ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման իմանալի ուղիները

24.02.2011

Ձևաչափի ճգնաժամը. փոսո՞ւմ, թե՞ փոսից դուրս

2010թ. երկրորդ կեսին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ քաղաքական դրական զարգացումներ չեղան: Ավելին, Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման ներկա գործընթացի հնարավոր հաջողության վերաբերյալ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական գործիչներն ավելի ու ավելի հաճախ են հոռետեսական կարծիքներ բարձրաձայնում: Առավել հաճախ հնչում է այն կարծիքը, թե երկու երկրների իշխանությունները, հայտնվելով գալիք համապետական ընտրությունների հորձանուտում (Թուրքիայում՝ 2011թ. հունիսին, Հայաստանում՝ 2012-13թթ.) հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կառուցողական քայլեր չեն նախաձեռնի: Միաժամանակ, դիվանագետների և քաղաքական գործիչների շրջանում կարծիք կա, որ արձանագրությունների ներկա գործընթացի միակողմանի դադարեցումն էական վտանգներ է կրում և արդարացված չէ բանակցող որևէ կողմի համար, թեպետ ներկա ձևաչափը խանգարում է հարաբերությունների կարգավորման շուրջ հետագա բանակցությունների ծավալմանը: Հասարակական և քաղաքական գործիչների մեկ ուրիշ խումբ այլ կարծիք ունի, և համարում է, որ արձանագրությունների «դատապարտված» գործընթացի դադարեցումը և ձևաչափի «սև թուղթը» կնշանավորեն քաղաքական բանակցությունների նոր փուլի սկիզբ, որը, թերևս, քաղաքական շահարկումների պակաս ստորջրյա խութեր և հաջողության ավելի մեծ հնարավորություններ կունենա:

Իրավիճակն ընդհանուր առմամբ այսպիսին է. հարևան երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլի գնահատականի վերաբերյալ մասնագետներն ու քաղաքական գործիչները համակարծիք են. արձանագրությունների վավերացման գործընթացը մտել է փակուղի՝ ժամանակավորապես կամ մեկընդմիշտ: Փակուղուց դուրս գալու ուղիների վերաբերյալ մոտեցումները տարբերվում են: Սակայն փակուղուց դուրս գալու անհրաժեշտությունն ընդունում են բոլորը: Ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելիս, թերևս, հարկավոր է հենվել հենց վերջին՝ դրական և բոլորի համար ընդունելի դրույթի վրա: Լուծում գտնելն այլընտրանք չունի:

Երկչափ խնդրի եռաչափ լուծումները

Ուրեմն ինչպիսին պիտի լինեն լուծումները ստեղծված պատային իրավիճակում, երբ միջպետական ցանկացած երկկողմ իրական նախաձեռնություն անհնար է ընկալվում նախքան արձանագրությունների վավերացումը, իսկ արձանագրությունների վավերացումն անհնար է ներքին և արտաքին քաղաքական գործընթացների արդյունքում: Ֆիզիկայում նման պատային իրավիճակների հանգուցալուծումը որոշակի տրամաբանություն ունի. երբ երկու մեծությունների հարաբերությունը և դրանց փոփոխման միջակայքն ի սկզբանե սահմաված են, հավասարումը լուծում չունի, սակայն խիստ անհրաժեշտ է, ապա այն փնտրում են նոր չափողականության մեջ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի պարագայում նման մոտեցումը ենթադրում է երկու կողմերի համար ընդունելի երրորդ կողմի ներառում միջպետական պրակտիկ խնդիրներում և ենթակառուցվածքային ծրագրերում: Ակներևաբար, Ադրբեջանը նման կողմ լինել չի կարող, քանի որ այս կողմի ներկայությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառապես ապակառուցողական գործոն է:

Քառակուսի հավասարման երրորդ արմատը

Երրորդ կողմի մասնակցությամբ ենթակառուցվածքային և համակարգային ծրագրերը հնարավոր են այն պարագայում, երբ համագործակցության հանրագումարային շահը գերազանցում է ձևավորված ստատուս քվոյի շրջանակներում առկա արգելքների քաղաքական շահը: Երկկողմ ձևաչափում սա հնարավոր չէ, քանի որ Հայաստանի համար շահավետ յուրաքանչյուր տնտեսական կամ ենթակառուցվածքային պետական միջամտություն պահանջող ծրագիր Թուրքական իշխանությունները կասեցնում են օրորոցում. «ոչ մի թիզ հող թշնամուն» մոտեցումը գործում է անխափան: Պարզ է, որ տնտեսական որևէ օգուտ չի կարող հաղթահարել քաղաքական նման արգելքը:

Եռակողմ համագործակցության պարագայում շահերի ու շահարկումների քարտեզն այլ է: Արդյունքում արդեն իսկ հնարավոր են դարձել, ասենք, Վրաստանի տարածքով Հայաստան-Թուրքիա հեռահաղորդակցության ու բեռնափոխադրումների համակարգերի համակցումը, ֆինանսական ենթակառուցվածքների գործակցությունը և այլ ենթակառուցվածքային համագործակցության իրողություններ: Հենց նման ենթակառուցվածքային ծրագրերն են, որ հեռանկարում կրում են երկկողմ համագործակցության առավել մեծ ներուժ՝ համեմատաբար փոքր միջամտության պարագայում: Միջպետական հարաբերությունների սառույցը ճաքելու է համագործակցության հենց այս հատվածներում: Ուստի որքան ավելանան նման ծրագրերը, այնքան ավելի մեծ և ակնառու կլինեն հարաբերությունների քաղաքական կարգավորման պտուղները: Իսկ նման համագործակցային ծրագրերի ներուժը մեծ է, ասենք՝ մաքսային կարգավորման ոլորտում, էներգետիկ համակարգերի ինտեգրման ուղղությամբ և այլն:

Նման համագործակցության յուրաքանչյուր գաղափար ունի աջակիցներ և ընդդիմախոսներ: Այսպես, մի շարք փորձագետների կարծիքով այն պնդումը, որ Թուրքիան ունի էլեկտրաէներգիայի մեծ կարիք և Հայաստանի էներգետիկ հզորությունների մեծացումը արդարացված է հետագա համագործակցության ակնկալիքներով, իրականում թակարդ է: Ավելին, շատերը այն համարում են կանխամտածված խայծ: Փորձագետների և քաղաքական գործիչների մեկ այլ խումբ համարում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցությունն անխուսափելի է և մեծ ներուժ է կրում ոչ միայն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման, այլև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում: Ընդ որում, եթե հոռետեսների փաստարկները սահմանափակվում են հիմնականում մեկ կողմի՝ Թուրքիայի, քաղաքական շահերի ու գերակայություների սեփական ընկալմամբ, ապա լավատեսների փաստարկները հիմնվում են երրորդ կողմի շահերի առկայությամբ և գործընթացների վրա ազդելու ցանկությամբ ու հնարավորություններով: Նման փաստարկներ կարելի է բերել քաղաքականապես ընդունելի յուրաքանչյուր եռակողմ նախաձեռնության համար: Դրանք անհրաժեշտ է կշռել և քննարկել ամենայն մանրամասնությամբ և պատասխանատվությամբ: Ամեն դեպքում լուծումը հարկ է փնտրել հենց երրորդ չափողականության մեջ և շարունակել գործել նախաձեռնողաբար:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հունվարի 25-ին կայացած` «Հայ-թուրքական հարաբերություններ. հնարավորության պատուհանները» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «Աջակցություն հայ-թուրքական հարաբերությունների մերձեցմանը» ծրագրի շրջանակներում:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։