մեծ խնդիրներ չի ունենա: Ադրբեջանը բոլոր հաշվարկներով չի կարող մեզ հաղթել՝ անգամ առանց լրացուցիչ խնդիրների:

Հայաստանի վրա պատերազմ սկսել, ներկայում նշանակում է խնդիրներ ունենալ նաև որոշակի Ռուսաստանի հետ: Չմոռանանք, որ ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիան են, որ դիվանագիտական հարաբերություններ չունեն մեզ հետ: Այսօր Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում նաև Պակիստանը, որի միջուկային զինանոցի համար Հայաստանը լիովին հասանելի է: Այս երկիրը Հայաստանի հետ չի հաստատել դիվանագիտական հարաբերություններ և Հայաստանին անվանարկում է որպես ագրեսոր: Իրողությունն այն է, որ Հայաստանն ապրում է միջուկային սպառնալիքի ներքո: Ուստի մեզ համար «միջուկային վահանը» անհրաժեշտություն է:

ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

15.03.2021

ՀՀ Ազգային ժողովին (ՀՀ ԱԺ) միջազգային զարգացման աջակցության, համակարգման և ՀՀ ԱԺ հետ միջազգային զարգացման գործընկերների համագործակցության քարտեզագրման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։

 ավելին >>
15.03.2021

Քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատման փորձագետի ծառայություններ մատուցելու հետաքրքրության հայտ ներկայացնելու հրավեր

ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։

 ավելին >>
09.03.2021

«Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանս

2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։