- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
«Աջակցություն Հայաստանումապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման համակարգի ամբողջականացմանն ու համապարփակ քաղաքականությանը» ծրագրի շրջանակներում ՄԶՄԿ-ն, Քաունթերփարթ Ինթերնեյշնլի աջակցությամբ, նպաստում է արդյունավետ մասնակցության գործընթացին և ամբողջականցնում է համապարփակ ազգային ապակենտրոնացման ռազմավարության նախագծի հատվածները, ինչպես նաև տեխնիկական ներդրում ապահովում ռազմավարության նախագծի առանձին հատվածների մշակման գործընթացում:
Ս/թ հունիսի 7-ին ՄԶՄԿ թիմը մասնակցեց ռազմավարության մշակման մեթոդաբանության քննարկմանը նվիրված Քաունթռփարթի հրավիրած սեմինարին: Մասնակիցները քննարկեցին ռազմավարական փաստաթղթերի ծրագրերի մեթոդաբանությունը և գործընկերների արդյունավետ աշխատանքի մեխանիզմները, ինչպես նաև դրանք կառավարության, տեղական համայնքների և հասարակական կազմակերպությունների շահագրգիռ կառույցների հետ համաձայնեցնելու խնդիրները: Հանդիպման ընթացքում գործընկերները համաձայնեցին փաստաթղթի մշակաման նպատակով ստեղծել փորձագիտական խումբ, որի քննարկումները տեղի կունենան յուրաքանչյուր շաբաթ:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։