- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգում, թե՛ յուրաքանչյուր հայի մտահոգություններում ու իղձերում Լեռնային Ղարաբաղի ապագայի խնդիրն առաջնային է: Հաճախ, կարևորելով այս կամ այն խնդիրը, փորձում ենք օգնել, համարելով, որ ապագայում մեր իղձերի կատարման համար մեր օգնությունը, մեր ներդրումը, մեր դրամն ինքնին բավարար կռվան է: Նման օգնությունը սակայն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է այնպիսի հիմք ձևավորել, որը ԼՂՀ զարգացումը կդնի ինքնաբավ ու ինքնուրույն ուղու վրա, կարագացնի դրա ընթացքը և կբազմապատկի գործադրվող ջանքերը: Նման հիմք ձևավորելու համար ֆինանսական ռեսուրսն ու բարձր մակարդակով համագործակցությունը բավարար չեն: Ավելին, ՀՀ և ԼՂՀ հասարակությունները որոշակիորեն անջրպետված են. վարվող արտաքին քաղաքականությունն ու ներքին իրականության ոչ լիարժեք համադրելիությունը այս են վկայում: Անջրպետը մարտահրավեր է ՀՀ և ԼՂՀ ազգային անվտանգությանը և շարունակաբար խոչընդոտում է պետականության կայացմանն ու հասարակության զարգացմանն ու ինտեգրմանը: Եվ սա այն պարագայում, երբ առնչվում ենք ԼՂՀ-ի, մասնակիորեն նաև՝ Հայաստանի հանդեպ վարվող մեկուսացման քաղաքականությանը: Հայաստանին ու Արցախին ձեռք մեկնող աշխարհասփյուռ հայության պարագայում եզրակացությունը հստակ է. «եթե օգնում ես, բայց չես շփվում ու հարաբերություններ կառուցում, ապա օտարանում ես ու ապաինտեգրվում»:
Եվ այսպես, ԼՂՀ-ին օգնության մեկնող ձեռքերը քիչ չեն: Օգնությունը տրամադրվում է թե՛ պետական մակարդակով` բյուջետային վարկի տեսքով, թե՛ աշխարհասփյուռ հայության կողմից` համահայկական հիմնադրամի հանգանակության խողովակով: Կա նաև պարզ, մարդկային միասնություն` բոլորս հայ ենք: Ստացվում է, որ մարդկային ու պետական հարթություններում կապերն ամուր են, սակայն թերևս ամենակարևոր՝ քաղաքացիական հասարակության հարթության մեջ խզումն ակնհայտ է: ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակության միջև համագործակցության բացակայությունը նպաստում է անջրպետի խորացմանը` մեծացնում շահարկումների վտանգը, թուլացնում լիարժեք ժողովրդավար պետականության կայացումը: Այսօր Հայաստանի բազմաթիվ կառույցներ ավելի մեծ պատրաստակամությամբ աշխատում և համագործակցում են եվրոպական ու ամերիկյան հասարակական կազմակերպությունների հետ, քան փորձում են գործընկերներ գտնել ու ծրագրեր իրականացնել ԼՂՀ-ում: Այս իրողությունը, թերևս, բազմամիլիոնանոց ծրագրերի առկայության հետևանք է, որի արդյունքում ստեղծված համագործակցությունը մեծացնում է ծրագրերի արդյունավետությունը, ընդլայնում ու հարստացնում քաղաքացիական հասարակության սպեկտրը, խթանում բազմակարծությունը: Նման դրական ազդեցությունն անհնարին կլիներ, եթե միջազգային զարգացման գործընկերները միջոցները տրամադրեին բացառապես մեկ սուբյեկտի, ինչը զգալիորեն կթուլացներ միջոցների օգտագործման գործընթացի հաշվետվողականությունը, կհարվածեր դերակատարների պատասխանատվությանն ու նրանց գործունեության թափանցիկությանը, թերևս նաև՝ օրինականությանը: Հետևությունն ակնհայտ է. ԼՂՀ-ի և ՀՀ-ի հասարական կառույցների միջև անմիջական համագործակցությունը ավելի կհարստացնի քաղաքացիական հասարակության ներկապնակն ու կընդլայնի դրա սպեկտրը և զգալիորեն կկրճատի առկա անթույլատրելի անջրպետը քաղաքացիական հասարակության հարթության մեջ: Միաժամանակ, ակնհայտ է, որ նման համագործակցությունը պահանջում է միջոցներ, սակայն դրանց ձևավորման աղբյուրների և հատկացման մեխանիզմների ստեղծման խնդիրը մնում է չլուծված:
ՀՀ և ԼՂՀ քաղաքացիական հասարակությունների ակտիվ ինտեգրումը խթանելուն ուղղված գործունեությանը խոչընդոտում են մի շարք գործոններ.
Կառավարման փորձ ունեցողները լավ գիտեն՝ որոշումների մեծամասնությունը կայացվում է, երբ այլևս հնարավոր չէ հետաձգել որոշումը: Չպետք է թողնել, որ դանակը հասնի ոսկորին և նոր միայն քայլեր ձեռնարկել. ՀՀ և ԼՂՀ անջրպետի խորացումը կանգնեցնելու ու ինտեգրման գործընթացները խթանելու համար անհրաժեշտ է որոշումներ կայացնել այսօր ևեթ: Որոշումները կարող են տարբեր լինել, սակայն պետք է նպատակին հասնեն ու պարունակեն իշխանություն-հասարակական կազմակերպություններ-ՀՀ-ԼՂՀ ինտեգրման առաքելության ուրվագծերը: Այս ուղին կարող է ենթադրել որոշ կառույցների ստեղծում, ինչպես օրինակ.
Առաջարկվող քաղաքականության արդյունքում կիրագործվեն նաև մի քանի այլ հեռանկարային նպատակներ: Մասնավորապես.
Համառոտագիրը մշակվել է 2011թ-ի հուլիսի 29-ին կայացած` «ԼՂՀ-Հայաստանի Հանրապետություն ինտեգրման հարցերը» վերնագրով քննարկման մասնակիցների կողմից արտահայտված կարծիքների հիման վրա: Կլոր սեղանին մասնակցում էին անկախ վերլուծաբաններ, պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Քննարկումը կազմակերպվել էր «Սևծովյան տարածաշրջանի խաղաղաշինական ցանցի» աջակցությամբ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։