ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆԵՐ // 

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բացերը

22.06.2011

 

«Եթե ուզում ես, որ սլաքդ դիպչի ծառի կատարին, նետդ լուսնին արձակիր»

 

Ո՞րն է հայկական կողմի օրակարգը բանակցությունների արդյունքում Արցախի ժողովրդի ապագայի վերաբերյալ: Եվ որ ավելի կարևոր է, ո՞րն է Արցախի ժողովրդի պատկերացումը սեփական ապագայի վերաբերյալ: Նախ և առաջ հարկ է հստակ ընկալել ու ներկայացնել, որ նվազագույնը, ինչն ունի ու ցանկանում է պահպանել արցախցին, իր ու ընտանիքի ֆիզիկական անվտանգության նվազագույն ընդունելի երաշխիքն է՝ հակամարտության փխրուն, սակայն պատերազմի օրերում հավասարակշռություն ապահովող միակ հուսալի գործոնը. սահմանին կանգնած իր զավակը՝ հայ զինվորը: Ցավոք սա չենք կարողանում պատշաճ ներկայացնել ադրբեջանական հասարակությանը, միջնորդներին, աշխարհին: Ասենք հայաստանցիներն էլ, ընդհանուր առմամբ, լավ չեն պատկերացնում արցախցու մտահոգություններն ու շահերը: Արդյունքում, թույլատրելի նվազագույնն աշխարհին ու ինքներս մեզ ներկայանում է որպես առավելագույն ձեռքբերում: Իսկ ինչպիսի՞ն է այն՝ մեր պատկերացումների առավելագույն ձեռքբերումը: Գուցե ԼՂՀ անդամակցությունը Եվրոպական Միությանը տեսանելի հեռանկարու՞մ: Ինչու՞ ոչ: Հին հնդկական ասացվածքն ասում է. «Եթե ուզում ես, որ սլաքդ դիպչի ծառի կատարին, նետդ լուսնին արձակիր»:

 

 

Երբ շփոթում են անհրաժեշտ նվազագույնն ու առավելագույն հնարավորը

 

Դիվանագիտական պատերազմի ադրբեջանական գործելաոճը տարեցտարի զուգահեռվում է սպառազինության մրցավազքի և հրադադարի պարբերական, ապա՝ շարունակական խախտումներով: Հարևան երկիրը զինվում է, միաժամանակ հնարավորինս թույլ պահելով բանակը. ավտորիտար երկրում բանակն առաջին հերթին ներքաղաքական գործոն է: Միաժամանակ, Ադրբեջանի իշխանությունը սեփական հասարակության մեջ սնել ու փայփայում է հակամարտության շուրջ լարվածությունը: Սա զարմանալի չէ: Հակամարտության շուրջ մշտական լարվածության պահպանումը Ադրբեջանում իշխանության պահպանելու կարևորագույն գործոն եղել և մնում է: Ադրբեջանի իշխանությունը փորձում է համոզել միջնորդներին, որ լարվածությունը թուլացնելու միակ հնարավորությունը Հայաստանից փոքր, սակայն շոշափելի զիջումներ պոկելն է: Ինչպե՞ս և ինչու՞:

Բանակցությունների տարբեր փուլերում Ադրբեջանն իր բոլոր քայլերը, անգամ բանակցություններին բուն մասնակցությունն ու ուժի չկիրառման մասին գործին չբռնող խոսքերը, ներկայացրել և ներկայացնում է որպես զիջում: Մինչդեռ հայկական կողմի գերկառուցողական գործելաոճը տպավորություն է թողնում, որ բանակցային գործընթացում Հայաստանը ոչ թե սեփական շահերին հետամուտ հակամարտության կողմ է, այլ անկողմնակալ ու պատրաստակամ միջնորդ: Թվում է, թե հայկական կողմը հասել է իր շահերը բավարարելու համար անհրաժեշտ առավելագույն ձեռքբերումներին և փորձում է պահպանել դրանք: Միաժամանակ թյուր տպավորություն է ձևավորվում, թե ադրբեջանական կողմը չունի անգամ իր շահերի բավարարման համար անհրաժեշտ նվազագույնը: Ուստի բանակցային գործընթացն ընթանում է միակողմանի զիջումների անբնական ակնկալիքների, պահանջների ու ճնշումների տրամաբանությամբ: Ադրբեջանը փորձում է ապացուցել աշխարհին, որ հայկական կողմը բանակցություների «տորթն» ամբողջապես իրենով է արել: Այս գործում ինքներս էլ հաճախ նպաստում ենք ադրբեջանական քարոզչությանը: Սակայն, արդյո՞ք ներկա իրավիճակը հակամարտության կարգավորման արդյունքում Արցախի ապագայի մասին մեր պատկերացումների սահմանն է: Վստահաբար՝ ո՛չ: Իրականում հայկական կողմի ունեցածը մեր ցանկությունների փոքր «բլիթն» է, ինչը սակայն չենք կարողանում հավուր պատշաճի ներկայացնել աշխարհին ու հենց ինքներս մեզ: Թերևս պատճառն այն է, որ նվազագույնից կառչած դժվարանում ենք ուրվագծել մեր ձգտումների առավելագույնը:

Հասարակության կողմից բանակցային գործընթացի քայլերը պատշաճ կերպով ընկալվելու համար առնվազն անհրաժեշտ է, որ բանակցային ձեռքբերումների անհրաժեշտ նվազագույնն ու ցանկալի առավելագույնը տարբերեն և՛ կողմերը, և՛ միջնորդները: Միայն այս պարագայում հասարակությունները կգնահատեն և կողջունեն բանակցությունների սեղանին դրվող նախագծերն ու առաջարկները:

 

Անվտանգության խնդիրը՝ բանակցությունների լուսանցքում

 

Բանակցությունների, դրանց ձևաչափի և միջնորդների գործունեության արդյունավետության ու գաղափարների ներկա ճգնաժամի ընկալման հիմքում բանակցությունների գործընթացում առկա սկզբունքային բացթողումներն են: Իսկ Մինսկի խմբի համանախագահների միջնորդային առաքելության գործընթացում առանցքային բացթողումն այն է, որ Արցախի ժողովրդի հիմնական մտահոգությունները կամ չեն արտացոլված կամ արծարծվում են մնացորդային սկզբունքով:

ԼՂՀ բնակիչների մտահոգություններն ու գերակայությունները բանակցային գործընթացում պատշաճ կերպով արտահայտելու համար միջնորդների հանդիպումները ԼՂՀ պաշտոնյաների հետ բնավ բավարար չեն: Իրականությունն այն է, որ ԼՂՀ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից: Սակայն ամենացավալին այն է, որ բանակցային գործընթացի լուսանցքում են հայտնվել կարգավորման վերաբերյալ Արցախի ժողովրդի մտահոգություններն ու գերակա շահերը: Արցախցիների հետ բազմաթիվ քննարկումները փաստում են, որ ԼՂՀ բնակիչները գերակա շահ համարում են իրենց ընտանիքների անվտանգությունը: Արցախցիների բարձրաձայնած գերխնդիրը միջնորդների առաջարկներում ու նախաձեռնություններում կրում է ածանցյալ բնույթ, մինչդեռ բանակցությունների կիզակետում, թվում է, առավելապես Ադրբեջանի և Հայաստանի բանակցային դիրքերում կարևորվող տարածքային և ԼՂՀ կարգավիճակին առնչվող խնդիրներն են:

Մինչդեռ ներկայում հակամարտության բոլոր կողմերի անվտանգության երաշխիքն ու ներկա փխրուն հավասարակշռության կարևորագույն տարրն անվտանգության ձևավորված համակարգն է՝ իր տարածքային, ռազմական և այլ բաղադրիչներով: Այս հավասարակշռությունը խախտել առանց հակամարտող կողմերի համար ավելի նպաստավոր ու կենսունակ անվտանգության համակարգի ձևավորման անթույլատրելի է: Ձևավորված համակարգը հավասարակշռության հին վիճակից կարելի է դուրս բերել միայն ու միայն հավասարակշռության ավելի կայուն համակարգի ձևավորման պայմաններում: Ոչ թե ակնկալվող կամ խոստացված, այլ՝ գործող: Չէ՞ որ անվտանգության երաշխիքները միայն արցախցունը չեն: Դրանք հավասարապես ադրբեջանցու ու հայաստանցու անվտանգության երաշխիքներն են: Չէ՞ որ հաճախ պաշտպանական առաջին գիծն անցնում է ադրբեջանական բնակավայրերի ու հայկական շեների միջով: Եթե ռազմական գործողություններն ակտիվորեն վերսկսվեն, ապա հարյուր հազարավոր փախստականներ կարող են հեղեղել, ասենք, Բաքվի փողոցները՝ տարածաշրջանը կանգնեցնելով նոր հումանիտար ճգնաժամի առջև:


Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հունիսիս 16-ին կայացած` «Ռազմական զսպման քաղաքականությունից դեպի բանակցացյուններ. ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի բացերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։

 ավելին >>
27.02.2024

Համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ) «Հայաստանի քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում մշակել է համայնքային որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների մասնակցության մշտադիտարկման համակարգ։ Մշտադիտարկման համակարգը հնարավորություն է տալիս մարզային համայնքներում երիտասարդների առցանց հարցման միջոցով պարզել որոշումների կայացմանը մասնակցության հնարավորությունների վերաբերյալ երիտասարդների իրազեկվածությունը, մասնակցության մակարդակը և դրսևորումները, մասնակցության հնարավորություններով և արդյունքներով երիտասարդների բավարարվածությունը։

 ավելին >>
10.11.2023

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2023

Ace_Logos.jpg

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիր

 

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ

«Երիտասարդ, ակտիվ, լսելի»

Ծրագիր

 Նոյեմբերի 24-26, 2023, Երևան, Անի Պլազա Հյուրանոց

 

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստան» ՀԿ գլխավորած կոնսորցիումը, որի անդամներն են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (ՄԶՄԿ), Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-Սիվիտասը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։ Ծրագիրը հնարավոր է դարձել ամերիկյան ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Ծրագրի մասին առավել մանրամասն կարելի է տեղեկանալ և նորություններին հետևել ծրագրի ֆեյսբուքյան էջում:

 ավելին >>

ՎԵՐՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԸ

28.03.2024

Վայք խոշորացված համայնքի զարգացման ծրագրերի վերաբերյալ համահամայնքային երիտասարդական քննարկման արդյունքների ամփոփման զեկույց

2024թ. հունվարի 30-ին Վայք խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերի ավելի քան 90 բնակիչներ քննարկեցին Վայք խոշորացված համայնքի, մասնավորապես, երիտասարդների կարիքներից բխող զարգացման հինգ ծրագիր, որոնք ՄԶՄԿ-ն մշակել էր Վայքի համայնքապետարանի, Վայքի «Solution HUB» ՀԿ-ի և կազմակերպության շահառու երիտասարդների հետ սերտ համագործակցությամբ։ Քննարկման արդյունքներն ամփոփված են սույն զեկույցում (հասանելի է միայն հայերեն)։