- հայ
- |
- eng
- |
- կայքի քարտեզ
- |
- որոնում
- |
Երեխաների պաշտպանության օրը և Շրջակա միջավայրի օրը նշելու համար Եվրոֆորում արևելք-արևմուտք ցանցի« «Համաշխարհային օրեր» նախաձեռնության շրջանակներում ՄԶՄԿ-ն, Օրրան բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցելով, կազմակերպել էր երկու շաբաթ տևողությամբ միջոցառումների շարք՝ ս/թհունիսի 1-ից՝ 12-ը: Վերջինս Անչափահասների աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Նախաձեռնության երկու հիմնական միջոցառումներն իրականացվել են հունիսի 4-ին և 11-ին: Հունիս 4-ին ՄԶՄԿ կամավորները և Եվրոֆորում արևելք-արևմուտք ցանցի անդամները 12-14 տարեկան պատանիների համար Օրրան կենտրոնում կազմակերպեցին էկոլոգիական տեղեկատվության օր: Կազմակերպվեցին խաղեր, ցուցադրվեց շրջակա միջավայրի պահպանության թեմայով մուլտֆիլմ, երեխաները ծանոթացան հունիսի 5-ի որպես Շրջակա միջավայրի օր հռչակման պատմությանը: Երեխաները մշակեցին նաև էկոլոգիական կանոններ, որոնց շաբաթվա ընթացքում պետք է հետևեին շենքի ներսում և շենքից դուրս: Հաջորդ մեկ շաբաթվա ընթացքում երեխաները կամավորների օգնությամբ հավաքել էին պլաստիկ շշեր և թղթեր, որպեսզի միջոցառման երկրորդ փուլի ընթացքում` հունիսի 11-ին բնապահպանական սիմվոլներ պատրաստեն:
ՄԶՄԿ-ն Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում հրավիրում է հետաքրքրված ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռներեցներին՝ ներկայացնելու հետաքրքրության հայտ` ՀՀ ԱԺ կողմից միջազգային զարգացման գործընկերների հետ համագործակցությունը քարտեզագրելու, համագործակցության նոր հնարավորություններ բացահայտելու և այդ համագործակցությունը արդյունավետորեն համակարգելու, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին օժանդակության օգտագործման ընդհանուր ռազմավարության համար անհրաժեշտ հիմնական տվյալներ հայթայթելու և համապարփակ զեկույց ներկայացնելու նպատակով։։
ավելին >>ՄԶՄԿ-ն «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում նախատեսում է իրականացնել ՄԶՄԿ կողմից ներդրված և կիրառվող քաղաքական հաղորդակցության գործիքների արդյունավետության գնահատում, որի համար նախատեսում է ներգրավել կարճաժամկետ փորձագիտական օժանդակություն։
ավելին >>2021թ. մարտի 3-ին տեղի ունեցավ «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության շրջանակներում ստեղծված «Կանաչ Գործարք» աշխատանքային խմբի առաջին տեսակոնֆերանսը: Յոթ երկրների` Ավստրիա, Հայաստան, Գերմանիա, Իտալիա, Ղազախստան, Ռուսաստան և Ֆարանսիա, շրջակա միջավայրի և բիզնես ոլորտի ավելի քան 20 փորձագետներ, ինչպես նաև «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնությանը սատարող խոշոր բիզնես ասոցիացիաների ներկայացուցիչները քննարկեցին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի կայուն զարգացման գործողությունների ներդաշնակեցմանն ուղղված ընդհանուր մոտեցումները, այդ թվում նաև մինչև 2050թ. ջերմոցային գազերի արտանետումների կտրուկ նվազման ուղղությամբ գործողությունները: «Լիսաբոն-Վլադիվոստոկ» նախաձեռնության խորհրդի նախագահ Ուլֆ Շնայդերը ընդգծեց. «Կանաչ գործարքը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսություն սկսելու դռներ է բացում»: Տեսակոնֆերանսին մասնակցում էր ՄԶՄԿ-ի փորձագետ, կենսաֆիզիկոս, ուրբան միջավայրի, կայունության և կլիմայի փոփոխության մասնագետ Ոսկեհատ Իսախանյանը:
ավելին >>«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի 2023 երիտասարդական էքսպոյի կատալոգում կարող եք ծանոթանալ մասնակից ավելի քան 30 հասարակական կազմակերպություններին, էքսպոյի ընթացքում նախատեսվող 10-ից ավելի միջոցառումներին և դրանք վարող խոսնակներին, ինչպես նաև «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի հակիրճ նկարագրին և ծրագրի հիմքում ընկած «Երիտասարդների դրական զարգացում» մոտեցմանը։