ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման եվրոպական նախաձեռնությունները

15.06.2011

Ջրափոսի ասֆալտապատում հորդառատ անձրևի՞ն

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանդեպ թե՛ հայաստանյան, թե՛ ադրբեջանական և թե՛ արցախյան հասարակությունների վերաբերմունքը տարեց-տարի կոշտանում է: Իշխանությունների դիրքորոշումները, թերևս, էլ ավելի տարամիտվող են: Վերջին տարիների ադրբեջանական պաշտոնական հռետորաբանությունն ու հրադադարի ռեժիմի պարբերական ու ահագնացող խախտումներն ապացուցում են, որ իշխանությունները բանակցային շահերը ստորադասում են ոչ բանակցայինին. սպառազինությունների մրցավազք, երրորդ երկրների միջոցով ճնշումներ և այլ ուժային ազդեցություններ:

Հակամարտության կարգավորմանն աջակցության նախաձեռնությունները թվում է պիտի հաշվի առնեն նման զարգացումներն ու ներգործության արդյունավետ միջոցներ կիրառեն: Իրականությունը, սակայն, այլ է: Նախաձեռնությունները հիմնականում շարունակում են վերջին տասնամյակի գործելաոճը: Եվրոպական նախաձեռնությունները նույնպես բացառություն չեն: Բնական է, որ կարգավորման միջնորդներն ունեն սեփական շահերը, որոնք միշտ չէ, որ փոփոխվում են նույնքան արագ, որքան հակամարտության կարգավորման կարիքները: Ավելի՛ն, միշտ չէ, որ միջնորդները շահագրգիռ են հակամարտությունը լուծելու:

Կարգավորմանն աջակցող նախաձեռնությունները, կարծում ենք, պիտի հաշվի առնեն հակամարտությունների փոխակերպումների իրողությունն ու ընթացքը: Հարկ է գիտակցել, որ կարգավորման գործընթացի տարբեր փուլերում անհրաժեշտ է առավել նպատակահարմար ներգործություն՝ վստահության ձևավորում, հակամարտության կառավարում, խաղաղաշինություն: Այսպես, ԼՂ հակամարտության ներկա փուլում, թերևս, թիվ մեկ խնդիրը ուժի կիրառման բացառման ապահովումն է: Սակայն այս խնդիրը քաղաքացիական հասարակության կառույցները հիմնականում զարմանալիորեն չեն բարձրաձայնում:

Նախաձեռնությունները հաճախ անտեսում են հակամարտության կառավարումը, սկսելով խաղաղության ամրացման փուլից: Վերջինս ձախողվում է հենց այն պատճառով, որ դրա համար անհրաժեշտ պայմաններ չեն ձևավորվել: Մինչդեռ խաղաղաշինական նախաձեռնություններն արդյունավետ են, երբ հնարավորություն և անհրաժեշտություն կա ձեռք բերած հաջողություններն ամրագրելու: Նման գործելաոճը նման է հորդառատ անձրևին ճանապարհի փոսերն ասֆալտապատելուն:

Ցավո՛ք, ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցող նախաձեռնությունների ձախողումները պատշաճ կերպով չեն արձանագրվում: Արդյունքում անսերտ են մնում դասերը, որոնց շնորհիվ կբարձրանար նախաձեռնությունների արդյունավետությունը, իսկ միջոցներն ու ջանքերը հաճախ չէին վատնվի: Մինչդեռ, կարգավորման ընթացիկ փուլում անհրաժեշտ ներգործության և առկա նախաձեռնությունների միջև անհամապատասխանության վրա աչք փակելով, այն ոչ թե վերանում, այլ խորանում է:

Վալս՝ զուգընկերոջ ոտքին կանգնած

Իսկ ինչպե՞ս են արձագանքում տարածաշրջանի երկրների քաղաքացիական հասարակություններն այս իրողությանը: Վերջիններս հիմնականում գործում են այն տրամաբանությամբ և կանոններով, որոնք մի պարագայում խստորեն պարտադրում է սեփական իշխանությունը, իսկ մյուսում՝ առաջարկում են միջնորդներն ու սակավաթիվ, հիմնականում եվրոպական նույն երկրից ծագող և գրեթե նույնական մոտեցում որդեգրած կազմակերպությունները (ԼՂՀ ում ծրագիր են իրականացնում միայն հինգ եվրոպական, հիմնականում բրիտանական, կազմակերպություններ, մինչդեռ, օրինակ, Կոսովոյում գործում են հարյուրավոր միջազգային կառույցներ):

Ադրբեջանական քաղաքացիական հասարակության կառույցները մերժում են այն նախաձեռնությունները, որոնք իշխանությունները համարում են անընդունելի՝ համապատասխան գործելաոճ պարտադրելով սեփական հասարակությանը: Հայաստանում կա բազմակարծություն, քաղաքացիական հասարակության սպեկտրն անհամեմատ լայն է: Սա երկարաժամկետ առումով անկասկած դրական է, սակայն կարճաժամկետ հատվածում՝ կարծես խնդրահարույց. հասարակության տարաբաժանված, երբեմն էլ տարամիտվող ջանքերի հանրագումարը ընթացիկ խնդիրների լուծման համար հաճախ բավարար չէ: ԼՂՀ-ում բազմակարծությունն ըստ գնահատականների Հայաստանի համեմատ սահմանափակ է, թեև ավելի լայն է, քան Ադրբեջանում:

Ադրբեջանական իշխանությունները սեփական քաղաքացիական հասարակության ձեռքերը կապկպել են: Այսպես, Ադրբեջանի նախագահի հովանու ներքո ադրբեջանական քաղաքական և հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, կրոնական գործիչների, մտավորականների 2001թ. ընդունած այսպես կոչված «Չորսի խարտիան», ի սկզբանե բացառում է որևէ բազմակարծություն և օրորոցում խեղդում է հակամարտության կարգավորման ուղիների փնտրման շուրջ որևէ երկխոսություն: Խնդիր, որում քաղաքացիական հասարակությունը թվում է, անհամեմատ ազատ պիտի լիներ: Այս կերպ վերանում են կարգավորմանը քաղաքացիական հասարակության ներգրավման գրեթե բոլոր առավելությունները:

Հատկանշական է, որ եվրոպական նախաձեռնություններում ներգրավված ադրբեջանական քաղաքացիական հասարակության կառույցները հիմնականում սեփական հասարակության կարծիք ձևավորողները չեն, ի տարբերություն հայաստանյան գործընկերների, որոնք հասարակության կարծիքի ձևավորման վրա էական ազդեցնություն ունեն: Հայաստանյան կառույցների համար դժվար է լուրջ և ազդեցիկ գործընկերներ գտնել հարևան երկրում, ում ադրբեջանական հասարակությունն ականջալուր է: Հայաստանյան կառույցները պիտի ադրբեջանում ազդեցիկ գործընկերներ գտնեն:

Հայաստանյան գործընկերները պիտի սկզբունքային դիրքորոշում դրսևորեն բացահայտորեն ոչ-հայանպաստ նախաձեռնությունների կամ դրանց համապատասխան բաղադրիչների հանդեպ: Միայն նման պարագայում եվրոպական ծրագրեր իրականացնողները կսկսեն երկու հասարակությունների համար ընդունելի լուծումներ փնտրել, փոխելով մի կողմի հանդուրժողականության հաշվին մյուսին զիջումներ անելու գործելաոճը, ինչն ի վերջո վտանգելու է նախաձեռնությունների, դրանք իրականացնող գործընկերների և հենց եվրոպական կառույցների հեղինակությունը Հայաստանում, ԼՂՀ-ում, ապա և ողջ տարածաշրջանում: Նան գործելաոճը բոլոր գործընկերներին կստիպի մտորել, լրջորեն քննարկել, փնտրել ու գտնել ընդհանուր իրական շահ ներկայացնող խնդիրներն ու դրանց լուծումները:

Եվրախորհրդի բանաձևը՝ շտկման աննախադեպ հնարավորություն

Նման փոխակերպման էական ազդակ կարող է դառնալ, թերևս, Եվրոպական հարևանության քաղաքականության վերանայման վերաբերյալ 2011թ. ապրիլի 7-ի Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, որը եվրոպական կառույցներին հորդորում է միջազգային իրավունքի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ընդլայնել իրենց ներգրավումը մեր տարածաշրջանում հակամարտությունների կարգավորմանը: Բանաձևը, ըստ էության, ընդգծում է վստահության ձևավորման իրատեսական ու նորարարական նախաձեռնություններում եվրոպական կառույցների դերակատարման անհրաժեշտությունը՝ դրանցում ԼՂՀ քաղաքացիական հասարակությանն ավելի ակտիվ և գործուն ընդգրկման հնարավորություն ընձեռելով: Եվրախորհրդարանն իրավամբ ընդունել է նախաձեռնություների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը՝ առաջարկելով համահունչ ուղղություններ: Վստահ ենք, որ ադրբեջանական գործընկերները այս բանաձևից ճիշտ հետևություններ կանեն. եվրոպական արժեքներին հակասող չորսի խարտիաների ժամանակն անցել է:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի մայիսի 17-ին կայացած` «Եվրոպական նախաձեռնություների դերը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում. խաղաղաշինությա՞ն ուղու վրա» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

10.11.2023

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

17.10.2024

ԳԱՎԱՌ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ

Այս զեկույցը ներկայացնում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում 2024թ․ օգոստոսի 13-ին Գավառ խոշորացված համայնքում կազմակերպված համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքները։
«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում ֆորմալ և ոչ ֆորմալ քաղաքացիական կրթության որակը՝ խթանելու Հայաստանում երիտասարդների հանրային ներգրավվածությունը և ժողովրդավարական գործընթացները։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից և իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուներ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտաս» ՀԿ-ի և «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։